2018/06/03

Երևան 2800 նախագծերի ամփոփում

Էկոտուր 2018 -ի շրջնակներում ներկայացված լավագույն նախագծերը

Հրաչյա Եղիազարյան-ավագ դպրոց 10-րդ դասարան-նախագիծը ներկայցնում է մեր քաղաքի առջև ծառացած խնդիրներից մեկին՝ ավտոմեքենաների գերեզմանոցին: Այս խնդիրը ավելի անհանգստացնող  է  դառնում հատկապես վերջին տարիներին մեծ թափ ստացած մեքենաների աճին զուգահեռ: Ցավոք սրտի Հայաստանը հանդիսանում է մեքենաների վերջին հանգրվանը, որիարդյունքում մոտ ապագայում ավելացնելու  են նման գերեզմանները: 
Լուսինե Ալեքսանյան, Արմինե Գևորգյան, Արփինե Մանուկյան-ավագ դպրոց 11-րդ դասարան-Երևանին սպառնացող էկոլոգիական խնդիրներ ուսումնասիրելու հետևանքով գալիս ենք այն համոզմունքին, որ մի շարք էկոլոգիական խնդիրների հիմքում ցավոք սրտի ընկած է երևանցիների էկոլոգիական կրթվածության ցածր մակարդակն ու անտարբերությունը: Հենց այս խնդրին է նվիրված 11-րդ դասարանցիների վերոհիշյալ նախագիծը: 
Գոհար Եղոյան և ընկերներ-Երևանը հայտնի է իր յուրահատուկ լեռնային ռելիեֆով, որի շարքում առնաձնանում են բլուրները, որոնք ցավոք սրտի գտնվում են էկոլոգիան աղետի շեմին: Ներկայացվող նախագծերը բարձրաձայնում են հենց այս խնդրի մասին: 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий