2025/08/20

Ռազմամարզական ճամբար, 11-րդ հերթափոխ


Ժամկետ` Օգոստոսի 24-27

Մեկնում՝  հուլիսի 16-ին, ժամը՝ 08:00, Մայր դպրոցի բակից
Վերադարձ՝ հուլիսի 19-ին, ժամը՝ մինչև 20:00, Մայր դպրոցի բակ
Մասնակիցներ՝ հետազոտական վարժարանի 11-12-րդ դասարանների ճամբարականներ
Ճամբարի պատասխաբատումներ՝ Ռինա Շագինյան, էմանուել Ագջոյան
Ռազմամարզական գործունեության հրահանգիչ՝
 Վահրամ Արզումանյան



Խոհարարը՝
 Հերմոն գյուղից /պատասխանատու՝ Խաչիկ Էնյաթյան/

Երթուղին՝
Մեկնումը՝Երևան /Մայր դպրոցի բակ/-Սևան-Հայրավանք-Նորատուս-Մարտունի-Գեղհովիտ-Վարդենյանց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
Վերադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Հորս-Գետափ-Արենի-Զանգակատուն-Երասխ-Արտաշատ-Երևան /Մայր դպրոցի բակ/

Ճամբարի ուղղություններ՝

·         Ռազմամարզական վարժանքներ

·         Մարտավարության տեսական և գործնական պարապմունքներ

·         Կրակային պատրաստություն

·         Առաջին բուժօգնության պարապմունք

·         Գիշերային հերթապահություն

·         Մարզական պարապմունքներ՝ վարժանքներ, խաղեր

·         Քայլարշավ հետևյալ երթուղիներով՝ Եղեգիսում՝ Զորաց վանք, Արատեսում՝ դեպի  հյուսիսային /գետանցից ուղիղ մինչև ժայռեր, գետանցից ձախ՝ դեպի դաշտեր, հյուսիսային տնակից դեպի աջ՝ ձորամիջյան քայլք դեպի Արատեսի վանք, այնուհետև Խաչոց ձոր, ապա ժայռի աղբյուր/

·         Լող Արատես գետում /հյուսիսային քայլքի ժամանակ, Խաչոց ձորում և ժայռի աղբյուրի հատվածում/

·         Երեկոյան խարույկի շուրջ զրույցներ

·         Շրջակա միջավայրի բարեկարգում, ամենօրյա խնամք, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի հանձնարարության

Կանգառներ՝

Մեկնելիս ՝

·         Բերդկունք

·         Հայրավանք

·         Սուրբ Հովհաննես մատուռ

·         Վարդենյաց լեռնանցք՝ Օրբելյանների քարավանատուն

·         Արատեսի դպրական կենտրոն

Վերադարձին՝

·         Եղեգիս՝ Զորաց վանք

Քայլերը՝

·         մինչև ճամփորդությունը՝ մշակել նախագիծը՝ քննարկելով պատասխանատու խմբով

·         կազմել երթուղու քարտեզը

·         պայմանավորվել երթուղայինի հետ

·         ճամբարականներին ներկայացնել նախագիծը

·         սննդի կազմակերպում

·         պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝

·         ուսապարկ-քնապարկ

·         անձնական հիգիենայի պարագաներ

·         մարզական հագուստ և կոշիկներ

·         օրապահիկ /բրդուճներ/, ջուր-1-ին օրվա նախաճաշի համար

·         լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ

·         մեկանգամյա օգտագործման ափսե, բաժակ /10-ական/

·         նկարահանող թվային միջոցներ

Նախահաշիվ՝

Տրանսպորտ՝ Մերսեդես-Սպրինտեր, 60LD077 Քիշմիրյան Հովհաննես, Վահրամ Արզումանյան/սեփական մեքենայով/ Audi 37 LL400
Վարորդին վճարվող գումար՝ 90 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ` 50 000 դրամ/
Խոհարարին վճարվող գումար՝ 20 000 դրամ /որից 5000 դրամը՝ միջգյուղական տրանսպորտի համար/
Մեկ անձը վճարում է՝  10 000 դրամ /տրանսպորտի և սննդի համար/

Արդյունքներ-ամփոփում՝

Ճամբարի ընթացքն ամփոփվում է ճամբարի մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն ճամբարի օրերին իրականացված աշխատանքները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքում, կայքում, մասնակիցների ֆեյսբուքյան էջերում

Ծրագիրն՝ ըստ օրերի
Օգոստոսի 24

08:00՝ մեկնում Մայր դպրոցի բակից
10:00`
Կանգառ Բերդկունքում, քայլք դեպի Հայրավանք
12:30`
կանգառ Սուրբ Հովհաննես մատուռի մոտ
14:00`
կանգառ Օրբելյանների քարավանատան մոտ/ճանապարհին՝դիտակերում Ագրիճի գետ, Արմաղան/, ընդմիջում
15:30
՝ դեպի Արատես
16
։30՝ ժամանում Արատես, իրերի տեղավորում, հանգիստ
19
։00-ից ընթրիք,
20
։30-ից խարույկի պատրաստություն
22
։00-քուն

Օգոստոսի 25

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08
։00՝ նախավարժանք
09:00
՝ նախաճաշ
09
։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի
ղեկավարի առաջադրանքի /պատասխանատու՝ Խաչիկ Էնյաթյան/
10
։30՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի,
12
։00-ից՝ ռազմամարզական խաղեր
14:00
՝ ճաշ
15
։00՝ հանգիստ, ազատ ժամ
16
։00՝ քայլք դեպի Խաչոց ձոր, ժայռի աղբյուր, լող Արատես գետում
18
։00՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի
20
։00՝ ընթրիք
21
։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, օրվա արդյունքների
ամփոփում-քննարկում խարույկի շուրջ

Օգոստոսի 26

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08
։00՝ առավոտյան մարզական պարապմունք Արատեսի վանքի հարակից տարածքում
09:00
՝ նախաճաշ
09
։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջադրանքի /պատասխանատու՝ Խաչիկ Էնյաթյան/
10
։30-ից՝ քայլարշավ դեպի հյուսիս /գետանցից ուղիղ մինչև ժայռեր, գետանցից ձախ՝ դեպի դաշտեր
12:30
՝ վերադարձ տնակներ, հանգիստ
14:00
՝ ճաշ
15
։00-ից՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի
18
։00՝ սեղանի խաղեր, զրույցներ, քննարկումներ
20
։00՝ ընթրիք
21
։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Օգոստոսի 27

08:00՝ վերկաց, հիգիենայի ժամ
08
։30՝ առավոտյան նախավարժանք Ակումբի բակում
09:30
՝ նախաճաշ
10:30-
ից՝սենյակների և տարածքի մաքրում, կացարանների հանձնում
պատասխանատուին
12
։00-ից՝ ռազմամարզական պարապմունք
15:00
՝ մեկնում՝ (վերադարձի ժամը կարող է փոփոխվել՝ ըստ հաջորդ խմբի Արատես ժամանման)
Կանգառ Եղեգիս՝ Զորաց վանք
19:00-20:00
՝ ժամանում Երևան /Մայր դպրոցի բակ/

Գիշերակացը՝
Տատիկ-պապիկի տնակում, Հյուրատանը, Ակումբում

Մասնակիցներ՝

Մասնակիցներ՝

  1. Սեդա Ստեփանյան, 12-րդ դասարան 
  2. Մանե Տոնոյան, 12-րդ դասարան 
  3. Ռոբերտ Աթայան, 11-րդ դասարան 
  4. Ինգա Մովսիսյան, 12-րդ դասարան 
  5. Արփի Մկրտչյան, 12-րդ դասարան 
  6. Նարեկ Մնացականյան,12-րդ դասարան 
  7. Էմիլ Դանիելյան, 12-րդ դասարան 
  8. Ալեքս Վահանյան, 12-րդ դասարան 
  9. Սոնա Հսվհաննիսյան, 12-րդ դասարան 
  10. Մանե Պապիկյան, 11-րդ դասարան 
  11. Մանե Մայիլյան, 11-րդ դասարան 
  12. Շուշաննա Կարապետյան, 12-րդ դասարան 
  13. Էդուրադ Խաչատրյան, 12-րդ դասարան 
  14. Օֆելյա Ղազարյան, 11-րդ դասարան 
  15. Հայկ Վաղոյան, 11-րդ դասարան 
  16. Լիլիթ Ղազարյան, 12-րդ դասարան 
  17. Անգելինա Ղազարյան, 12-րդ դասարան 
  18. Հրաչ Հակոբյան, 12-րդ դասարան
  19. Դիոն Ասադուրյան, 11-րդ դասարան 
  20. Վահե Ղալեչյան, 11-րդ դասարան  


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий