2022/11/07

Սիմին-մի ֆիլմի հետքերով

 Արդեն չեմ էլ հիշում, թե որերորդ անգամ ենք մասնակցում «Արևորդի» միջազգային բնապահպանական ֆիլմերի փառատոնին։ Այս անգամ սովորողների խմբի հետ ներկա գտնվեցինք իրանցի ռեժիսոր Մորտեզա Ատաշ Զամզամի «Սիմին»  ֆիլմի ցուցադրությանը։ «Սիմին» ֆիլմը պատմում է Զայանդեհրուդի (Իրանի Սպահան քաղաքով հոսող գետի) ցամաքեցման մասին, և այն մասին, թե ինչպես է դա ազդում մարդկանց, հատկապես գյուղացիների կյանքի վրա։ Պատմությունը ներկայացված է փոխաբերությունների միջոցով ֆիլմում մոր կերպարը խորհրդանշում է ջուրն ու գետը։

Հաճախ խոսելով բնապահպանական խնդիրների մասին՝ մենք մոռանում ենք նաև այդ խնդիրը իր վրա անմիջապես կրողին՝ տեղի բնակչին, իսկ իրանցի ռեժիսորը, կարծես թե, անընդհատ մեզ հիշեցնում է դրա մասին։ 

Սովորողների տպավորություններն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով 

Կարինե Միքայելյան 

Արթենի Ջանիկյան 



0 Մեկնաբանություն:

Отправить комментарий