2019/11/16

Մեկնարկում ենք այսօրվանից


Արդեն երեք ամիս է անցել, ինչ կրթամալիրի սովորողների խումբը  բարեհաջող կերպով մասնակցելով «Ասպետ» 
ռազմամարզական ճամբարին հերթական հավաքին ու տպավորիչ արդյունքներ գրանցելով վերադարձել է Երևան։ Ճիշտ է երեք ամիսը բավականին երկար ժամանակ է ու շատերի մոտ ճամբարը արդեն դարձել է հուշ, սակայն անցած ճանապարհը ևս մեկ անգամ վերլուծելու ահնրաժեշտություն կար և կրթահալիրի 30 ամյակը դրա լավագույն առիթն էր։
Բացի այդ, այս տարի նաև լրացավ  «Ասպետ»  ռազմամարզական ճամբարի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համագործակցության 7-րդ տարին, որի ամփոփումը ևս ներառված էր կլոր սեղանի այսօրվա ծրագրում։
Կլոր սեղանին մասնակից սովորողների թիվը սպասվածից ավելին էր ու շատ կարևոր էր, որ ներկաներից շատերը դեռ չեն հասցրել մասնակցել ռազմամարզական ճամբարին։
Կլոր սեղանի համար հատկացված ժամանակը շատ աննկատ անցավ, քանի որ և՛ իմ, և՛ սովորողների կողմից ասելու շան բան կար։
Իհարկե կլոր սեղան-քննարկումը լիարժեք չէր լինի, եթե մասնակիցներին իր անցած ճանապարհով չկիսվեր առաջին անգամ ռամամարզական ճամբարին մասնակցած՝ կրթահամալիրի շրջանավարտ Արման Հակոբյանը։ Հատկանշական է, որ Արմանը իր բանակային ծառայությունը հենց Արցախում է անց կացրել։
Ընդհանուր առմամբ կլոր սեղան֊քննարկումը  շատ արդունավեր էր, քանի որ մի շարք սովորողնոր հենց այսօր ցանկություն հայտնեցի գրանցվել 2020 թվականի ճամբարին մասանակցելու համար։ Ու շատ լավ է, որ արդեն իսկ այսօր, կրթահամալիրի տնօրենի նախաձեռնությամբ տրվեցին «Ասպետ 2020» ճամբարի մեկնարկի աշխատանքները։




0 Մեկնաբանություն:

Отправить комментарий