2024/08/25

Աշխարհագրություն 7-8 –րդ դասարանների ծրագիր


Ծրագրի նպատակը





1 «Աշխարհագրություն» առարկայի դասընթացը հանդիսանալով և՛ բնական և՛ հասարակական գիտություն ունի իր առանձնահատուկ նշանակությունըսովորողների աշխարհայացքի ձևավավորման գործում, ինչպես նաև բնական ու հասրակական երևույթների տարածական բաշխման օրինաչափությունների ընկալման գործում:

2Բնական միջավայրում ընթացող գործոնների վրա ու հասարակական ազդեցությունների բացահայտումը։

3 Տարաբնույթ ուսումնական քարտեզների կիրառումն ու քարտեզների կազմման հմտությունների փոխանցումն ու գործնական կիրառությունը։

4 Հասարակական երևույթների տարածական տեղաբաշխման օրինաչափությունների  բացահայտումը։

5Մարդության տնտեսական գործունեության և աշխատանքի աշխարհագրական բաժանման վրա ազդող գործոնների ընկալումը։

6 Աշխարհագրական համակարգերի  ու դրանց հատկությունների ուսումնասիրությունը։

 

Բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները

1.      Հանդիսանալով բնագիտական և հասարակագիտական դասընթացների ինտեգրացված առարկա, ծրագրի  բովանդակության կառուցման առանցքում ընկած է ուսումնասիրվող առարկայի թեմաների ինտեգրումը։

2.      Աշխարհագրական թաղանթի ամբողջականությունն ու տարածականությունը։

3.      Աշխարհը ըստ առանձին մասերի ուսումնասիրման հնարավորությունը։

4.      Նախորդ տարիների դասընթացից ծանոթ բնական երևույթների տարածական տեղաբաշխման բացահայտումը և դրանց ազդեցությունը հասարակական երևույթների վրա ։

5.       Քարտեզներով ինքնուրույն աշխատելու հմտությունների փոխանցումը՝ դրանց գործնական կիրառությունը ապահովելով։  

6.      Աշխարհագրության դասընթացի ուսումնասիրման հիմքերի ստեղծումը՝ դասընթացի ամբողջականության ապահովան նպատակով։    

7.       Քանի որ, ըստ պետական չափորոշչի բնագիտության ուսուցումը հիմնված է   աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի ապահովման նպատակով՝ աշխարհագրության դասընթացների բովանդակությունը կառուցվում է նաև մի շարք խաչվող հասկացությունների հենքի վրա: Դրանք առանցքային հասկացություններ են, որոնք ընդհանրական են աշխարհի մասին տարբեր գիտությունների համար և սովորողներին օգնում են միավորելու, փոխկապակցելու աշխարհի մասին տարբեր առարկաներից ձեռք բերած գիտելիքները՝ մեկ ընդհանրական պատկերի շրջանակում: Այդ հասկացությունները պետք է մեծ ուշադրության արժանանան դպրոցի բոլոր աստիճաններում: Ներկայացվող ծրագրում առանձնանում են հետևյալ խաչվող հասկացությունները

1) Օրինաչափություններ,

2) Պատճառ և հետևանք, մեխանիզմ և կանխատեսում,

3) Մասշտաբ, սանդղակ, համամասնություն և քանակ,

4) Համակարգեր,

5) Կայունություն և փոփոխություն:

 

Ուսումնական միջավայր


 Առանձնացվում է ուսումնական  միջավայրի երկու տեսակ՝ ֆիզիկական և մեդիամիջավայր:

Որպես ֆիզիկական միջավայր կարող են ծառայել դասարանը, բաց ուսումնական լաբորատորիան, թանգարանը, բնական միջավայրը և այլն:

Մեդիամիջավայրը ներառում է սովորողի և դասավադողի ուսումնական բլոգները, թվայնացված դասագրքերը, դասանադողի կողմից առանձնացված համցանցային ռեսուրսներն ուսումնական ծրագրերը, թվայնացված քարտեզները և այլն:

 

 

Ծրագրի ակնկալվող վերջնարդյունքները

1.      Սովորողը պետք է հստակ պատկերացում ունենա երկրագնդի բնական ու հասարակական երևույթների տեղաբաշխման և փոխազդեցությունների մասին։

2.      Տարբեր տարածաշրջանների ու երկրների օրինակով բացատրի աշխարհագրական դիրքի ազդեցությունը։  

3.      Սովորողը պետք  է հասկանա և բացատրի բնական գործոնների ազդեցությունը տնտեսության զարգացման գործում։  

4.      Կարողանա ընթերցել տարաբնույթ աշխարհագրական քարտեզներ, դրանց հիման վրա կատարի վերլուծություն։ Աշխատել էլեկտրոնային ու ուրվագծային քարտեզներով։ Կազմի սեփական քարտեզներ։

5.      Հստակ պատկերացում ու բացատրություն ունենա աշխատանքի աշխարհագրական բաժանման մասին։

6.      Ընկալի բնական պայմանների ու բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման սկզբունքները։  

7.      Գիտակցի հասարակության ու բնության հարաբերությունները, և այդ հարաբերությունների հետևանքները աշխարհի տաբեր հատվածներում՝ բացահայտելու այդ հարաբերությունների առանձնահատկությունների վրա աշխարհագրական գործոնների ազդեցությունը։

 

Բովանդակություն

7-րդ դասարան

1.      Հասարակական աշխարհագրություն

2.      Բնական ռեսուրսներ

3.      Բնական ռեսուրսների տեղաբաշխումը

4.      Աշխարհի բնակչության թիվն ու շարժը

5.      Բնակչության վերարտադրությունը 

6.      Աշխարհի բնակչության ռասայական, կրոնական և ազգային կազմը

7.      Աշխարհի պետությունների խմբավորումը

8.      Ազգային տնտեսություն

9.       Արդյունաբերություն

10.  Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն

11.  Մետաղաձուլություն և մեքենաշինություն

12.  Քիմիական և թեթև արդյունաբերություն

13.  Գյուղատնտեսություն 

14.  Բուսաբուծություն

15.  Անասնապահություն

16.  Աշխատանք ուրվագծային քարտեզներով

17.  Ձկնորսություն, անտառային տնտեսություն, որսորդություն

18.  Տրանսպորտ և կապ

19.  Միջազգային հաղորդակցության ուղիները 

20.  Սպասարկման ոլորտ

 

8-րդ դասարան

Եվրոպա

1.      Հյուսիսային ԵվրոպաՄեծ Բրիտանիա

2.      Արևմտյան Եվրոպա: Ֆրանսիա: Գերմանիա

3.      Հարավային ԵվրոպաԻտալիա

4.      Արևելյան Եվրոպա ՌԴ-ընդհանուր բնությագիրըբնական պայմաններըՌԴ-բնակչությունըՌԴ-տնտեսությունը:




Ասիա

Հարավ-արևմտյան Ասիա

1.     Թուրքիա
2.    Իրան

3.    
Վրաստան
4.  
 Ադրբեջան



1.     Արևելյան Ասիա

2.        Չինաստան

3.         Ճապոնիա

4.      Հարավային Ասիա

5.        Հնդկաստան

6.      Հարավ-արևելյան Ասիա

7.      Կենտրոնական Ասիա

 

Նոր Աշխարհի երկրներ 

1.     Կանադա

2.     Բրազիլիա 

3.     ԱՄՆ

4.     Ավստրալիա

 

 Աֆրիկա

      ՀԱՀ

2024/07/08

Ռազմամարզական ճամբար

 Ճամբարի երթուղի

·         Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես

·         Վերադարձ՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Երասխ-Արատշատ-Երևան

Ռազամամարզական գործունեության ուղեցույց

Հ  Գիշերակացը՝ տատիկ-պապիկի տնակ, հյուատուն, հյուսիսային տնակ 

Առաջին օր՝ Հուլիսի 19

·         08:00-Մեկնում Մայր դպրոցից 

·         10։00՝ կանգառ Արենիում, 
բրդուճային նախաճաշ

·         12:00-17:00՝ քայլարշավ դեպի Սպիտակավոր

·         17։00՝ ժամանում Արատես, իրերի տեղավորում,

·         18։00՝ ճաշ

·         18։00՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի /հավելված 1/

·         19։00՝ մարզական խաղեր

·         20։00՝ ընթրիք

·         21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

Երկրորդ օր՝ Հուլիսի 20

·         07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ

·         08։00՝ առավոտյան նախավարժանք

·         09:00՝ նախաճաշ

·         09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի 
ղեկավարի առաջադրանքի

·         10։30՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի 

·         12։00-ից՝ ռազմամարզական խաղեր

·         14:00՝ ճաշ

·         15։00՝ հանգիստ, ազատ ժամ

·         16։00՝   քայլք դեպի Խաչոց ձոր, 

·         18։00՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի 

·         20։00՝ ընթրիք

·         21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, օրվա արդյունքների 
ամփոփում-քննարկում խարույկի շուրջ

Oր երրորդ՝ Հուլիսի 21

·         07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ

·         08։00՝ առավոտյան նախավարժանք,

·         09:00՝ նախաճաշ

·         09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջադրանքի

·         10։30-ից՝ քայլարշավ դեպի հյուսիս-արևելյան բարձունք

·         14:00՝ ճաշ

·         15։00-ից՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի

·         18։00՝ սեղանի խաղեր, հանգիստ

·         20։00՝ ընթրիք

·         21։00-ից՝ գիշերային հերթափոխի պատրաստություն, զրույցներ խարույկի շուրջ

 

 

Օր չորրորդ՝ Հուլիսի 22

·         07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ

·         08։00՝ առավոտյան նախավարժանք

·         09:00՝ նախաճաշ

·         09։30-12:00 ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի 

·         12։00-ից՝ սենյակների և տարածքի մաքրում, կացարանների հանձնում 
պատասխանատուին

·         13։00՝ մեկնում Արատեսից՝ հետևյալ կանգառներով՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Երասխ-Արատշատ-Երևան

 

·         

 

Ճամփորդության համակարգումը՝

·         Էմանուել Ագջոյան

·         Անուշ Ներսիսյան

·         Վահրամ Արզումանյան՝  ռազմամարզական գործունեության պատասխանատու

·         Նորա Գուլստյան՝ խոհարար 

 

 

 

Մասնակից սովորողներ


  1. Անի Սմբաթյան, 11-րդ դասարան
  2. Էլֆրիդա Բրուտյան, 11-րդ դասարան
  3. Միքաելա Մարշլյան, 11-րդ դասարան
  4. Մարի Ղազարյան, 11-րդ դասարան
  5. Էլիզա Ղարիբյան, 11-րդ դասարան
  6. Նարե Վարդանյան, 11-րդ դասարան
  7. Էլեն Հովհաննիսյան, 11-րդ դասարան
  8. Սեդա Հովհաննիսյան, 11-րդ դասարան
  9. Հայկ Ղազարյան, 11-րդ դասարան
  10. Արայիկ Արշակյան, 11-րդ դասարան
  11. Արսեն Հովհաննիսյան, 11-րդ դասարան
  12. Գրիշա Մանուչարյան, 11-րդ դասարան
  13. Սահակ Կարապետյան, 11-րդ դասարան
  14. Աշոտ Խաչատրյան, 11-րդ դասարան
  15. Արամ Ադամյան, 11-րդ դասարան
  16. Գոռ Միրզոյան, 11-րդ դասարան
  17. Հայկ Սոմունջյան, 11-րդ դասարան
  18. Ալեքս Վահանյան, 10-րդ դասարան
  19. Էմիլ Դանիելյան, 10-րդ դասարան
  20. Սամվել Շահվերդյան, 10-րդ դասարան