Համագործակցությունը
կարող է ընթանալ երկու ուղղությամբ.
1. Լաբորատոր գործունեություն Շուշիում
2. Փորձի ներդրում կրթահամալիրում
Շուշիի տեխնոլոգիական
համալսարանում գործում է բնագիտության ժամանակակից լաբորատորիա, որտեղ իրականացվում
են տարբեր բուսայուղերի, պահածոների և հյութերի ստացման աշխատանքներ: Աշխատանքները
ընթանում են մի քանի փուլով՝ բույսերի աճեցումից և հավաքումից մինչև վերջնական արդյունքի
ստացումը: Սովորողների համար յուրաքանչյուր փուլում ընգրկվելը կարելի է դիտել որպես
առանձին ուսումնական աշխատանք: Բուն լաբորատոր գործընթացներում ընդգրկվելու համար սովորողների
ունեցած հմտություններն ու գիտելիքները բավարար չեն լիարժեք ընդգրկվելու համար, որտեղ
նաև խիստ անհրաժեշտ է մասնագետի անմիջական գործունեությունը:
Բնագիտության լաբորատորիայում
ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները համապատասխան սարքավորումների առկայության
պարագայում կարելի է օգտագործել նաև կրթահամալիրում՝ իրականացնելով որոշակի աշխատանքներ
ու փորձեր: Բացի լաբորատոր գործունեությունից կարելի իրականացնել բույսերի աճեցման, խնամքի ու հավաքման աշխատանքներ:
Շուշիի տեխնոլոգիական
համալասարանի հետ համագործակցության վերջնական, լավագույն արդյունքը կլինի կրթահամալիրում
համապատասխան լաբորատորիայի ստեղծումն ու համապատասխան դասընթացի ներդրումը:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий