2018/09/02

Մեր քայլը

Ինչպես յուրաքանչյուր ամառ ,այս ամառ ևս կրթահամալիրում մեկնարկեց ևս մի կարևոր նախագիծ, որը հավակնում է դառնալ այս ուսումնական տարվա բրենդը: Խոսքը  արատեսյան դպրոց-բնության գրկում նախագծի մասին է: Թե ինչ պատմություն է անցել կրթահամլիրյան Արատեսը, կարող են պատմել մի քանի սերունդներ, բայց այս պահին ավելի կարևոր է ներկա իրավիճակը: Տարիները բավականին ուժգին ազդեցություն են ունեցել ամբողջ բնակավայրի վրա, և այն հիմովին խնամքի կարիք ունի: Արատեսի վերածնունդի մեր լուման ունենալու համար աշխատանքային փոքրիկ խմբով ամռան վերջին օրը մեկնեցինք Արատես:  Խմբում էին շրջանավարտներ, կրթահամալիրի միջին, ավագ դպրոցի սովորողներ, ինչպես  նաև դեպի ավագ դպրոց մուտքի ճամբարով անցնող ու առաջին անգամ կրթահամալիրցիների հետ ճամփորդող սովորողներ: Խմբի կազմում էին նաև կրթահամալիրի երիտասարդ դասավանդողների մի լավ խումբ, որոնց ֆոնին ես ինձ մի փոքր ավագ սերնդի ներկայացուցիչ զգացի, չէ որ տարիներ առաջ ճամփորդության ու ճամբարիների էի գնում նրաց հասակակիցների հետ, որոնք այդ ժամանակ սովորողի կարգավիճակում էին: Բայց դե ավագ լինելս էլ կատարյալ չէ, քանի որ մեր խմբի մեջ էր նաև կրթահամալիրի զենղեկ Արմեն Դավթյանը:
Տեղ հասնելով ու կատարվելիք աշխատանքները պլանավորելով՝ տվեցինք բուն գործունեության մեկնարկը: Եռօրյա աշխատանքները, որոնք խիստ տարբեր էին, տվեցին իրենց ցանկալի արդյունքները, կամ գոնե դրանց մի մասը: Նախ և առաջ սովորղները՝ հատկապես նորեկները, սովորեցին, միգուցե, իրենց համար անծանոթ գործիքների հետ աշխատանքին, կարողացանք միամյանց ավելի լավ ճանաչել և, ի վերջո, տեսանք նաև կատարված աշխատանքի արդյունքը: Աշխատանքներին զուգահեռ նաև մասնակցում էինք քայլարաշավերին, որոնք լի էին ամենատարբեր բացահայտումներով:
Դե էլ ինչ ճամբար առանց գիշերային  խարույկի, որը քիչ թե շատ մեղմացնում էր մայրամուտին հաջորդող ջերմաստիճանի կտրուկ նվազումը:
Ճամբարի վերջին օրը՝ հետդարձին, սովորողների մեծ մասը ցանություն հայտնեց ևս մեկ անգամ մասնակցել արատեսյան ճամբարին: Ամենայն ուշադրությամբ կհետևեմ ընթացքին:

Լուսանկարները՝ Հասմիկ Սիմոնյանի


2018/08/30

Դպրոց բնության գրկում-Արատես

Նախագծի նպատակը-տեղանքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ, ուսումնական քայլարշավեր, տարածքի էկոլոգիական վիճակի ուսումնասիրթյուն
Օգոստոսի 31
08.00-մեկնարկ Մայր դպրոցից՝  Երևան-Արարատ-Արատես երթուղով

11։00 Ժամանում ճամբար
11-30-14:00 ծանոթացում տեղանքին, աշխատանքների պլանավորում
14:00-14:30-Ճաշ
14-30-19:00 տարածքի բարեկարգման աշխատանքներ
19:00 19-30 Ընթրիք
19:30 Զբոսանք Արատեսում
21:00 Կատարված աշխատանքի ամփոփում և հաջորդ օրվա աշխատանքների պլանավորում
23:00 Քուն

Սեպտեմբերի 1
7:00 Վերկաց, նախաճաշ
8:00 Աշխատանքային օրվա մեկնարկ
14:00 Ճաշ
15:00-քայլարաշավ դեպի Սմբատաբերդ
19:00 Ընթրիք
19:30 Զբոսանք եղեգիսի կիրճում
21:00 Կատարված աշխատանքի ամփոփում և հետագա աշխատանքների պլանավորում
23:00 Քուն

Սեպտեմբերի 2

7:00 Վերկաց, նախաճաշ
8:00 Աշխատանքային օրվամեկնարկ
12:00 Ճաշ
13:00 Վրանների հավաքում, տարածքի խնամք
14:00 Վերադարձ Երևան Արատես-Շատին-Վարդենյանց լեռնանցք-Մարտունի երթուղիով

2018/06/03

Երևան 2800 նախագծերի ամփոփում

Էկոտուր 2018 -ի շրջնակներում ներկայացված լավագույն նախագծերը

Հրաչյա Եղիազարյան-ավագ դպրոց 10-րդ դասարան-նախագիծը ներկայցնում է մեր քաղաքի առջև ծառացած խնդիրներից մեկին՝ ավտոմեքենաների գերեզմանոցին: Այս խնդիրը ավելի անհանգստացնող  է  դառնում հատկապես վերջին տարիներին մեծ թափ ստացած մեքենաների աճին զուգահեռ: Ցավոք սրտի Հայաստանը հանդիսանում է մեքենաների վերջին հանգրվանը, որիարդյունքում մոտ ապագայում ավելացնելու  են նման գերեզմանները: 
Լուսինե Ալեքսանյան, Արմինե Գևորգյան, Արփինե Մանուկյան-ավագ դպրոց 11-րդ դասարան-Երևանին սպառնացող էկոլոգիական խնդիրներ ուսումնասիրելու հետևանքով գալիս ենք այն համոզմունքին, որ մի շարք էկոլոգիական խնդիրների հիմքում ցավոք սրտի ընկած է երևանցիների էկոլոգիական կրթվածության ցածր մակարդակն ու անտարբերությունը: Հենց այս խնդրին է նվիրված 11-րդ դասարանցիների վերոհիշյալ նախագիծը: 
Գոհար Եղոյան և ընկերներ-Երևանը հայտնի է իր յուրահատուկ լեռնային ռելիեֆով, որի շարքում առնաձնանում են բլուրները, որոնք ցավոք սրտի գտնվում են էկոլոգիան աղետի շեմին: Ներկայացվող նախագծերը բարձրաձայնում են հենց այս խնդրի մասին: 

2018/06/02

Հունիսի 5-ի շրջայց

Երևան 2800 նախագծի շրջանակներում շրջայց Մալաթիա-Սեբաստիա համայքնի Բ4 թաղամասում:
Սկիզբը 11:0-ին, ավարտը՝ 12:00
Նպատակը-Համայքնում առկա խնդիրների ներակայցում, այս շարքում առանձնացվել են  ավտոմեքենարաների գերեզմանոցը և Ռոբոտների գործարանը:

2018/05/15

Սակավաջուր Սևանն ու Հրազդանը

Այս տարին բավականին յուրահատուկ կերպով տարբերվեց նախորդ տարիներից, խոսքը տվյալ դեպքում եղենակային շեղումների մասին է։ Սակավաջուր տարին լուրջ դժվարությունների նախադրյալ կարող էր հանդիսանալ որի մասին առձագանքում են նաև ոլորտի մասնագետները։ Անշուշտ այս փոփոխությունները չէին կարող չանրադառնալ նաև Սևանա լճի, Հրազդան գետի  ու նրա վրայի ջրամբարների վրա։ Վերոհիշյալ խնդիրն մանրասման ծանոթանալու համար Էկոտուր 2018-ի շրջանակներում կիրականացնենք ուսումնական ճամփորդություն նախագիծ՝ Հրազդանի հունով դեպի վեր, մինչ Սևանա լիճ։
Նախագծի նպատակը-Ուսումնասիրել Հրազդան գետի ու Սևանա լճի արդի վիճակն ու կատարել համամատություն նախորդ տարիների հետ։
Ընթացքը-սովորողները ծանոթանում են երթուղուն, վերցոնւոմ համապատասխան ինֆորմացիա, որից հետո նշում իրենց ճանապահը քարտեզի վրա։ Համապատասխան կանգառներում, ֆիքսում են տվյալ տեղանքի վիճակը։
Արդյունքը-Սովորողները իրենց աչքով տեսոնում են կլիմայի փոփխության հետևանքները, ստեղծում են ուսումնական նյութեր, որոնք կներկայացվեն Էկոտուր 2018-ին։

2018/05/11

Կողմնորոշվենք տեղանքում, կամ 7-րդ դասարանցիները սովորուոմ են աշխատել առանցացն քարտեզագրում

Նախագիծն իրանակացվում է 7-2 դասարանի սովուրողների հետ, մայիսյան 13-րդ հավաքի շրջանականերում
Նպատակները սովորողների մետ ձևավոր  քարտեզագրման առացանց ծրագով աշխատելու ունակություն, հնարվորություն տալ տեղում կողմնորոշվել, ցանկություն դեպքում կատարել առանձին չափումներ:
Ընթացքը-Նախ և առաջ սովորողները ծանոթանում են ծրագրին, որից հետո փորձում են քարտեզի վրա նշել իրենց տեղանքը: Տվյալ պարագայում որպես տեղանք ընտրվել է կրթահամալիրն  իր մասնաչյուղերով:
Արդույնքը-սովորղները սովորում են աշխատել նոր ծրագրով, կարողանում են ավելի կոնկրետ կողմնորոշվել տեղանքում: Արյունքները պատրաստի քարտեզի տեսքով սովորողներըտեղադրում են իրենց բլոգներում:

Արձագանք

Երևան 2800 նախագծերի ներկայացում

Կլոր սեղանի նպատակը-2017-2018ուս տարում 2800 խնդրով Երևան նախագծի շրջանակում իրականացված նախագծերի ներկայացուն ամփոփումն է։
Կլոր սեղանը իրականացվում է որպես Էկոտուր 2018-ի ամփոփում։
Կլոր սեղանի ընթացքում ներկայացվում են սովորողները ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները։

2018/05/10

Սովորող-սովորեցնող նախագիծ, երկրագնդի պտույտներն ու հետևանքները

Մայիսյան 13-րդ հավաք 
Օգտագործելով վերջին տարիներին բնագիտության և տեխնիկական ստեղծագործության լաբորատորիայի լավագույն արտադրանքներից մեկը՝ օրբիտարյումը, միջին դպրոցի սովորողները բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում 6 տարեկաններին կներկայացնեն մի շարք առօրյայում հանդիպող երևույթների:
Նախագիծն իրականցավում է հետևյալ փուլերով
1.Նախապատրաստական փուլ
2. Սարքի աշխատանքի հետ ծանոթացման փուլ
3. Ներկայացման փուլ

Նախապատրաստական փուլում սովորողները ծանոթանում են երկրի ձևին, չափերին և կառուցվածքին, մանրամասն ուսումնասիրում երկրագնդի օրեկան և տարեկան պտույտի հետևանքները: Այս փուլում անհրաժեշտ է մի շարք նյութերի ու տեսական մասի ուսումնասիրություն:
Տեսական նյութերի ուսումնասիորությունից հետո սովորողներն արդեն  ծանոթանում են օրբիտարիումի հետ: Սարքի աշխատանքն ուսոմնասիրելու արդյունքում սովորղները նախ ամրապնդում են իրենց ձեռք բերած գիտելիքները և ըմբռնում են երևույթների փոփոխությունը, որոնք արդեն արտահայտվում են սարքի վրա:

Բարեհաջող ավարտելով առաջին երկու փուլերը՝ սովորողները պատրաստ են արդեն ներկայանալ իրենց կրտսեր ընկերներին: 

Իրականացված հանդիպումներ- Արևեմտյան դպոց, Քոլեջ