2024/05/13

Գետառը

 Էկոտուր 2024-ի շրջանակներում շարունակում ենք իրականացված նախագծերի ներկայացումը։ Որպես նախաձեռնություններ ներկայացնում են  սովորողները, ովքեր անդրադառնում են իրենց շուրջը առկա խնդիրներին։ Ցավոք սրտի յուրաքանչյուր համայնք ունի իր առանձին խնդիրները, որոնք տարեց տարի ավելի լայն մասշտաբներ են ընդգրկում։ Սովորողների խումբը այս անգամ կանդրադառնա Երևանի թաքնված խնդիրներից մեկին՝ Գետառին։  Տարիներ շարունակ գետին վերաբերող հարցին անդրադարձ եղել է, սակայն մեր պատկերացրած լուծումների հեռանկարը ավելի մշուշոտ է դառնում ։



Զեկուցողներ՝ Արի Ագոփ, Մկրտիչ Պապիկյան, Յանա Խաչատրյան, Գրիշա Ենոքյան

Հանդիպում-քննարկումը տեղի կունենա Մայիսին 14-ին, ժամը 12։00-ին ավագ դպրոցի համերգասրահում։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий