Սկսած 1960-ական թվականներից ամբողջ
աշխարհում լայն տարածում գտան ատոմակայանները: ԱԷԿ-ների քանակի կրտուկ ավելացմանը խթան
էր նաև այն հանգամանքը, որ մարդկությունը արդեն սկսեց գիտացկել ռեսուրսների սպառման
վտանգը: Անցյալ դարի 70-ական թթ. արագ աճից հետո 80-ական թթ. ԱԷԿ-ների աճը զգալիորեն
դանդաղեց, երբ ի հայտ եկան դրանց էկոլոգիական և տեխնիկական վտանգները: Չնայած այս հանգամանքին`
աշխարհի մի շարք երկրներում ԱԷԿ-ները տալիս են ամբողջ արտադրված էներգիայի մեծ մասը:
Հատկապես մեծ է դրանց դերը վառելիքաէներգետիկ ռեսուրսներով աղքատ երկրներում: Լիտվայում,
Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Բուլղարիայում և Հունգարիայում
էներգետիկան հիմնված է ԱԷԿ-ների աշխատանքի վրա:
Երկրներ
|
ԱԷԿ-ներից ստացված էներգիային %-ով
|
Ֆրանսիա
|
72
|
Բելգիա
|
61
|
Հվ. Կորեա
|
54
|
Շվեդիա
|
45
|
Շվեյցարիա
|
42
|
Իսպանիա
|
38
|
Ի տարբերություն ՋԷԿ-երի ԱԷԿ-ները
մի քանի անգամ ավելի շատ ջուր են պահանջում, այսինքն մեծ է նրանց կողմից շրջակա միջավայրի
ջերմային աղտոտման հավանականությունը:

Երկրներ
|
ԱԷԿ-ների
թիվը
|
ԱՄՆ
|
109
|
Ֆրանսիա
|
60
|
Ճապոնիա
|
59
|
Մեծ Բրիտանիա
|
35
|
Ռուսատան
|
25
|
Գերմանիա
|
21
|
Ուկրաինա
|
14
|
Իսպանիա
|
9
|
Հնդկաստան
|
9
|
Չինաստան
|
6
|
Ավելի բարդ է բարձր ակտիվություն
ունեցող հեղուկ և պինդ թափոնների մաքրման և պահեստավորման հիմնահարցը: Դժվարությունն
այն է, որ այսպիսի ճառագայթաակտիվ թափոնները չեն կարող արհեստականորեն չեզոքացվել:
Առայժմ ճառագայթաակտիվության վերացման միակ միջոցը դրանց տրոհումն է, որը կարող է տևել
երկար տարիներ: Այդ պատճառով բարձր ակտիվություն ունեցող թափոնները պետք է հուսալիորեն
թաղվեն այդ նպատակով հատուկ հարմարեցված խցերում:

Գործող յուրաքանչյուր ԱԷԿ անդառնալի կորուստներ կարող է պատճառել, եթե այն վթարի ենթարկվի: Այս առումով պետք է հիշել, որ յուրաքանչյուր ԱԷԿ կարող է վերծվել ատոմային զենքի:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий