Ճամփորդության ժամկետները՝ նոյեմբերի 18-20
Նպատակը՝ աշնանային հայրենագիտական,
ճանաչողական քայլարշավի իրականացում, ծանոթացում ՀՀ-ում գործող հատուկ պահպանվող
տարածքներին, ծանոթացում ՀՀ ռեկրեացիոն ռեսուրսներին
- Քայլարշավներ դեպի թաքնված ջրվեժ, Գոշա լիճ
- Այցելություն «Դիլիջան» ազգային պարկ․«Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում։
- Մշակութային՝ Գոշավանք, Հաղարծին, Աղավնավանք
- Գետը համայնքում՝ Աղստև և Գետիկ գետեր
Ճամփորդության նկարագիրը ըստ օրերի
Օր առաջին
Օրվա երթուղին՝ Երևան-Սևան-Դիլիջան-Հաղարծին-Գոշ
- 09։00՝ մեկնում Մայր դպրոցից
- 10։00՝ կանգառ Սևանա լճի մոտ (հանրային լողափ), նախաճաշ
- 11։30՝ կանգառ Հաղարծինում, շրջայց վանական համալիրի տարածքում
- 12։00-ից՝ դեպի Թաքնված ջրվեժ քայլարշավը միջին բարդության է։ Քայլարշավը սկսում ենք անմիջապես Հաղարծնի վանական համալիրի մոտից՝ 1,5 կմ անտառային արահետներով: Արշավը տևում է մոտավորապես 1,5 – 2 ժամ՝ ներառյալ նշված տարածքում զբոսանքը և հետադարձը։ Քայլարշավը միջին բարդության է։
- 16։00՝ ժամանում Գոշ գյուղ, տեղավորում հյուրատանը, հանգիստ
- 18։00՝ ընթրիք
- 19։00-ից՝ քայլք գյուղում, օրվա ամփոփումներ, զրույցներ, երեկոյան խաղեր։
Օր երկրորդ
- 09։00՝ նախաճաշ
- 09։30՝ Գոշավանք վանական համալիր, շրջայց տարածքում՝ ճարտարապետության ուսումնասիրություն
- 10։00-ից քայլարշավ Գոշի լիճ։ Քայլարշավը ընթանալու է Դիլիջան ազգային պարկի տարածքով։ Քայլարշավը սկսում ենք անմիջապես Գոշավանքի մոտից։ Վանական համալիրի մոտից սկսելով՝ քայլարշավը շարունակվում է 4,2 կմ անտառային արահետներով: Արշավը տևում է մոտ 4 ժամ՝ ներառյալ նշված տարածքում զբոսանքը, ֆոտոպլեները և հետադարձը։ Գոշի լճի տարածքում իրականցվող նախագիծ «Բոլորովին
ուրիշ աշուն»
- 14։00՝ ճաշ
- 15։00՝ օրվա երկրորդ հատվածը անց ենք կացնում Աղավնավանք գյուղում, Կենու պուրակով քայլարշավ դեպի Աղավնավանք եկեղեցի։
- 19։00՝ ընթրիք Գոշ գյուղում (հյուրատուն)
- 20։00-ից՝ երեկոն Գոշ գյուղում․օրվա ամփոում, զրույցներ, քննարկումներ սեղանի խաղեր
Օր երրորդ
- 09։00՝ նախաճաշ, իրերի հավաքում, հյուրատան հանձնում
- 10։00՝ այցելություն Դիլիջան քաղաք
- 11։00՝ այցելություն Դիլիջան ազգային պարկի եղջերուների բազմացման կենտրոն․ այստեղ մեզ կուղեկցի պարկի տուրիզմի պատասխանատուն, կներկայացնի պուրակի ստեղծման պատմությունը՝ ինչպես Իրանից տեղափոխված 14 եղջերուների, այնպես էլ WWF-ի հետ համատեղ նախագծի շրջանակում 4 եղջերուների մասին։
- 18։00՝ ժամանում Երևան, Մայր դպրոց
Նախահաշիվ՝
- Գիշերակացը և երեքանգամյա սնունդը 11․000 դրամ
- Եղնիկների պուրակի մուտքի տոմս 500 դրամ
- Տրանսպորտ 100 000՝ յուրաքանչյուրը 3500/կրթահամալիր մասնակի աջակցություն
Ճամփորդության ընդանուր գումարը 18 սովորողի հաշվով 15․000 դրամ
Ճամփորդությունից առաջ կատարվող աշխատանքներ
- Սովորողները ուսումնասիրում են Տավուշի
ճարտարապետությունն ու տեսարժան վայրերը,(Հաղարծին, Գոշավանք, Աղավնավանք, Դիլիջան քաղաքի հուշարձաններ)։
- Ուսումնասիրում են ազնվացեղ եղջերուի կլիմայավարժեցման պատմությանը։
- Ուսումնսաիրում են ՀՀ-ում գործող հատուկ պահպանվող տարածքները։
- Ճամփորդության հայրենագիտական քարտեզի կազմում
Լրացվող
Ճամփորդության պատասխանատուներ՝ Էմանուել Ագջոյան, Անուշ Ներսիսյան
Մասնակից սովորողներ
- Հայկ Պետրոսյան 11-րդ դասարան
- Կարինե Միքայելյան 11-րդ դասարան
- Արթենի Ջանիկյան 11-րդ դասարան
- Մարգար Ներսեսյան 11-րդ դասարան
- Սոնա Բիանջյան 11-րդ դասարան
- Գևորգ Հովհաննիսյան 11-րդ դասարան
- Ղազարյան Մարի 10-րդ դասարան
- Վիգեն Հովակիմյան 11-րդ դասարան
- Նարեկ Գրիգորյան 11-րդ դասարան
- Անի Սմբաթյան 10-րդ դասարան
- Ղարիբյան Էլիզա 10-րդ դասարան
- Լաուրա Թորոսյան 10-րդ դասարան
- Հայկ Ղազարյան 10-րդ դասարան
- Վռամ Բաբայան 11-րդ դասարան
- Նարեկ Հովսեփյան 12-րդ դասարան
- Հարություն Հաջի-Մարտիրոսան 12-րդ դասարան
- Ռոլանդ Հակոբյան 10-րդ դասարան
- Աշոտ Խաչատրյան 10-րդ դասարան
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий