2023/06/09

Համեղ մտահղացման իրականացում



Ամռային ճամբարային գործունեության ուղղությունները մշակելու ընթացքում չէինք կարող շրջանցել խոհանոցային գործունեությունը: Աշխատանքը խոհանոցում, միասին սնունդ պատրաստելը միշտ էլ հետաքրիր և ուրախ գրծընթաց է, այս անգամ էլ բացառություն չէր: Լրջագույն խնդիրը այս այնգամ կոնկրետ պատրատսվող ուտելիքի ընտրությունն էր, քանի որ առաջարկվող տարբերակները ավելի շատ էին քան ջոկատում ընդգրկված սովորողները: Ի վերջո շուրջ երեք որ բանակցելու հետո եկանք միասնական որոշման: 
Ընդհանրապես վերջին ժամանակները հանգում եմ մի եզրակացության, որ մանկավարժության մեջ կարևոր արդյունքի հասնելու համար պետք է ստեղծել հնրավորություններ, կամ կարճ ասած մանկավարժությունը հնարավորությունների ստեղծման արվեստ է: Այս պարագայում էլ փորձեցինք հնարավորին հնարավություն ստեղծել բոլոր տիպի նախասիրություն  ունեցողների համար: Պատարստելով նի քանի տեսակի ուտեստի բաղադրիչներ հնարավորություն տվեցինք յուրաքանչյուր սովորղին ընտրել ցանկալի համերի բաղադրությունը: Կարծում եմ ստացվեց...

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий