2022/11/04

Աշնանային ինտելեկտուալ մրցաշար

 Մրցաշարը տեղի կունենա կրթահամալիրում ընթացող «Սեբաստացու օրեր» նախագծին ընդառաջ 

Մրացաշարի նպատակներն են սովորողների մոտ խթանել սերը դեպի ինտելեկտուալ խաղերը, սովորողներին մղել թիմային աշխատանքի, զարգացնել սովորողների տրամաբանությունը:

Խաղին կարող են մասնակցել սովորողների մինչև վեց հոգանից թիմերը: 

Նախարորոք նշանակաված օրը սովորողները ներկայանում են իրենց թիմով մրցման վայր: Խաղ-մրցույթը անց է կացվելու երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ հնչելու է վեցական հարց: Հաղթող է ճանաչվելու այն թիմը, որն ավելի շատ հարցերի ճիշտ կպատասխանի: Հավասար արդյունքների դեպքում, կտրվեն լրացուցիչ հարցեր:

Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։ 

Խաղը տեղի կունենա Նոյեմբերի 10-ին, ժամը՝ 13:30-ին, Մարմարյա սրահում։

Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն:

Հաղթողի գավաթը պատրաստվել է կրթահամալիրի ինժեներեական ստեղծագործության լոբարատորիայի կողմից: 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий