Ինչպես յուրաքանչյուր ամառ ,այս ամառ ևս կրթահամալիրում մեկնարկեց ևս մի կարևոր նախագիծ, որը հավակնում է դառնալ այս ուսումնական տարվա բրենդը: Խոսքը արատեսյան դպրոց-բնության գրկում նախագծի մասին է: Թե ինչ պատմություն է անցել կրթահամլիրյան Արատեսը, կարող են պատմել մի քանի սերունդներ, բայց այս պահին ավելի կարևոր է ներկա իրավիճակը: Տարիները բավականին ուժգին ազդեցություն են ունեցել ամբողջ բնակավայրի վրա, և այն հիմովին խնամքի կարիք ունի: Արատեսի վերածնունդի մեր լուման ունենալու համար աշխատանքային փոքրիկ խմբով ամռան վերջին օրը մեկնեցինք Արատես: Խմբում էին շրջանավարտներ, կրթահամալիրի միջին, ավագ դպրոցի սովորողներ, ինչպես նաև դեպի ավագ դպրոց մուտքի ճամբարով անցնող ու առաջին անգամ կրթահամալիրցիների հետ ճամփորդող սովորողներ: Խմբի կազմում էին նաև կրթահամալիրի երիտասարդ դասավանդողների մի լավ խումբ, որոնց ֆոնին ես ինձ մի փոքր ավագ սերնդի ներկայացուցիչ զգացի, չէ որ տարիներ առաջ ճամփորդության ու ճամբարիների էի գնում նրաց հասակակիցների հետ, որոնք այդ ժամանակ սովորողի կարգավիճակում էին: Բայց դե ավագ լինելս էլ կատարյալ չէ, քանի որ մեր խմբի մեջ էր նաև կրթահամալիրի զենղեկ Արմեն Դավթյանը:
Տեղ հասնելով ու կատարվելիք աշխատանքները պլանավորելով՝ տվեցինք բուն գործունեության մեկնարկը: Եռօրյա աշխատանքները, որոնք խիստ տարբեր էին, տվեցին իրենց ցանկալի արդյունքները, կամ գոնե դրանց մի մասը: Նախ և առաջ սովորղները՝ հատկապես նորեկները, սովորեցին, միգուցե, իրենց համար անծանոթ գործիքների հետ աշխատանքին, կարողացանք միամյանց ավելի լավ ճանաչել և, ի վերջո, տեսանք նաև կատարված աշխատանքի արդյունքը: Աշխատանքներին զուգահեռ նաև մասնակցում էինք քայլարաշավերին, որոնք լի էին ամենատարբեր բացահայտումներով:
Դե էլ ինչ ճամբար առանց գիշերային խարույկի, որը քիչ թե շատ մեղմացնում էր մայրամուտին հաջորդող ջերմաստիճանի կտրուկ նվազումը:
Ճամբարի վերջին օրը՝ հետդարձին, սովորողների մեծ մասը ցանություն հայտնեց ևս մեկ անգամ մասնակցել արատեսյան ճամբարին: Ամենայն ուշադրությամբ կհետևեմ ընթացքին:
Լուսանկարները՝ Հասմիկ Սիմոնյանի

0 Մեկնաբանություն:
Отправить комментарий