29.10.2017

Վաղեմության հետքերով

 Միշտ էլ արտասովոր ու հետաքրքիր է եղել հոկտեմբեր ամիսը։ Արդեն յոթերորդ ուսումնական տարին կրթահամալիրում սկսողիս համար ի սկզբանե հոկտեմբերը անցել է արցախյան շնչով։ Եվ ահա երեք տարի անընդմեջ ուսումնական ճամբարներից հետո, չորս տարի ընդմիջելով, կրկին վերցրեցինք դեպի Արցախ տանող ճանապարհը։ Չորս տարին բավականին երկար ժամանակ է, որպեսզի կարողանաս այլ աչքերով նայես ու նկատես բոլոր փոփոխությունները։ Առաջին կարևոր փոփոխությունն այն էր, որ վերջապես ավարտվել էր Վարդենիս -Մարտակերտ ճանապարհի շինարարությունը, և ավելի  լավ հնարավորություն էր տալիս Մռավի լեռների ստորոտից հասնել մինջև Թարթառի հովիտը` անընդհատ հիասքանչ բնապատկերներ վայելելով։ Այս տարիների ընթաքում վերակառուցվել է նաև Դադիվանքը, որը շուտով կներկայանա որպես առանձին վանական համալիր։ Իհարկե, այս փոփոխությունները ոգևորիչ և գովելի էին, սակայն մյուս կողմից նաև տխրեցնողն էր շատ։  Կարծես թե առաջվա պես զիլ ձայնով չէր քչքչում Թարթառը, ինձ սակավաջուր թվաց այս տարի։ Տեղացիներից պարզեցի, որ չի աշխատում նաև Դրնբոնի գործարանը: 
Երբ հասանք Շուշի, երեկոյան ժամը 18։00-ին քաղաքը կարծես թե սուզվել էր գիշերային քնի մեջ, իսկ փողոցները դատարկ էին։ Հույս ունեմ, որ վաղն արթնանալուց հետո իմ առջև մի փոքր այլ Արցախ կբացվի։


20.10.2017

Ուսումնական ճամբարի նախագիծ


Ճամբարի վայրը՝ Արցախի հանրապետություն, քաղաք Շուշի,
Կեցությունը՝ Շուշիի Տեխնոլոգիական Համալասրանի հյուրատուն
Նախագծի մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, բնագետ ուսուցիչներ
Նախագծի նպատակները՝
·       Ուսումնասիրել ՀՀ և Արցախում աճող օգտակար դեղաբույսերը,
·       Լաբորատոր գործունեության հմտությունների ձեռբերում,
·       Հայրենագիտական արշավների կազմակերպում
·       Կրթական փոխանակումների իրականացում
Ինքնին ՀՀ և Արցախի բուսական աշախարհը բավականին բազմազան ու յուրահատուկ է, ու այս փոքր տարածքում ավելի քան 3500 բուսատեսակի առակայությունը դրա վառ ապացույցն է: Այս հսկայական բազմազանությունը ոչ միայն հիանալու լավ առիթ է, այլ նաև ուսումանսիրության հետաքրքիր առարկա:
«Մխիթար Սեբսատացի» կրթահամալիրում տարիներ շարունակ բնագիտության ուսուցումը իրականացվում է լաբորատոր պայմաններում՝ փորձի հիման վրա, համագործակցությունը Շուշի տեխնոլոգիական համալասրանի հետ հնարավորություն կտա դասավանդողներին ուսումնասիրել կուտակված հսկայական փորձը և ներդնել այն կրթահամալիրի լաբորատորիայում, իսկ սովորողներին հնարավորություն կընձեռնվի մասնակից դառնալ մի շարք կարևոր գործունեությունների:
Դեպի Շուշի տանող ճանապարհը անցնելու է նկարում ընդգծված երթուղով: Ճանապարհի սկզբնամասում անցնելու ենք Սևանա լճի ափամերձ հատվածով: Անցնելով լճի հարավային հատվածով՝ ականատես ենք լինելու տհաճ տեսարանի` մեր աչքի առջև տեսնելու ենք կիսաճահճացած Գեղամա գեղեցկուհուն: Այնուհետև կանցնենք Սոթքի հանքի տեղամասով, ականատես կլինենք լեռնահանքային արդյունաբերության բոլոր հետևանքներին:
Այնուհետև Սոթքի ոլորանները հաղթահարելուց հետո կհայտնվենք Արցախ աշխարհում: Բավականին երկար ժամանակ անցնելով Թարթարի հովտով ու վայելելով արցախյան բնության կատարելությունը՝ կհայտվենք քրիստոնյաների հնագույն սրբատեղիում` Դադիվանքում:
Մինչ Շուշի հասնելը հռչակավոր «Դրմբոն» գործարանի մոտով, ևս մեկ անգամ ականատես կլինենք լեռնահանքային արդյունաբերության հետևանքներին:
Վերջին կանգառը, որը մեզ մի փոքր կշեղի ճանապարհից, տեղի կունենա Վանք գյուղում և Գանձասար վանական համալիրում:

Ճամբարի գործունեության ծրագիր
ԵրթուղինԵրևան-Վարդենիս-Դադիվանք-Ստեփանակերտ-Շուշի-Գորիս-Քարահունջ-Երևան
Օր առաջին-29-ը հոկեմբերի
08։00 Մեկնում Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցուց Սևան, Վարդենիս-Դադիվանք-Ստեփանակերտ-Գանձասար-Շուշի
18։00 – 19։00  Տեղավորում Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի հանրակացարանում:
19։00 – 19։45 Ընթրիք
20:00-21:30 Զբոսանք երեկոյան Շուշիում
21:30-22։00 աշխատանք բլոգներում, ենթակայքերում
22։00 Հանգիստ
Օր երկրորդ-30-ը հոկեմբերի
9։00 – 9:30  Նախաճաշ
10:00 – 12:00  Այցելություն  Շուշիի Տեխնոլոգիական համալսարան
13:00 – 14:00 Ճաշ
14:30 – 17:00 Այցելություն Շուշիի երկրաբանության և ազգագրական  թանգարաններ
17:30- 20:00 Զբոսանք  երեկոյան Ստեփանակերտում
20։00 -21.00 Ընթրիք Ստեփանակերտում
21:00-21։30 վերադարձ Շուշի
21:30-22։00 աշխատանք բլոգներում, ենթակայքերում
22։00 Հանգիստ

Օր երրորդ-31-ը հոկեմբերի
9։00 – 9:30  Նախաճաշ
10:00 – 12:00  Այցելություն  Շուշիի Տեխնոլոգիական համալսարան
13:00-14:00 Ճաշ
14:30 -17:00 Ուղևորություն դեպի գետնանուշի ցանքատարածքներ, տեխնոլոգիաների ուսումնասիրում
17:00-19:00 աշխատանք բլոգներում, ենթակայքերում
19։00 – 19։45  Ընթրիք
21:30-22։00 աշխատանք բլոգներում, ենթակայքերում
22:00- հանգիստ
Օր չորրորդ-1-ը նոյեմբերի
8։00 -8:30-  Նախաճաշ
9:00-ից մեկնում Շուշի, Գորիսով, ՔարահուջովԵրևան երթուղով
Ճաշը ` ճանապարհին
Վերադարձ Երևան մինչև 19.00





Մասնակից դասավանդողներ

  1. Էմանուել Ագջոյան
  2. Գնել Հարությունյան
  3. Սուսաննա Սահակյան
  4. Գայանե Մխիթարյան
  5. Վենեռա Խառատյան
  6. Հասմիկ Նալբանդյան
  7. Շուշան Ալեքսանյան
  8. Իվետա Ջանազյան
  9. Հասմիկ Պողոսյան
Մասնակից սովորողներ
  1. Շուշան Ադամյան-Ավագ դպրոց,10-րդ դասարան
  2. Տիգրան Ադամյան-Ավագ դպրոց, 9-րդ դասարան
  3. Արեն Պողոսյան-Ավագ դպրոց, 9-րդ դասարան
  4. Հովհաննես Հակոբյան-Ավագ դպրոց, 9-րդ դասարան
  5. Արմեն Աթանյան-Ավագ դպրոց, 9-րդ դասարան
  6.  Մանե Բարսեղյան-Ավագ դպրոց, 9-րդ դասարան
  7. Մարինե Իշխանյան-Ավագ դպրոց,9-րդ դասարան
  8. Սարգիս Սուքիասյան-Միջին դպրոց, 8-րդ դասարան