2023/06/08

Ճամբարային մրցաշարերի ամփոփում

Չխախտելով արդեն ձևավորված ավանդույթները ամառային ուսումնական ճամբարի շրջանակներում կազմակերպվեցին ինտելեկտուալ մրցաշարեր։ Մեկնարկը տրվեց առաջն շաբաթվա ընթացքում, երբ հայտագրված 9 թիմերը  միմյանց դեմ մրցելու դուրս եկան «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղային ձևաչափով։ Խաղը ընթացավ երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ հնչեց 7-ական հարց։ Ինչպես նշել էին նախորդ հրապարակումներից մեկում այսպիսի խաղերը նախ և առաջ ուղղված են սովորողների կրթելու, այս անգամ էլ սովորողները ենթադրելով գլխի ընկան, որ ամպերի միջին քաշը ավելի քան 500 տոննա է, իմացան որ օսկարակիր ռեժիսորը կարող է մեկ բառանոց ելույթ ունենալ, կամ ինչ  իրենից ներկայացնում աշխարհի ամենաերկար բառը։ Խաղում կար ամեն ինչ, հուզմունք, ուրախություն, հրճվանք և հիասթափություն։ Վերջնական արդյունքում Կատենա թիմը ճիշտը պատասխանել 14 հարցի դարձավ հաղթող։
Ճամբարի երկրորդ շաբաթվա ընթացքում թիմերը միմյանց հանդիպեցին «Փաստաշար» ձևաչափում։ Այս անգամ լավագույն արդյունք գրանցեց ուսուցիչների թիմը, ովքեր 50 հնարավորից հավաքեցին 34 միավոր։ Բայց քանի որ ուսուցիչների թիմը մասնակցում էր ոչ մրցույթային կարգով այս խաղում ևս հաղթեց Կատենա թիմը 50 հնարավորից 31 միավորով։    

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий