2022/11/14

Նախագիծ-Հայրենագիտական, քայլարշավային ճամփորդություն Տավուշի մարզում

 



Ճամփորդության ժամկետները՝ նոյեմբերի 18-20

Նպատակը՝ աշնանային հայրենագիտական, ճանաչողական քայլարշավի իրականացում, ծանոթացում ՀՀ-ում գործող հատուկ պահպանվող տարածքներին, ծանոթացում ՀՀ ռեկրեացիոն ռեսուրսներին  


  • Քայլարշավներ դեպի թաքնված ջրվեժ, Գոշա լիճ
  • Այցելություն «Դիլիջան» ազգային պարկ«Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում։
  • Մշակութային՝ Գոշավանք, Հաղարծին, Աղավնավանք
  • Գետը համայնքում՝ Աղստև և Գետիկ գետեր

Ճամփորդության նկարագիրը ըստ օրերի

Օր առաջին

Օրվա երթուղին՝ Երևան-Սևան-Դիլիջան-Հաղարծին-Գոշ

  • 09։00՝ մեկնում Մայր դպրոցից
  • 10։00՝ կանգառ Սևանա լճի մոտ (հանրային լողափ), նախաճաշ
  • 11։30՝ կանգառ Հաղարծինում, շրջայց վանական համալիրի տարածքում
  • 12։00-ից՝  դեպի Թաքնված  ջրվեժ քայլարշավը   միջին բարդության է։ Քայլարշավը սկսում ենք անմիջապես Հաղարծնի վանական համալիրի մոտից՝ 1,5 կմ անտառային արահետներով: Արշավը տևում է մոտավորապես 1,5 2 ժամ՝ ներառյալ նշված տարածքում զբոսանքը և հետադարձը։ Քայլարշավը   միջին բարդության է։
  • 16։00՝ ժամանում Գոշ գյուղ, տեղավորում հյուրատանը, հանգիստ
  • 18։00՝ ընթրիք
  • 19։00-ից՝ քայլք գյուղում, օրվա ամփոփումներ, զրույցներ, երեկոյան խաղեր։

Օր երկրորդ

  • 09։00՝ նախաճաշ
  • 09։30՝ Գոշավանք վանական համալիր, շրջայց տարածքում՝ ճարտարապետության ուսումնասիրություն
  • 10։00-ից քայլարշավ Գոշի լիճ։ Քայլարշավը ընթանալու է Դիլիջան ազգային պարկի տարածքով։ Քայլարշավը սկսում ենք անմիջապես Գոշավանքի մոտից։ Վանական համալիրի մոտից սկսելով՝ քայլարշավը շարունակվում է 4,2 կմ անտառային արահետներով: Արշավը տևում է մոտ 4 ժամ՝ ներառյալ նշված տարածքում զբոսանքը, ֆոտոպլեները և հետադարձը։ Գոշի լճի տարածքում իրականցվող նախագիծ «Բոլորովին ուրիշ աշուն»
  • 14։00՝ ճաշ
  • 15։00՝ օրվա երկրորդ հատվածը անց ենք կացնում Աղավնավանք գյուղում, Կենու պուրակով քայլարշավ դեպի Աղավնավանք եկեղեցի։ 
  • 19։00՝ ընթրիք Գոշ գյուղում (հյուրատուն)
  • 20։00-ից՝ երեկոն Գոշ գյուղումօրվա ամփոում, զրույցներ, քննարկումներ սեղանի խաղեր

Օր երրորդ

  • 09։00՝ նախաճաշ, իրերի հավաքում, հյուրատան հանձնում
  • 10։00՝ այցելություն Դիլիջան քաղաք
  • 11։00՝ այցելություն Դիլիջան ազգային պարկի եղջերուների բազմացման կենտրոն այստեղ մեզ կուղեկցի պարկի տուրիզմի պատասխանատուն, կներկայացնի պուրակի ստեղծման պատմությունը՝ ինչպես Իրանից տեղափոխված 14 եղջերուների, այնպես էլ WWF-ի հետ համատեղ նախագծի շրջանակում 4 եղջերուների մասին։
  • 18։00՝ ժամանում Երևան, Մայր դպրոց

Նախահաշիվ՝

  • Գիշերակացը և երեքանգամյա սնունդը 11000 դրամ
  • Եղնիկների պուրակի մուտքի տոմս 500 դրամ
  • Տրանսպորտ 100 000՝ յուրաքանչյուրը 3500/կրթահամալիր մասնակի աջակցություն

Ճամփորդության ընդանուր գումարը 18 սովորողի հաշվով 15000 դրամ

Ճամփորդությունից առաջ կատարվող աշխատանքներ

  • Սովորողները ուսումնասիրում են Տավուշի ճարտարապետությունն ու տեսարժան վայրերը,(Հաղարծին, Գոշավանք, Աղավնավանք, Դիլիջան քաղաքի հուշարձաններ)։
  • Ուսումնասիրում են ազնվացեղ եղջերուի կլիմայավարժեցման պատմությանը։
  • Ուսումնսաիրում են ՀՀ-ում գործող հատուկ պահպանվող տարածքները։
  • Ճամփորդության հայրենագիտական քարտեզի կազմում 

    Լրացվող 

Ճամփորդության պատասխանատուներ՝ Էմանուել Ագջոյան, Անուշ Ներսիսյան 

Մասնակից սովորողներ 


  1. Հայկ Պետրոսյան 11-րդ դասարան
  2. Կարինե Միքայելյան 11-րդ դասարան
  3. Արթենի Ջանիկյան 11-րդ դասարան
  4. Մարգար Ներսեսյան 11-րդ դասարան
  5. Սոնա Բիանջյան 11-րդ դասարան
  6. Գևորգ Հովհաննիսյան 11-րդ դասարան
  7. Ղազարյան Մարի 10-րդ դասարան
  8. Վիգեն Հովակիմյան 11-րդ դասարան
  9. Նարեկ Գրիգորյան 11-րդ դասարան
  10. Անի Սմբաթյան 10-րդ դասարան
  11. Ղարիբյան Էլիզա 10-րդ դասարան
  12. Լաուրա Թորոսյան 10-րդ դասարան
  13. Հայկ Ղազարյան 10-րդ դասարան
  14. Վռամ Բաբայան  11-րդ դասարան
  15. Նարեկ Հովսեփյան 12-րդ դասարան
  16. Հարություն Հաջի-Մարտիրոսան 12-րդ դասարան
  17. Ռոլանդ Հակոբյան 10-րդ դասարան
  18. Աշոտ Խաչատրյան 10-րդ դասարան

 

2022/11/11

Աշնանային ինտելեկտուալ մրցաշարի ամփոփում

 Արդեն բարի ավանդույթ է դարձել յուրաքնչյուր ուսումնական շրջան ինտելեկտուալ մրաշարի կազմակերպումը: Աշնանային ինտելեկտուալ մրցաշարը նվիրված էր կրթահամալիրում Սեբաստացու օրերին և այն անց կացվեց նոյեմբերի 10-ին: Ողջունելի էր ինրպես նոր ձևավորված թիմերի այնպես էլ արդեն փորձառւ թիմերի մասնակցությունը: Այս անգամ խաղին մասնակցելու հայտ էին ներկայացրել ավագ դպրոցի միանգամից յոթ թիմեր, ովքեր ողջ խաղի ընթացքում միմյանց միչև համառ պայքար մղեցին՝ ընդուպ մինչև վերջին հարցը, բայց ի վերջո նաև խաղային փորձի շնորհիվ, ընդահմենը մեկ միավորի տարբերությամբ հաղթեցին նախորդ մրցաշրջանի հաղթողները՝ Արմենոիդս թիմը, որովքեր իրենց գլխավերևում բարձրացրեցին հերթական գավաթը: 
Որպես լավ արդյունք կցանկանայի նշել այն հանգամանքը, որ հաղից հետո մի շարք սովորողներ ցանկություն հայտնեցի ևս մեկ մասնակցելու խաղին: 



2022/11/07

Սիմին-մի ֆիլմի հետքերով

 Արդեն չեմ էլ հիշում, թե որերորդ անգամ ենք մասնակցում «Արևորդի» միջազգային բնապահպանական ֆիլմերի փառատոնին։ Այս անգամ սովորողների խմբի հետ ներկա գտնվեցինք իրանցի ռեժիսոր Մորտեզա Ատաշ Զամզամի «Սիմին»  ֆիլմի ցուցադրությանը։ «Սիմին» ֆիլմը պատմում է Զայանդեհրուդի (Իրանի Սպահան քաղաքով հոսող գետի) ցամաքեցման մասին, և այն մասին, թե ինչպես է դա ազդում մարդկանց, հատկապես գյուղացիների կյանքի վրա։ Պատմությունը ներկայացված է փոխաբերությունների միջոցով ֆիլմում մոր կերպարը խորհրդանշում է ջուրն ու գետը։

Հաճախ խոսելով բնապահպանական խնդիրների մասին՝ մենք մոռանում ենք նաև այդ խնդիրը իր վրա անմիջապես կրողին՝ տեղի բնակչին, իսկ իրանցի ռեժիսորը, կարծես թե, անընդհատ մեզ հիշեցնում է դրա մասին։ 

Սովորողների տպավորություններն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով 

Կարինե Միքայելյան 

Արթենի Ջանիկյան 



2022/11/04

Աշնանային ինտելեկտուալ մրցաշար

 Մրցաշարը տեղի կունենա կրթահամալիրում ընթացող «Սեբաստացու օրեր» նախագծին ընդառաջ 

Մրացաշարի նպատակներն են սովորողների մոտ խթանել սերը դեպի ինտելեկտուալ խաղերը, սովորողներին մղել թիմային աշխատանքի, զարգացնել սովորողների տրամաբանությունը:

Խաղին կարող են մասնակցել սովորողների մինչև վեց հոգանից թիմերը: 

Նախարորոք նշանակաված օրը սովորողները ներկայանում են իրենց թիմով մրցման վայր: Խաղ-մրցույթը անց է կացվելու երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ հնչելու է վեցական հարց: Հաղթող է ճանաչվելու այն թիմը, որն ավելի շատ հարցերի ճիշտ կպատասխանի: Հավասար արդյունքների դեպքում, կտրվեն լրացուցիչ հարցեր:

Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։ 

Խաղը տեղի կունենա Նոյեմբերի 10-ին, ժամը՝ 13:30-ին, Մարմարյա սրահում։

Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն:

Հաղթողի գավաթը պատրաստվել է կրթահամալիրի ինժեներեական ստեղծագործության լոբարատորիայի կողմից: 

2022/11/01

Լեռնաանտառային լանդշաֆտ



 Զբաղեցնում է Հայաստանի հյուսիսաչրելյան և հարավ արեևելյան շրջանները՝ կազմելով միասին հանրապետության տարածքի մոտ 10%-ը։ Հյուսիսային հատվածում տարածվում են մինչև 2000 մետր բարձրությունները, իսկ հարավում ՝ մինչև 2400մ-ը։ 

Լեռնաանտառային գոտին աչքի է ընկնում մեղմ կլիմայով,  ձմռանը չափավոր ցուրտ է, ձնառատ, իսկ գարունը՝ զով և խոնավ։ Ամառը տաք է, արևոտ, աշունը մեղմ։ Տեղումների քանակը հասնում է մինչև 600-700 մմ-ի։ 









Լեռնաանտառային գոտին աչքի է ընկնում գորշ անտառային և դարչնագույն անտառային հողերով։


Անտառային գորշ հողեր

Լեռնաանտառային գոտին աչքի է ընկնու ծառային բուսականությամբ։ 


Լեռնանատառային գոտինաչքի է ընկնում բազբազան կենդանական աշխարհով: