2018/03/23

Աշխատանք ուրվագծային քարտեզներով

Նախագծի նպատակներն են-քարտեզով աշխատելու հմտությունների զարգացումը, քարտեզներից տեղեկատվության ստացում ու տեղեկատվության  արտահայտումը քարտեզների միջոցով, երևույթների տարածական օրինաչափությունների բացահայտումը։  
Նախագծի ընթացքը- աղյուսակների տեսքով ծանոթանալով սովորողները ծանոթանում են կոնկրետ տեղեկատվության, որը փորձում են արտահայտել քարտեզի վրա։ Մինչ բուն աշխատանքի մեկնարկը ծանոթանում են համաշխարհային տնտեսության մի շարք ճյուղերի հետ` մասնավորապես, վառելիքաէներգետիկ արդյունաբերություն, մետաղաձուլություն, մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն, որից հետո միայն կազմում են այդ ճյուղերի տարածական տեղաբաշխման վերաբերյալ քարտեզներ։
Նախագծի իրականացման արդյունքում սովորողները ամրապնդում են տեսական գիտելիքները, զարգացնում են քարտեզով աշխատելու և քարտեզներ ընթերցելու հմտությունները։

Աշխարհի երկերը ըստ կյանքի որակի

Ուրվագծային քարտեզ 




2018/03/20

Ջրի համաշխարհային օր


Սկսած 1993 թվականից ամեն տարի մարտի 22-ին ողջ աշխարհում նշվում է Ջրի համաշխարհային օր: Որպես կանոն ամբողջ աշխարհում և ՀՀ-ում անց են կացվում մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն հասարակության ուշադրությունն ուղղելու ջրի հիմնախնդրի վրա: Այդպիսի միջոցառում կազմակերպում ՀՀ Երկրաբանական թանգարանը,  մարտի 21-ին իրականացվելիք բաց դաս-մրցույթի տեսքով: 
Կրթահամալիրի մասնակիցները ևս անմասն չեն մնա այս միջոցառամանը և կներկայան որպես մասնակիցներ: 

Նախագծի նպատակը-վեր հանել ջրի հետ կապված հիմնախնդիրները, առաջարկել դրանց հնարավոր լուծումներ, կապ հաստատել նման խնդրով հետքրքրվող մարդկանց հետ:
Ընթացքը-սովորողների խումբը ուսումնասիրում է խնդիրը, ներկայացնում դրա հետևանքները, հետազոտում այլոց փորձը, առաջարկում լուծումներ: Որոնք միասին արտահայտվում են սահիկաշարի (Power Point Presentation) տեսքով:
Արդյունքը-սովորողները հնրավորություն են ունենում իրենց գիտելիքները ներկայացնել, խնդրով հետաքրքվող մարդկանց հետ կիսել իրենց մտահոգությունները, ծանոթանալ այլ մասնակիցների տեսակետներին: 

2018/03/17

Նախագծային շաբաթ


Աշխատանք ուրվագծային քարտեզներով
Նախագծի նպատակը՝ սովորողներին սովորեցնել քարտեզներով աշխատելու հմտություններ, քարտեզներից տեղեկություններ ստանալն ու արռահայտելը
Ընթացքը՝ վերցնելով հիմնական տեղեկատվությունը աղյուսակների տեսքով սովորողները այն փորձում են արտահայտել տարածության վրա, ընթավքում օգտագործելով մի շարք այլ քարտեզներ;
Արդյունքը- սովորողները կարողանում են ամրադնդել տեսական գիտելիքներ, պատկերացում են ունենում քարտեզագրով երևույէների տեղաբաշխման մասին, ստեղծում են անհատական քարտեզներ: Նախագիծը նախատեսված է 7-րդ դասրանցիների համար
 Հետաքրքիր փաստեր երկրների մասին
Աշխարահգրություն առարկայի կարևորագույն գրավականներից մեկը՝ Աշխարհը հնարավորինս ճանաչելու հնրավորությունն է: Աշխարհի ճանաչումը բավականին երկար գործընթաց է, որը մարդուն ուղեցում է ողջ կյանքի ընթացքում ու չի կարող սահմանափակվել մի դասընթացի շրջանակներում:

Այս գործընթացը ավելի մատչելի դարձնելու համար 8-րդ դասարանի սովորողների հետ սկսում ենք նախագիծ՝ «Հետաքրքիր փաստեր երկրների մասին»:Նախագծի ընթացքում կներկայացվեն փաստեր և տեղեկություններ աշխարհում ապրող տարբեր ժողովուրդների և մեր մոլորակի տարբեր հատվածներում գտնվող երկրների մասին: Նյութերը կհրապարակվեն սովորողների բլոգներում և միջին դպրոցի ենթակայքում: 
Արդյունքում՝ սովորողները հարստացնում են իրենց տեղակությունների բազան, ստեղծում են ուսումնական նյութեր: Նախագիծը նախատեսված է 8-րդ դասրանցիների համար

Մեր քաղաքի ջրանցքները 
Նախագծի նպատակը-ներկայացնել քաղաքում գործող ջրանցքները և դրանց էկոլոգիական վիճակը, սովորողների հետ կատարել տեղանքի ուսումնասիրություն
Ընթացքը- կազմակերպվում է տարածքի ուսումնասիրություն քարտեղների ու մեդիանյութերի կիջոցով, որից հետո կազմվում է երթուղին (երեքշաբքի), որից հետո նախանշված երթուղով կազմակերպվում է այցելություն և տեղում իրավիճակի ծանոթացում: 
Ադյունքը-սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները գործնականում կիրառել, հասարակության և պատկան մարմինների ուշադրության ուղղումը տվյալ խնդրին, ստեղծվում են ուսումնական նյութեր: Արդյունքները ներկայացվում են Էկոտուր 2018-ին:







2018/02/02

Առցանց քարտեզագրում





Հղումը՝ https://maphub.net


2017/12/21

Դեկտեմբերի 25-29-ի աշխատանքային առօրյա

Դեկտեմբերի 25, երկուշաբթի
  • 09։00-09։20-Ընդհանուր տոնական պարապմունք
  • 09:20-12:00-Ավարտական քնություններ
  • 12:00-12:30-Ընդմիջում
  • 12:30 –Անհատական աշխատանք սովորողների բլոգների
  • 14:00-մասնակցություն փակ կլոր սեղանին Գեղարվեստի հարթակում (Արեգ Գալոյանի նախաձեռնությամբ)
Դեկտեմբերի 26, երեքշաբթի
  • 09։00-09։20 –Ընդհանուր տոնական պարապմունք
  • 09:20-11:00-Մասնակցություն Արևելյան դպրոցի 2-4 տարեկանների տոնախմբությանը
  • 12:00-  փերվար-մայիս նախագծերի մշակում և հրապարակում
  • 15։30Մասնաժողով
Դեկտեմբերի 27, չորեքշաբթի
Դեկտեմբերի 28, հինգշաբթի
  • 09։00-09։20 –Ընդհանուր տոնական պարապմունք
  • 09:20-12:00-սովորղների գործունեության առաջին շրջանի ամփոփում
  • 12:00-12:30-Ընդմիջում
  • 12:30-մարզական պարապմունք

Համագործակցություն Շուշիի տեխնոլոգիական համալասարանի հետ


Համագործակցությունը կարող է ընթանալ երկու ուղղությամբ.
1.      Լաբորատոր գործունեություն Շուշիում
2.      Փորձի ներդրում կրթահամալիրում
Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գործում է բնագիտության ժամանակակից լաբորատորիա, որտեղ իրականացվում են տարբեր բուսայուղերի, պահածոների և հյութերի ստացման աշխատանքներ: Աշխատանքները ընթանում են մի քանի փուլով՝ բույսերի աճեցումից և հավաքումից մինչև վերջնական արդյունքի ստացումը: Սովորողների համար յուրաքանչյուր փուլում ընգրկվելը կարելի է դիտել որպես առանձին ուսումնական աշխատանք: Բուն լաբորատոր գործընթացներում ընդգրկվելու համար սովորողների ունեցած հմտություններն ու գիտելիքները բավարար չեն լիարժեք ընդգրկվելու համար, որտեղ նաև խիստ անհրաժեշտ է մասնագետի անմիջական գործունեությունը:
Բնագիտության լաբորատորիայում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները համապատասխան սարքավորումների առկայության պարագայում կարելի է օգտագործել նաև կրթահամալիրում՝ իրականացնելով որոշակի աշխատանքներ ու փորձեր: Բացի լաբորատոր գործունեությունից կարելի իրականացնել  բույսերի աճեցման, խնամքի ու հավաքման աշխատանքներ:
Շուշիի տեխնոլոգիական համալասարանի հետ համագործակցության վերջնական, լավագույն արդյունքը կլինի կրթահամալիրում համապատասխան լաբորատորիայի ստեղծումն ու համապատասխան դասընթացի ներդրումը: 

2017/12/12

Ճամբարային նախագծեր

 1) Աշխարհի շուրջ փաթեթի ամբողջացում-կներկայացվի Դիջիթեք 2018-ին
2) Խաղ-մրցույթի կազմակերպում այլ ջոկատների համար-սովորողներն են իրա
կանացնում մրցույթի կաղմակերպումը
3) Տեսադասերի և ուսումնական նյութերի պատրաստում (ինչու՞ են խափում քարտեզները, ու՞ր են լողում մայրցամաքները)