30.05.2019

Ուսումնական ճամփորդություն դեպի Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր



Ճափարդության նպատակն է Ստամբուլի գործընկեր դպրոցների սովորողներին ու դասավանդողների համար ուսումնահայրենագիտական արշավ կազմակերպելը: Ճափորդությունը անցնելու է Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում: Ի սկզբանե կուղևորվենք դեպի Սևանա թերակղզի, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան այցելել Սևանավանք և վերապերել 921 թ-ի Սևանի ճակատամարտը: Սևանա թերակղզում կներկայացվի նաև լճի ծագման մասին տեղեկություն և կներկայացվեն լճի ներկայիս էկոլոգիական հիմնախնդիրներին: Սևանա թերակզղուց հետո անցնելով Արեգունի լեռների միջոց անցնող թունելով կհայտվենք Տավուշի մարզում: Տավուշում առաջին կանգառը նախատեսված է Պարզ լճի մոտակայքում: Փոքր ինչ հիանալով բնական գեղեցիկ տեսարանով կուղևորվենք դեպի  Գոշավանք: Հետագա ճանապարհը դեպի Ճամբարակ անցնում է Աղստևի վտակ Գետիկի գեղեցիկ հունով: Ճամփորդության վերջին կանգառը նախատեսված է Սևանի Ժայռ ճամբարում, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան նաև ծանոթանալու ճամբարային տարածքին ու հնարավորություններին

20.05.2019

Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված կոնֆերանս


Ժամանակակից բնապահպանական հիմնախնդիրների շարքում առանձնահատուկ կարևորություն են ստացել բուսական ու կենդանական տեսակների բազմազանության պահպանությունը: Կենսաբազմազանության տեսանկյունից Հայաստանը բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ փոքր տարածքում հանդիպում են ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների բազմաթիվ տեսակներ: Սակայն վերջին ժամանակներում էկոլոգիական խնդրիների սրացման հետևանքով վտագվել է մի շարք բույսերի ու կենդանիների տեսակներիպահպանությունը և կենսաբազմազանության պահպանումը: Խնդրի հետ առավել մանրամասն ծանոթանալու նպատակով սեբաստացիների մի խմբով կմասնակցենք Ագրարային համալսարանում կազմակերպվող կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված կոնֆերանսին՝ հեևյալ օրակարգով

13:00-14:00
Էքսպո
14:00-14:15
Բացման և ողջույնի խոսքեր 
·       Վարդան Ուռուտյան, ՀԱԱՀ ռեկտոր 
·        Այսեր Ղազարյան, Բնապահպանության փոխնախարար 
14:15-14:30
Թեմա՝ Անտառային ոլորտի քաղաքականություն:
Արթուր Պետրոսյան, Կենսաբազմազանության և անտառային   քաղաքականության վարչության պետ
14:30-14:45   
Թեմա՝ Սևանա լճի կենսաբազմազանության ներկա վիճակը
Գնել Սանոսյան, Գեղարքունիկի մարզի մարզպետ
14:45-15:00
Թեմա՝  2019թ-ը որպես Կովկասյան ընձառյուծի տարի, ընձառյուծի  դերը  էկոհամակարգերում
Ոսկեհատ Գրիորյան, ՀՀ ԲՆ ԿԱՔՎ կենսաբազմազանության և կենսանվտանգության քաղաքականության բաժնի պետ
15:00-15:15
Թեմա՝ Կենսաբազմազանության պահպանության ժամանակակից  մոտեցումները
Զառա Հարությունյան, ՀԱԱՀ, կենսաբանական հետազոտությունների լաբարատորիայի վարիչ




19.05.2019

Ամառային ուսումնական ճամբար




Սովորող-սովորեցնող նախագիծ: Դաս աստղացուցարանում


Նախագծի նպատակները-Միջին դպրոցի սովորողներին մոտ զարգացնել տիերզերքի մասին գիտելիքները, կազմակերպել այլ սովորողների համար դասեր, ծանոթանալ ասղացուցարանի տեխնիկական սպասարկմանը:
Նախագծի ընթացքը-Սովորողները ծանոթանում են աստղացուցարանում ցուցադրվող ֆիլմերն, աստղացուցարանի տեխնիկական սպասրկման առանձնահատկություններին, հավաքագրում այլ անհրաժեշտ ինֆորմացիա, որից հետո դասավանդողի ներկայությամբ դաս են վարում այլ սովորողների համար:
Նախագծի արդյունքները-Սովորողների ձեռք են բերում դասավանդելու հմտություն, լրացում են իրենց գիտելիքները, ձեռք են բերում ասղացուցարանի տեխնիկական սպասրկման հմտություններ

15.05.2019

Դեպի Ջերմուկ ուսումնական եռօրյա ճամփորդության հաշվետվություն

Լուսանկարը՝ Նարեկ Խաչատրյանի

Ուսումնական ճամբարի նախագիծը մշակվել է նախագծային ուսուցման ճամբարի ընթացքում, որից հետո ներկայացվել սովորողներին, ովքեր ցանկության դեպքում ինտեգրվել են ճամբարի աշխատանքներին: Սովորողները ծանոթացել են իրականացվող նախագծին, կատարել նախապատրաստական աշխատանք, դիտել են Ամուլսար հիմնախնդրի մասին պատմող ֆիլմը:
Հաջորդիվ արդեն Ջերմուկ քաղաքում սովորողները ծանոթացել են բնակավայրի գործունեությանն ու նշանակությանը, անցել տեսարժան վայրերով, շփվել տեղացիների հետ ու լսել նրանց կարծիքը Ամուլսարի վերաբերյալ: Տեղացիների հետ շփման հարցում առանձնահատուկ կարևոր է Մ. Գորկու անվան հիմնական դպրոցի սովորողների ու դասավանդողների հետ հանդիպումը: Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ մենք ներկայացրեցինք կրթական բաց ցանցը, մեր ճամբարի նպատակը, լսեցինք սովորողների ու դասավանդողների կարծիքները Ամուլսարի խնդրի վերաբերյալ, կիսվեցինք մեր մտահոգություններով և զուգահեռներ անցկացրեցինք Դալմայի ու Ամուլսարի միջև: Այնուհետև Արատեսի դպրական կենտրոնում համատեղ ուսումնական ճամբար անցկացնելու պայմանավորվածությամբ շփումը տեղափոխեցի դպրոցի պատերից դուրս: Սեբաստացիների ու ջերմուկցիների մի մեծ խումբ մոտ 5 կիլոմետր քայլարաշավով հասավ հանրահայտ Ջերմուկի ջրվեժ: Որից հետո սովորողները իրենց ուժերը չափեցին ֆուտբոլային դաշտում: Ճամփորդության ընթացքում այցելեցինք նաև Կեչուտի ջրամբար, որտեղ ներկայացվեց նաև ջրամբարի գործունեությունն ու նշանակությունը:
Ճամբարային գործունեության վերջին օրը՝ Մայիսի 11-ին, Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ տպավորիչ ավտոերթ դեպի Արենի գյուղ, որտեղ բողոքի ակցիային միացան նաև Երևանից եկած ակտիվիստները: Հանգամանքների բերումով մենք ևս մի փոքր հատված անցանք ավտոերթի միջոց; Եռօրյա գործունեության միակ բացթողումը կոնկրետ հանքավայրում չլինել  էր, քանի որ հաշի առնելով դեպքերի զարգացումը՝ ղեկավարությունը չափազանց խիստ հսկողություն էր սահմանել, իսկ մեր խնդրանքին այդտեղ բաց դաս անցկացնելու, պատասխանատու անձիք մերժեցին՝ մեր իսկ անվտանգությունից ելնելով;

12.05.2019

Սովորող-սովորեցնող նախագծի ամփոփոում


Ուսումնական օրբիտարիումի գործարկումից ի վեր սովորղների մի խումբ (Արեն Կարապետյան, Սամվել Հարությունյան, Կարեն Սարգսյան, Արտյոմ Սարգսյան), որոնք այս տարի ավարտում են 9-րդ դասարանը, պարբերաբար բաց դասեր են անցկացրել իրենց կրտսեր ընկերների համար՝  սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում: Մայիսյան 14-րդ հավաքի շրջանակներում սովորողները իրենց բլոգներով, ներկայացվելիք պատումներով, կամփոփեն իրենց ձեռքբերումները:  

11.05.2019

9-րդ դասարանների կարողությունների ցուցադրության ստուգատես: Աշխատանք ինտերակտիվ քարտեզով


Ստուգատեսի նպատակն է 2018 -2019 ուսումնական տարում սովորողների կողմից  յուրացված քարտեղագրական հնարքների օգտագործման ցուցադրությունը: 
Ուսումնական տարվա ընթացքում սովորողները աշխատել են առցանց քարտեզագրման ծրագրով, որը հնարավորություն է տալիս քարտեզի վրա կատարել տարատեսակ նշումներ և ավելացնել մեդիանյութեր(նկարներ, հղումներ):
Կարողությունների ցուցադրման դասի ընթացքում սովորողները ներկայացնում են առցանց քարտեզագրման ընթացքում իրենց ձեռք բերած կարողությունները, մասնավորապես՝ քարտեզի վրա կատարել տարատեսակ նշումներ, հաշվել ցանկացած հեռավորություն, հաշվել  ցանկացած տարածքի մակերես:
Դասի ընթացքում սովորողներին  հանձնարավում է առաջադրանքներ, որոնց կատարման  համար պետք են ձեռք բերած հմտությունները:
Առաջադրանքներ.
1.      Հաշվել Սևանա լճի ամենալայն ու ամենանեղ հատվածների, ինչպես նաև հյուսիս-հարավ ձգվածության երկարությունները
2.      Հաշվել հետևյալ քաղաքների միջև եղած հեռավորությունը ուղիղ գծով՝ Երևան-Թբիլիսի, Երևան-Իզմիր, Երևան-Մոսկվա, Երևան-Ստեփանակերտ, Երևան-Լոնդոն, Երևան-Նյու Յորք
3.      Քարտեզի միջոցով հաշվել հետևյալ տարածքների մակերեսները՝ Երևան քաղաք, Հարավ-արևմտյան թաղամաս, Մայր դպրոց
4.      ՀՀ տարբեր հատվածներում կարատված սեփական լուսանկարները տեղադրել քարտեզի վրա: