2024/01/31

Ձմեռային ճամբարի ամփոփում

 





2024-ի ձմեռային ուսումնական ճամբարը մեկնարկեց ըստ նախատեսվածի՝ հունվարի 8-ին։  Այս անգամ ինձ կցված ջոկատում ներառվել էին 9-11-րդ դասարանի 24 սովորողներ, որոնց նախասիրություններն ու հնարավորությունները հաշվի առնելով կազմվել է ճամբարային օրակարգ։ Ինքս դասավանդում եմ ջոկատում ընդգրկված բոլոր սովորողներին, իսկ նրանցից մեծ մասի հետ մասնակցել եմ տարբեր ուսումնական ճամփորդությունների

Ընդհանուր ծանոթությունից հետո, սովորողները մասնակցեցին ազգային պարի դասին, որից հետ սկսեցինք ինտելեկտուալ խաղերի նոր ձևաչափի փորձարկումը։ Ճամբարային երկրորդ օրը միասին դիտեցինք ֆուտբոլի արքայի մասին պատմող գեղարվեստավավերագրական ֆիլմը։  Իմ գնահատականով այս ֆիլմը իր մեջ բավականին խորը դաստիարակչական իմաստ ունի, քանի որ պատմում է մարդկային կամքի և նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտներ հաղթահարելու մասին։ Ֆիլմի դիտումը անցավ մեկ շնչով ու արժանացավ նաև ոչ ֆուտբոլասեր սովորողների հավանությանը։ Ամփոփելով ֆիլմի արդյունքները սովորողները կներկայացնեն իրենց կողմից ընդունելի այն կերպարներին, որոնք փոխել են աշխարհը։

 

Ճամբարային երրորդ օրը սկսեցինք մազակալ պարամունքով, որին մասնակցեցին ջոկատում ընդգրկված բոլոր սովորողները։ Չնայած մոտ երկու ժամ տևած ինտենսիվ պարապմունքներին դեռևս ցանկություն կար այն շարունակելու։
Ճամբարային չորրոդ օրը  առանձնացավ ռազմամարզական պարապմունքներով, որը անց կացվեց արդեն փորձառու շրջանավարտների կողմից։ Այդ օրը նաև անց կացվեց ձմեռային ճամբարի առաջին ինտելեկտուալ մրցաշարը, օրը այս անգամ բավականին հետաքրքիր հանգուցալուծում ստացավ։
Ճամբարային գործունեության առաջին շաբաթը ամփոփվեց ազգագրության ստուգատեսի բաղադրիչով՝ ազգային խոհանոցով։ Վերհիշելով պարբեր ազգերի ու երկրների խոհանոցների հետաքրքիր ուտեստները կանգ առանք մեքսիկա-իսպանական խոհանոցի վրա։ Կարծում եմ լավ ստացվեց։

Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթը մեկնարկեց կրթահամալիրում բարձրաստիճան հյուրերի ընդունելությամբ, որի ընթացքում, որպես շատ մարզասեր ջոկատ  ներկայանում էինք մարզական ստուգատեսին մասնակցությամբ։ Իսկ շաբաթվա մնացած հատվածում գերակշռում էին եռօրյա ճամբարի նախապատրաստական աշխատանքները։
Բարեհաջող մասնակցելով ճամբարային ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին երկրորդ շաբաթը ավարտեցին դեպի Ուրցաձոր եռօրյա ուսումնական ճամփորդությամբ։
Ճամբարային երրորդ շաբաթվա ընթացքում հնարավորություն ունեցանք ևս մեկ անգամ ստուգել մասնակիցների խոհարարական հմտությունները, միասնական մասնակցեցինք հարազատ դարձաց մարզական պարապմունքներին և իհարկե հաջողվեց իրականացնել ևս մեկ ինտելեկտուալ մրցաշար՝ այս անգամ «փաստաշար» ձևաչափով։ Վերջին շաբաթը նաև ուղղված էր արդյունքները ամփոփելու և իհարկե հետագա գործունեությունը պլանավորելու համար։
Ճամբարային երրորդ շաբաթվա ընթացքում արդեն բոլորս իրար մի փոքր ավելի լավ էինք ճանաչում, շատերը անկեղծորեն խնդրում էին ճամբարը ևս մեկ շաբաթ երկարացնել...



 Չեմ ամսի, որ վերջաբանը նախատեսվածի նման էր, սակայն վստահորեն կպնդեմ, որ  այս ճամբարի ընթացքում յուրաքանչյուր մասնակից ունեցավ հսկայական ձեռքբերում, այդ թվում նաև ես
․․․

2024/01/24

Եռօրյա ճամբարի ամփոփում




Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթը ավարտվեց եռօրյա ուսումնական ճամբարի մեկնակրկով։ Համագործակցելով «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի հետ սեբաստացիների 20 հոգանոց խմբով մասնակցեցինք եռօրյա ճամբարի Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության պահպանման կենտրոնում։  Մինչ ճամբար մեկնելը սովորողների հետ կատարել էինք փոքրիկ նախապատրաստական աշխատանք՝  ծանոթանալով «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի վերջին տարիների գործունեությանն ու գործող կենտրոնի գործունեությանը։ Նախապատրաստական փուլում մանրամասն ուսումնասիրվել էր Վեդիի ջրամբարի նախագծին՝ ծանոթանալով դրա դրական ու բացասական կողմերին։

Ճամբարի առաջին օրը՝ ժամանումից անմիջապես հետո հիմնադրամի աշխատակից Նարինե Փիլոյան սովորողներին ներկայացրեց հիմնադրամի վերջին տարիների գործունեությունն ու հետագա տարաների նպատակները։ Դաս-սեմինարը սովորողները ավարտեցի բնապահպանական համր անիմացիայի համար համապատասխան տեքստեր մշակելով։

Ճամբարային երկերդ օրը  եղանակը բարեհաճ գտնվեց մեկ նկատմամբ, չնայած հունվար մասին օդի ջերմաստիճանը բավականին բարձր էր և մեզ հեշտությամբ հաջողվեց հաղթահարել դեպի 4-5-րդ դարի եկեղեցի տանող ճանապարհը։ Օրվա երկրորդ մասը կենտրոնի աշխատակիցների հե միասին անց կացրեցինք կենտրոնի տարածքում շրջայց կատարելով։ Կենտրոնի աշխատակիցները ներկայացրեցին իրենց գործունեության արդյունքներում փրկված կենդանիներին, նրանց պահպանման ու խնամքի առանձնահատկություններին։
Ճամբարային երրորդ օրը, արդեն վերադարձին ճանապարհին  հնարավորություն ունեցանք այցելելու Գևորգ Մարզպետունու ամրոց։ Ճամփորդության վերջին կանգառը կառուցվող Վեդիի ջրամբարի հատվածում էր, որ կազմակերպեցինք մեր վերջին բաց դասը։
Դասընթացների ընթացքում բազմիցս անդրադարձել եմ ջրամբարների գործառույթներին, նրանց դերին ու նշանակության, ինչպես նաև բնության վրա նրանց թողած հետևանաքներին, բայց այս դեպքը եզակի էր քանի որ, հնարավորություն կար այդ ամենը տեսնել կառուցման փուլում։

Ուսումնական եռօրյա ճամբարի ընթացքում կարծում եմ հաջողվեց իրականացնել մեր առաջ դրված բոլոր նպատակները։



 

 

 




 

Ճամբարային փաստաշար


 Ձմեռային ճամբարային ինտելոկտուալ մրցաշարի հերթական խաղով մոտեցնում ենք ճամբարը եզրափակիչ ակորդին։ Մրցաշարը տեղի կունենա «
Փաստաշար» ձևաչափով։ 

Խաղին մասնակցում են մինչև 6 հոգանոց թիմեր, խաղի ընթացքում տրվում 10 հարց, որոնցից յուրաքանչյուրը ունի 5 հուշում։ Առաջին հուշումից հետո ճիշտ պատասխանի համար տվում է 5 միավոր, ամեն հաջորդ հուշումից հետո միավորը նվազում է։ Սխալ պատասխանի դեպքում հանվում է մեկ միավոր, սակայն թիմերը կարող են փոխել իրենց պատասխանները՝ ստանալով այդ հուշումից հետո մնացած միավորները։ Եթե առաջին հուշումից սխալ են պատասխանել, ապա երկրորդ հուշումից գլխի ընկնելուց  փոխում են պատասխանը և այդպես շարունակ։

Խաղը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը՝ 13։00-ին, Մարմարյա սրահում։

Մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հայտը։

Բոլոր մասնակիցների մաղթում ենք հաջողություն։


2024/01/16

Դեպի Ուրցաձոր-նախապատրաստական փուլ


 

Դեպի ուրցաձոր ուսումնական եռօրյա ճամաբարի նախապատրաստական ֆուլ

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում ջոկատի սովորողների հետ շաբաթը կավարտենք Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության պահպանման կենտրոնում։ Նախագիծը իրականացվում է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» հետ համագործակցության արդյուքնում։ Դեպի եռօրյա ճամբար տանող ճանապարհին վերհիշման են արժանի կազմակերպության հետ նախկին համագործակցությունը։ Այդպիսի համագործակցությունների մեկի ու պտավորությունների շարունակության մասին կարող եք կարդալ Մարի Ղազարայի բլոգում։
Կովկասյան կենսաբազմազանության գտվում է Ուրցաձոր գյուղի մոտակայքում ու հենց Ուրցաձոր գյուղում էլ կլինի մեր առաջին հայրենագիտական կանգառը։ Որի մասին հիշատակումը կարող եք կարդալ Էլֆրիդա Բրուտյանի բլոգում։
Նախապատրաստական ֆուլի ժամանակ վերհիշեցինք նաև ջրամբարները, թե նրանք ինչպիսի դեր ու նշանակություն և ինչ ազդեցություն են գործում բնության վրա։ Այս առոմով բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում Վեդիի կառուցվող ջրամբարը, որը հնարավորություն ունենք տեսնելու կառուցման փուլում։ Բավականին մեծ է ջրմաբարի գործարկման սպասվող տնտեսական հետևանքները, քանի որ այն սպասրակելու է Հայաստանի ամենաչորային շրջաններից մեկը՝ նաև իր հերթին թեթևացնելով Սևանա ջրի հոսքը։
Նախապատրաստական փուլի շրջանականերում սովորողների հետ նաև ուսումնասիրվել է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» գործունեությունը Հասյատանումև առանձնացվել է նրանց գործունեության հիմնական ուղղությունները։ Ինչպես նաև առանձին ուսումնասիրվել է կովկասյան կենսաբազմազանության պահպանման կենտրոնի գործունեությունը։ 

2024/01/13

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում





2024-ի ձմեռային ուսումնական ճամբարը մեկնարկեց ըստ նախատեսվածի՝ հունվարի 8-ին։  Այս անգամ ինձ կցված ջոկատում ներառվել էին 9-11-րդ դասարանի 24 սովորողներ, որոնց նախասիրություններն ու հնարավորությունները հաշվի առնելով կազմվել է ճամբարային օրակարգ։ Ինքս դասավանդում եմ ջոկատում ընդգրկված բոլոր սովորողներին, իսկ նրանցից մեծ մասի հետ մասնակցել եմ տարբեր ուսումնական ճամփորդությունների

Ընդհանուր ծանոթությունից հետո, սովորողները մասնակցեցին ազգային պարի դասին, որից հետ սկսեցինք ինտելեկտուալ խաղերի նոր ձևաչափի փորձարկումը։ Ճամբարային երկրորդ օրը միասին դիտեցինք ֆուտբոլի արքայի մասին պատմող գեղարվեստավավերագրական ֆիլմը։  Իմ գնահատականով այս ֆիլմը իր մեջ բավականին խորը դաստիարակչական իմաստ ունի, քանի որ պատմում է մարդկային կամքի և նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտներ հաղթահարելու մասին։ Ֆիլմի դիտումը անցավ մեկ շնչով ու արժանացավ նաև ոչ ֆուտբոլասեր սովորողների հավանությանը։ Ամփոփելով ֆիլմի արդյունքները սովորողները կներկայացնեն իրենց կողմից ընդունելի այն կերպարներին, որոնք փոխել են աշխարհը։


Ճամբարային երրորդ օրը սկսեցինք մազակալ պարամունքով, որին մասնակցեցին ջոկատում ընդգրկված բոլոր սովորողները։ Չնայած մոտ երկու ժամ տևած ինտենսիվ պարապմունքներին դեռևս ցանկություն կար այն շարունակելու։
Ճամբարային չորրոդ օրը  առանձնացավ ռազմամարզական պարապմունքներով, որը անց կացվեց արդեն փորձառու շրջանավարտների կողմից։ Այդ օրը նաև անց կացվեց ձմեռային ճամբարի առաջին ինտելեկտուալ մրցաշարը, օրը այս անգամ բավականին հետաքրքիր հանգուցալուծում ստացավ։
Ճամբարային գործունեության առաջին շաբաթը ամփոփվեց ազգագրության ստուգատեսի բաղադրիչով՝ ազգային խոհանոցով։ Վերհիշելով պարբեր ազգերի ու երկրների խոհանոցների հետաքրքիր ուտեստները կանգ առանք մեքսիկա-իսպանական խոհանոցի վրա։ Կարծում եմ լավ ստացվեց։





2024/01/11

Ձմեռային մրցաշարի ամփոփում




 

Ժամ ու կես տևած հարցերի տեղատարափ, հիացմունքի ու հաղթական օվացիաներ բացականչություններ․․․


Այսօր տեղի ունեցավ ձմեռային ուսումնական ճամբարի ինտելեկտուալ առաջին մրցաշարը, որը տեղի ունեցավ «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ձևաչափով։ Այս անգամ մասնակցելու հայտ էին ներկայացրել 11 թիմեր, որոնց թվում էր դասավանդողների «Վարժապետաց» թիմը։ 4 փուլ, յուրաքանչյուր փուլում 6 ական հարց և փոքր-ինչ անսպասելի վերջաբան։ Երբ բոլորը անհամբեր սպասում էին հաղթողի անունը լսելուն պարզվեց, որ միանգամից երեք թիմեր ունեն հավասար արդյունքներ և հաղթողը պետք է որոշվի լրացուցիչ փուլի արդյունքում։ Ապացուցելով իրենց բարձր կարգը «Վարժապետաց» թիմը միանգամից լրացուցիչ արդյունքներով ճանաչվեց հաղթող, սակայն հաշվի առնելով այն համգամանքը, որ դասավանդողները մասնակցում են արտամրցույթային կարգով՝ պայքարը շարունակվեց 12-րդ և 11-րդ դասարանցիների միջև։ Համառագույն պայքարի արդյունքում հնչեցված մեկ տասնյակից ավել լրացուցիչ հարցերից հետո հաղթող ճանաչվեցին 12-րդ դասարանցիները, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ։ Ավարտական տարվա հաղթական սկիզբը տրված է։

2024/01/10

Եռօրյա ուսումնական ճամբարի ծրագիր Ուրցաձորի կեսնաբազմազանության պահպանման կենտրոնում



Ճամբարի նպատակները․

· ծանոթացում կեսնաբազմազանության պահպանման կենտրոնի գործունեությանը,

· տարածքի հայրենագիտության ուսումնասիրություն,

· էկոտուրիզմի զարգացման հնարավորության ուսումնասիրություն,

· էկոտուր 2024-ի շրջանակներում անելիքների քննարկում,

· ուսումանական ֆիլմերի դիտում, քննարկում,

· «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի հետ համագործակցության ամրապնդում։

Ճամփորդության հայրանագիտական բաղադրիչներ․

· Մարզպետունու ամրոց-Տապի բերդ, · 5-6-րդ դարի եկեղեցու ավերակներ, · 13-րդ դարի խոնարված հայկական եկեղեցի։


Ճամփորդության բնապահպանական բաղադրիչներ․

· Վեդի գետ ու կառոցվող ջրամբար,

· Վայրի կենդանիների պահապանության կենտրոններ,

· Խոսրովի արգելոցի հարող տարածք։

Նախապատրաստական փուլ 

Օր առաջին-19.01.204

9:30-մեկնում Մայր դպրոցից

11:30 ժամանում ճամբարման վայր


13:00-15:00 քայլք կեսնաբազմազանության պահպանման կենտրոնում, ծանոթացում կենտրոնի գործունեության հետ

17:00-19:00 ծանոթացում «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահապանության հիմնադրամի» գործունեությանը

19:00-19:30 ընթրիք 20:00-22:00 «Վայրի առևտուր» ֆիլմի դիտում, քննարկում

22:00-23:00 օրվա ամփոփում

23:00-ից քուն

Օր երկրորդ 20.01.2024

8:30-9:00 վերկաց

9:00-9:30 նախավարժանք

9:30-10:00 նախաճաշ

10:00-14:00 Քայլարշավ դեպի խոնարհված եկեղեցիներ

14:00-14:30 ճաշ

15:00-17:00 կամավորական աշխատանք կեսնաբազմազանության պահպանման կենտրոնում

17:00-19:00 կլոր սեղան քննարկումներ «էկոտուր 2024»-ի գործունեության շրջանակներում

19:00-19:30- ընթրիք 20:00-22:00 «Սևան Էկովեթինգ» ֆիլմի դիտում, քննարկում

Օր երրորդ 21.01.2024

8:30-9:00 վերկաց

9:00-9:30 նախավարժանք

9:30-10:00 նախաճաշ

10:00-13:00 Այցելություն Մազրպետունու ամրոց

13:30-14:00 ճաշ

14:00 վերադարձ Երևան

Ծրագիր իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանության» հիմանադրամի համագործակցության արդյունքում։

Ճամբարի մասնակցության արժեքը 5000 դրամ յուրաքանչյուր սովորողի հաշվարկով։

Գիշերակացը տրամադրվում է Ուրցաձորի կեսնաբազմազանության պահպանման կենտրոնի կողմից, տրանսպորատային ծախսերը՝ կրթահամալիրի միջոցներով, սնունդը ՝ ծնողների աջակցությամբ։

Մասնակից սովորողներ 

  1. Մարի Ղազարյան, 11-րդ դասարան 
  2. Անի Սմբաթյան, 11-րդ դասարան 
  3. Էլֆրիդա Բրուտյան, 11-րդ դասարան 
  4. Միքայելա Մարաշլյան, 11-րդ դասարան 
  5. Նարե Վարդանյան, 11-րդ դասարան 
  6. Էլիզա Ղարիբյան, 11-րդ դասարան 
  7. Աստղիկ Հակոբյան, 11-րդ դասարան 
  8. Սեդա Հովհաննիսյան, 11-րդ դասարան 
  9. Հայկ Ղազարյան, 11-րդ դասարան 
  10. Արսեն Հովհաննիսյան, 11-րդ դասարան 
  11. Գրիշա Մանուչարյան, 11-րդ դասարան 
  12. Հայկ Սոմունջյան, 11-րդ դասարան 
  13. Արամ Ադամյան, 11-րդ դասարան 
  14. Էմիլ Դանիելյան, 10-րդ դասարան 
  15. Ալեքս Վահանյան, 10-րդ դասարան 
  16. Անդրանիկ Փարադյան, 10-րդ դասարան 
  17. Էրիկ Հարությունյան, 10-րդ դասարան 
  18. Ալեքս Գանջալյան, 9-րդ դասարան 
  19. Գևորգ Այդինյան 9-րդ դասարան 
Պատասխանատուներ՝ Էմանուել Ագջոյան, Էլֆրիդա Բրուտյան 

2024/01/08

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ։ Ձմեռային ճամբարային մրցաշար

 Ի 1975թ-ից ի վեր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղերի խաղային ձևաչափը համարվում է ինտելեկտուալ լավագույն թիմային խաղը։ Ու չնայած ավելի քան իր կես դարյա պատմությանը այսօր էլ այն շարունակում է սիրելի խաղ մնալ բոլոր տարիքի մասնակիցների համար։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսպիսի խաղերի պատմությունը ունի մեկ տասնամյակից ավելի պատմություն։ Վերջին երեք տարիներին այն կրում է պարբերական բնույթ։

2024 թ-ի մենկարկը այս անգամ կտրվի հունվարի 11-ին ժամը 13:00 մարմարյա սրահում։ Այս անգամ խաղը ընթանա 4 փուլով, որից յուրաքանչյուրի ընթացքում կհնչի 6 հարց, հաղթող կճանաչի այն թիմը, որը ամենաշատը ճիշտ պատասխան կտա։ Մասնակցել ցանկացող թիմերը կարող են լրացնել մասնակցության հետևյալ հայտը։ 

Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։