Ամառային ուսումնական ճամբարի շրջանականերում հրավիրում ենք մասնակցելու հերթական ինտելեկտուալ թիմային խաղին։ ԽԱղը տեղի կունենա Հունիսի 8-ին՝ մարմարյա սրահում, մեկնարկը ժամը 11։00։
Խաղին մասնակցելու համար պեք է լրացնել հետևյալ հայտը։
Խաղին մասնակցում են մինչև 6 հոգանոց թիմեր, խաղի ընթացքում տրվում 12 հարց որոնցից յուրաքանչյուրը ունի 5 հուշում։ Առաջին հուշումից հետո ճիշտ պատասխանի համար տվում է 5 միավոր, ամեն հաջորդ հուշումից հետո միավորը նվազում է։ Սխալ պատասխանի դեպքում հանվում է մեկ միավոր, սակայն թիմերը կարող են փոխել իրենց պատասխանները՝ ստանալով այդ հուշումից հետո մնացած միավորը։ Եթե առաջին հուշումից սխալ են պատասխանել, ապա երկրորդ հուշումից գլխի ընկնելուց փոխում են պատասխանը և այդպես շարունակ։
Օրինակ՝
1. Այդ երկիրը ունի 6 նահանգ։ -5 միավոր
2. Այդ երկիրը չունի ցամաքային ոչ մի հարևան։ -4 միավոր
3. Երկրը սահմանադրական միապետություն, իսկ ղեկավարը չի «կառավարում» հենց այդ երկրի տարածքից ։ - 3միավոր
4. Այդ երկիրը տարածքի մեծությամբ 6-րդն է աշխարհում։ -2 միավոր
5. Այդ երկիրը համարվում է ագեվազ կենդանու հայրենիքը։ -1
միավորՊատ․՝ Ավստրալիա
1. Այս ընկերությունը ստեղծվել է 1958 թվականին Էնրիկե Բերնատի կողմից։-5մ միավոր
2. Այս ընկերության արտադրանքը տիեզերքում եղած առաջին քաղցրավենիքն է։ 4 միավոր
3. Ընկերության ամենամեծ արտադրանքը կշռել է 725 գրամ։ -3 միավոր
4. Ընկերության լոգոյի հեղինակը իսպանացի հանրահայտ նկարիչ Սալվադոր Դալին է։-2 միավոր
5. Այս ընկերությունը ստեղծել է կոնֆետ, որը թույլ է տալիս ծնողներին հանգիստ շունչ քաշել՝ առանց անհանգստանալու, որ իրենց երեխաները նորից կեղտոտեն իրենց հագուստը։ Քանի որ կոնֆետն ուներ փայտ, որը ծառայում էր որպես բռնակ։-1 միավոր
Պատ․՝ Չուպա-չուպս
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий