2013/04/25

ՀՀ արգելոցները

Խոսրովի արգելոց: Ստեղծվել է 1958թ.-ին տեղակայված է Գեղամա լեռնավահանի հարավային և Ուրծի ու Երանոսի լեռնաշղթաների հյուսիս-արևմտյան լանջերի, Ազատ և Խոսրով գետերի ավազաններում և գրավում է 29 հզ հա տարածք: Այստեղ պահպանվում են շուրջ 1800 բուսատեսակ, որոնք կազմում են ՀՀ ֆլորայի 50%-ից ավելին: Դրանցից 146-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Այստեղ պահպանվում են մշակաբույսերի վայրի ցեղակիցները, պտղատուներից` վայրի տանձենին, խնձորենին, սալորենին, բալենին, արոսենին...

2013/04/21

ՀՀ-ի « Կարմիր գիրքը»

  Հայաստանի Հանրապետությունը աչքի է ընկնում բուսական ու կենդանական աշխարհի վիթխարի բազմազանությամբ: Դրա վառ ապացույց այն է, որ շուրջ 30 հզ քկմ տարածքում հանդիպում է ծածկասերմ բույսերի շուրջ  3500 տեսակ, ընդ որում ողջ Կովկասում դրանց թիվը հասնում է 7000-ի: Այսինքն`ՀՀ-ը, որը զբաղեցնում է Կովկասի տարածքի 1/7 մասը , իր ֆլորայի կազմում ունի Կովկասում աճող տեսակների կեսը: Շատ բազմազան է կենդանական աշխարհը: Այստեղ բնակվում են ողնաշարավորների...

2013/04/15

Սննդամթերքի աղտոտումը

Մարդու առողջության կարևորագույն գրավականը համարվում է առողջ սնունդը, ուղիղ կապ է հաստատաված սննդամթերքի ու մարդու առողջության միջև: Չնայած այս հանգամանքին այսօր էլ առողջ սննդի հարցը մնում է առաջնային ու պահանջում հրատապ լուծումներ: Սննդի հիմնական աղտոտիչներն են` նիտրատները, սննդային հավելումները և կենդանիների կերային հավելումները: Նիտրատներ: Նիտրատների հիմանական աղբյուրը NO3  պարունակող պարարտանյութերն են: Նիտրատների կուտակումը բույսերի արմատներում,...

Միջավայրի ֆիզիկական աղտոտումը

Մարդու առողջության վրա էապես ազդում է նաև միջավայրի աղտոտումը իոնացնող ճառագայթներով (ռադիոակտիվ ճառագայթներ, ռենգենյան ճառագայթներ և այլն ): Իոնացնող ճառագայթները առաջանում են  տիեզերքում և երկրի կեղևում պարունակվող ռադիոակտիվ տարրերի տրոհման արդյունքում: Իոնացնող ճառագայթների մեծ քանակությունը սպանում է բջիջները, իսկ ավելի փոքր քանակությունը բերում է այլ հետևանքների, օրինակ` վնասում է ԴՆԹ-ն: Իոնացնող ճառագայթները, եթե կիրառվում է համապատասխան...

2013/04/11

Միջավայրի կենսաբանական աղտոտումը

 Բնական միջավայրի ու մարդու առողջության վրա բացասաբար են ազդում նաև կենսաբանական աղտոտիչները, որոնք մարդու մոտ առաջ են բերում զանազան հիվանդություններ: Դրանք հիվանդաբեր մանրէներն են, վիրուսները, նախակենդանիները, բակտերիաները և այլ օրգանիզմներ, որոնք կարող են գտնվել մթնոլորտում, ջրում, հողում, այլ կենդանիների ու մարդկանց օրգանիզմներում: Առավել վտանգավոր են ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչները: Հաճախ հիվանդության աղբյուր է հանդիսանում հողը,...

2013/04/09

Միջավայրի քիմիական աղտոտումը

  Նյութերը և գործոնները, որոնք բացասաբար են ազդում մարդկանց վրա և առաջ են բերում զանազան հիվանդություններ, սովորաբար միավորվում են մի քանի խմբերում: Դրանցից կարևորագույններն են քաղծկեղածինները, մուտածինները, արատածինները Քաղծկեղածինները, դրանք բոլոր այն նյութերն են, որոնք մարդկանց մոտ առաջացնում են չարորակ գոյացություններ: Մարդկությանը հայտնի է այդպիսի նյութերի մոտ 500 տեսակ: Առավել հայտնի են ուլտրամանուշակագույն ճառագայթները, ռենտգենյան...

2013/04/03

Մարդու առողջության էկոլոգիական ասպեկտները

Օդի, ջրի, հողի ու սննդամթերքի աղտոտումը, էլեկտրամագնիսկան ճառագայթների, աղմուկի ազդեցությունը, բնության մեջ տեղի ունեցով փոփոխությունները բացասաբար են ազդում մարդու առողջության վրա: Էկոլոգիական տեսանկյունից հիվանդությունը կարելի է դիտարկել որպես օրգանիզմների անբավարար ադապտացիա միջավայրին և բացասական ռեակցիա դրա անբարենպաստ ազդեցություններին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանմամբ` առողջությունը ոչ թե հիվանդությունների բացակայություն...