Показаны сообщения с ярлыком սողանք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком սողանք. Показать все сообщения

2013/11/23

Բնական աղետներ: Ջրհեղեղներ, սողանքներ, սելավներ


  Ջրհեղեղներ: Այլ տարերային աղետների մեջ ավելի հաճախ դիտվում են ջրհեղեղները։ Ջրհեղեղները բնության ուժերի գործողության հետևանքով ցամաքի զգալի մասի ժամանակավոր ջրածածկումներ են։ Ջրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն բանով, որ որոշ չափով կանխատեսելի են։ Դա հնարավորություն է տալիս շատ դեպքերում վաղօրոք որոշել ջրհեղեղի ժամը, բնույթը և մասշտաբները։ Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝ տեղատարափ, երկարատև անձրևները, ձնհալը, պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երևույթները։ Հայաստանի Հանրապետության տարածքում նյութական մեծ վնասներով ու ավերածություններով ջրհեղեղները հազվադեպ չեն։ Աղետալի ջրհեղեղներ են եղել 1936, 1938, 1946, 1951, 1953, 1956, 1963, 1968 և 1997 թթ.: Մասնավորապես հսկայական ավերածություններ առաջացրին 1956 թ. օգոստոսին տեղացած հորդ անձրևի հետևանքով Ողջի և Գեղի գետերի վարումների ջրհեղեղները։
 Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառույցներն ու հաղորդակցության ուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։ Սովորաբար միջին և խոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում է հաղորդակցությունը բնակավայրերում ու նրանց միջև։ Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն, առաջին ժամվա ընթացքում շարքից դուրս են գալիս։ Ջրամբարներում ջրի գերլցման և երկարատև ներգործության հետևանքով պատվարների ու ամբարտակների վրա կարող են առաջանալ ճեղքվածքներ ու թողանցքեր, ինչը սպառնում է աղետալի ջրածածակման գոտու ստեղծման։ Խոշոր ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներ։ Ջրհեղեղները վտանգավոր են նաև այն բանով, որ շենքերն ու կառույցները կորցնում են իրենց ամրությունը։ Փայտյա շինությունները սկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում են։
 Սողանք: Սողանքը երկրաբանական վտանգավոր երևույթ է երկրակեղևի մակերեսային հատվածներում հողազանգվածների երբեմն երկարատև ու աստիճանաբար, երբեմն արագ տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի, բլուրների լանջերում, գետահովիտներում, ծովերի ու լճերի ափերին։ Սողանքը զարգանում է հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետևանքով գետնահողի (գրունտի) բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքում անտառահատումները։ Սողանքի դեմ պայքարի գլխավոր եղանակը գետնաջրերի հեռացումն է։ Հայաստանի Հանրապետությունում կա տաեր չափերի ավելի քան 3 հազար սողանքային օջախ, որոնք ընդգրկում են շուրջ 65 հազար հեկտար տարածք։ Ակտիվ սողանքային տարածքներում են գտնվում Ողջաբերդ, Հաղարծին, Գնիշիկ, Գոշ, Օձուն գյուղերը, Դիլիջան, Կապան քաղաքները և այլ բնակավայրեր։ Սողանքներն առավելապես տարածված են Դեբետ, Հրազդան, Որոտան, Ողջի, Աղստև, Ազատ և Արփա գետերի ջրավազաններում։ Սողանքային երևույթներից Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական կառույցներին հասցվող տարեկան վնասը կազմում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Սելավ: Սելավը կարճաժամկետ և բուռն ցեխային, երբեմն ցեխաքարային հեղեղ է, որը ձևաորվում է լեռնային գետերի ավազաններում՝ օժտված լինելով ավերիչ մեծ ուժով։ Սովորական ժամանակ սելավահունը հաճախ միանգամայն չոր է լինում։ Ձյան արագ հալոցքի, տեղատարափ անձրևների ժամանակ այն լցվում է ջրով, որը սարալանջերի թեքության պատճառով սրընթաց վայր է խոյանում և քշում-տանում հսկայական քանակությամբ բեկորային նյութ (հեղեղի ընդհանուր զանգվածի մինչև 75 տոկոսը)։ Սելավները հաճախ հանգեցնում են աղետալի հետևանքների, ավերում են գյուղեր ու ճանապարհներ, ծածկում դաշտեր ու այգիներ։ Սելավային հեղեղների դեմ պայքարը կազմակերպվում է արգելափակող պատվարներ կանգնեցնելով, հոսքը սպառնալի վայրերից շեղելով և ջրահոսքի ավազանը անտառապատելով։ Հայաստանում ամեն տարի դիտվում են սելավներ։ Տարածքի մոտ 65 տոկոսը պարբերաբար տուժում է այս վտանգավոր երկրաբանական երևույթից։
 ՔարաթափումԲեկորների կուտակումորն առաջանում է լեռնային  ապարների հողմահարման ու քայքայման ժամանակ լեռների ստորոտներում ու  լանջերի   վրա։ 
Բացի այդքարաթափումլուզումներ տեղի են ունենում ծանրության ուժի  ազդեցության տակ տարբեր պատճառներից՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ներգործությունից,  սառչելիս ջրի ընդարձակումից, երկրաշարժից։ Սովորաբար քարաթափումները ծածկում են   լեռնալանջերի   ստորիներբեմն էլ   միջին մասը։ 

2013/01/28

Քարոլորտի վրա մարդածին բացասական ազդեցություններ




Մարդն իր գոյության ընթացքում ընդերքից հանել է 125 մլրդ տոննա ածուխ, 325 մլրդ տոննա նավթ և 100 մլրդ տոննա այլ օգտակար հանածոներ:  Հերկել և ագրոտնտեսական հողերի է վերածել 1,5 մլրդ հա հող: Մարդու գործունեության պատճառով աղակալվել է 20 մլն հա բերրի հող` 2 մլն հա ոչնչացրել է էրոզիան, ստեղծել է արհեստական դատարկություններ` 4-6 կմ խորությամբ:
Սողնքներ: Սողանքային գործընթացները բնորոշ են թեք լանջերի համար: Սողանքների առաջացման նախապայմանները ուղղակիորեն կախված են լանջի կառուցվածքից, ապարների շերտերի տեղաբաշխումից, ջրերի ակտիվությունից, լանջի անտառածածկույթի կամ խոտածածկույթի խտությունից:
Սողանքային երևույթները առավել խաճախ են հանդիպում, եթե երկրի ներքին շերտերում առկա է լինում կավաշերտ: Հողաշերտի տակ գտնվող կավային շերտը հեշտությամբ տեղատարվում է ստորերկրյա ջրերի կողմից:
Երբ ստորգետնյա ջրերի բալանսը խախտվում է, ջրերի հոսքը մեծանում խախտվում է նաև շերտերի հավասարակշռությունը և հողաշերտը բուսածածկույթի հետ հոսում է լանջն ի վար: Այս երևույթը հաճախ հանդիպում է Դիլիջանի շրջակայքի անտառների համար:
Բացի ջրերի առատությունից, սողանքի պատճառ կարող են դառնալ զանգվածային անտառահատումները, բուսածածկույթի վերացումը կամ շինարարական նպատակով կատարված աշխատանքները: Սողանքային երևույթները կարող են վերածվել իսկական աղետի, քանի որ բացի նյութական վնասներից պատճառում են մարդկային կորուստներ:
Կարստ: Քիմիական ակտիվ միացությունների հարուստ ջրերը ձեռք են բերում կրաքարային և այլ լուծվող ապարները քայքայելու առավել մեծ ընդունակություն: Մեծանում է նրանց քայքայիչ ազդեցությունը քարոլորտի վրա:
Կրաքարային զանգվածներում ճեղքերով հոսող ջրերը ժամանակի ընթացքում քայքայում, լուծում են իրենց մեջ ապարները և տանում ստորգետնյա հոսքերի հետ:     
Արդյունքում առաջանում են ստորգետնյա դատարկություններ, որոնք կոչվում են կարստային քարանձավներ: Այս գործընթացները կոչվում են կարստային :
Հայաստանում կարստային գործընթացները առավել ակտիվ են Վայքի կրաքարային զանգվածներում, որտեղ էլ գտնվում են Հայաստանի ամենախոշոր քարանձավները` Արջերի, Մոզրովի և այլ մանր ու մեծ ստորգետնյա դատարկություններ:
Մարդածին ազդեցությունների հետևանքով ակտիվ նյութերով հարստացված տեղումները ներծծվում են ապարների մեջ, հոսում ճեղքերի միջով, լուծում շրջակա ապարները և, ստեղծելով դատարկություններ, խախտում քարոլորտի հավասարակշռությունը, շինարարական աշխատանքների համար վտանգ ստեղծում, փլուզումների և բնական ձագարների առաջացման պատճառ դառնում:
Մակերեսային ջրերը հոսում են դեպի երկրի խորքը, բուսականությունը վերանում է` ստեղծելով անապատացման վտանգ:
Անապատացում: Գլոբալ ընկալմամբ անպատացումը դա` բնական միջավայրի (էկոհամակարգերի) անհետադարձ կորուստն է:
Հողի գլոբալ դեգրադացիան, քայքայումը, որը հանգեցնում է պտղաբերության նվազման և բուսական ծածկույթի համատարած վերացման, ինչպես նաև միջավայրի բաղադրիչների այնպիսի փոփոխության, երբ նրանց փոխազդեցությունը չի ենթադրում զարգացում, այլ տանում է համատարած ոչնչացման, կոչվում է անապատացում:
Եթե էրոզիան էկոհամակարգերի համար ընդամենը հիվանդություն է, ապա անապատացումը նրա մահն է:
 Այսօր աշխարհում 1 մլրդ հա –ից ավելի անապատացված տարածքներ կան:
Անապատացման պատճառ կարող են դառնալ տարբեր ոլորտներում մարդու գործուեության հետ կապված ամենատարբեր գործողությունները։
Դրանք են՝
•         հողերի գերշահագործումը,
•         շրջակա միջավայրի անբավարար պահպանությունը,
•         բնական պաշարների գերաշահագործումը,
•         մարդու կողմից առաջացրած էկոլոգիական աղետները,
•         բնակության օրենքների վատ իմացությունը կամ չիմացությունը,
•         անիրազեկությունը և սխալ որոշումների ընդունումը,
•         պատերազմները և արտակարգ իրավիճակները,
•         մարդկանց ստիպողական տեղափոխությունները, վերաբնակեցումը և այլն։
Ինչպես նաև բնական մի շարք գործոններ
•         բնակլիմայական ու օդերևութաբանական անբարենպաստ պայմաններ
•         ավազահողերի ու կավահողերի աճը
•         ստորերկրյա ջրերի հոսքի փոփոխությունը
•         քամու և ջրի հողմահարումը