2025/11/03

«Վահան Ասատրյան» անվանական մրցանակի հայտ

 


Պարբերաբար գալիս է ժամանակ հետ հայայցք գցելու, անցյալը գնհատելու երբն այն իմաստավորելու կամ անցյալից դասեր քաղելու համար: Կրթահամալիրում կրկին «Սեբաստացու օրեր» ու ի թիվս բազում անվանական մրցանակների այս անգամ ևս տրվում է մեր լավ գործընկեր Վահան Ասատրյանի պատվին տրվող ամենամյա անվանական մրցանակը: Այս անգամ կենտրոնացնելով համարձակությունս ու վեհիշելով վերջին տասերեք  տարվա ռազմամարզական ճամբարային գործունեությունս որոշեցի մրցանակին արժանանալու հայտ ներկայացնել:

«Ռազմամարզական ճամբար» արտահայտությունը առաջին անգամ լսեցի դեռևս 2011 թ-ին երբ Գանձասարի ճամբարում գնտվելու ժամանակ արցախյան կողմից ճամբարին մասնակցելու հարվեր ստացանք: Արդեն 2012-ի ամռանը սեբաստացիների առաջին խումբը մեկնեց ճամբար: Շատ բան սովորեցինք ու հաղթահարեցինք մեր անդրանիկ ռազմամարզական ճամբարում: Որի մասին տեղեկություններ կարող եք ստանալ «Ասպետ» ռազմամարզական ճամբարի բլոգում: Ի դեպ բլոգի սպասարկում այս տարիների ընթացքում իմ համար դարձավ շատ սիրելի ու հաճելի աշխատանք: Բլոգում փորձել եմ հնարավորիս շատ տեղեկություններ, հաշվետվություններ, ֆոտոարխիվներ ու ֆիլմեր պահպանել:  2011-2019 թթ ընթացքում միայն երեք անգամ եմ եղել ռազմարզական ճամբարում, բայց միշտ էլ աջակցել եմ և՜ նախապատրաստական աշխատանքների փուլում, և ՜ ճամբարի նյութերը բոլգում հրապարակելու փուլում:
Ի դեպ իմ առաջին մանկավարժական հոդվածներից մեկը հենց նվիրված էր այս թեմային՝ «Ուսուցումը Ասպետ ռազմարզական ճամբարում»:
Արդեն իսկ 2012-2013 ուսումնական տարվանից սկսած ռազմամարզական ճամբարին մասնակցություն դարձավ ավագ դպրոցի սովորողնի պարտադիր բաղադրիչ: Ռազմամարզական ճամբարը բացի բուն ուսումնական ու նախապատրաստական բաղադրիչից, մեր համար լավ հնարավորություն էր հարստացնելու մեր փորձառությունը՝ սեփական ճամբարներ կազմակերպելու հնարավորրություն ընձեռելով: Իհարկե «Ասպետ» ռազմամարզական ճամբարը իր ողջ առավելություններով հանդերձ կրթահամալիրի սովորողներին միայն մեկ հերթափոխի մասնակցության հնարավորություն էր ընձեռնում, բացի այդ ճամբարը նախատեսված էր միայն տղաների համար: Այս հանգամանքները հաշվի առնելով անհարժեշտություն առաջացավ սեփական ռազմարզական ճամբարները կազմակերպելու:  

Այդպիսի առաջին փորձերից մեկը տեղի ունեցավ 2014 թ-ին Կուրթանի վրանային ճամբարում, որի իրականացման ժամանակ նաև համագործակցեցինք մոտակայքում գտնվող զորամասի հետ:

Հետագա տարիների ևս մի քանի այսպիս փորձեր տեղի ունեցան հիմնականում Սևանի «Ժայռ» ճամբարում՝ փորձառու զինվորականների անմիջական մասնակցությամբ, առաձին դեպքերում նաև այլ կազմակերպությունների հետ համագործակցելով:  Սակայն սա էլ ժամանակավոր բնույթ էր կրում և չէր կարող լիարժեք գոհացնել կրթահամալիրի ուսումնական պլանի կատարմանը: 2020 թ-ի հայտնի իրադարձություններից հետո, միակ այլընտրանքը մնաց Արատեսի դպրական կենտրոնը:
2021 թ-ից ռազամարազական ճամբարները սկսեցին կազմակերպվել Արատեսում ու հանգամանքների բերումով առաջին այդպիսի վրանային ճամբարը կազմակերպվեց իմ հրամանատարությամբ, ահա թե որտեղ պետք եղավ կիրառել կուտակած ողջ հմտություններս:
Մինչ 2025 թվականի օգոստոսը մասնակցել եմ մոտ երկու տասնկայից ճամբարների կազմակերպման, իսկ սույն թվականի նոյմբերի 7-ին պատրաստվում եմ մեկնել հերթականին:
Ռազմամարզական ճանբարներին իմ մասնակցությունը գնահատում եմ ոչ միայն կազմակերպչական աշխատանքներով, այլև մասնակցել եմ ամենատարբեր հարթակներում դրանց ներկայացմանը, մասնակցել նախապատրաստական աշխատանքներին, գրել մանակավարժական հոդվածներ, օգնել ծրագրի կազման հարցում, ինչպես նաև անհարժեշտության դեպքում կատարել ռազամարզական գործունեության հրահանգչի պարտականություն:

Ռազմամարզական ճամբարների հաշվետվություններ

Ասպետ 2012, 2013, 2019

Կուրթանի ռազմամարզական ճամբար

Ռազմամարզական ճամբար Սևանում

Արատեսի ռազմամարզական ճամբարներ 1, 2,  3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий