Ծրագրի նպատակը
1․ «Աշխարհագրություն» առարկայի դասընթացը
հանդիսանալով և՛ բնական և՛ հասարակական գիտություն ունի
իր առանձնահատուկ նշանակությունըսովորողների աշխարհայացքի ձևավավորման գործում, ինչպես նաև բնական ու հասրակական երևույթների տարածական բաշխման օրինաչափությունների ընկալման գործում:
2․Բնական միջավայրում ընթացող գործոնների վրա ու հասարակական ազդեցությունների
բացահայտումը։
3․ Տարաբնույթ ուսումնական քարտեզների կիրառումն ու քարտեզների
կազմման հմտությունների փոխանցումն ու գործնական կիրառությունը։
4․ Հասարակական երևույթների տարածական տեղաբաշխման օրինաչափությունների
բացահայտումը։
5․Մարդության տնտեսական գործունեության և աշխատանքի աշխարհագրական
բաժանման վրա ազդող գործոնների ընկալումը։
6․ Աշխարհագրական համակարգերի ու դրանց հատկությունների ուսումնասիրությունը։
Բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները
1. Հանդիսանալով բնագիտական և
հասարակագիտական դասընթացների ինտեգրացված առարկա, ծրագրի բովանդակության կառուցման առանցքում ընկած է ուսումնասիրվող
առարկայի թեմաների ինտեգրումը։
2. Աշխարհագրական թաղանթի ամբողջականությունն
ու տարածականությունը։
3. Աշխարհը ըստ առանձին մասերի
ուսումնասիրման հնարավորությունը։
4. Նախորդ տարիների դասընթացից
ծանոթ բնական երևույթների տարածական տեղաբաշխման բացահայտումը և դրանց ազդեցությունը
հասարակական երևույթների վրա ։
5. Քարտեզներով ինքնուրույն աշխատելու հմտությունների
փոխանցումը՝ դրանց գործնական կիրառությունը ապահովելով։
6. Աշխարհագրության դասընթացի
ուսումնասիրման հիմքերի ստեղծումը՝ դասընթացի ամբողջականության ապահովան նպատակով։
7. Քանի որ, ըստ
պետական չափորոշչի բնագիտության ուսուցումը հիմնված է աշխարհի ճանաչողության միասնական մեթոդաբանական հիմքերի
ապահովման նպատակով՝ աշխարհագրության դասընթացների բովանդակությունը կառուցվում է
նաև մի շարք խաչվող հասկացությունների հենքի վրա: Դրանք առանցքային
հասկացություններ են, որոնք ընդհանրական են աշխարհի մասին տարբեր գիտությունների
համար և սովորողներին օգնում են միավորելու, փոխկապակցելու աշխարհի մասին տարբեր
առարկաներից ձեռք բերած գիտելիքները՝ մեկ ընդհանրական պատկերի շրջանակում: Այդ
հասկացությունները պետք է մեծ ուշադրության արժանանան դպրոցի բոլոր աստիճաններում:
Ներկայացվող ծրագրում առանձնանում են հետևյալ խաչվող հասկացությունները
1) Օրինաչափություններ,
2) Պատճառ և հետևանք,
մեխանիզմ և կանխատեսում,
3) Մասշտաբ, սանդղակ,
համամասնություն և քանակ,
4) Համակարգեր,
5) Կայունություն և
փոփոխություն:
Ուսումնական
միջավայր
Առանձնացվում է ուսումնական միջավայրի
երկու տեսակ՝ ֆիզիկական և մեդիամիջավայր:
Որպես ֆիզիկական
միջավայր կարող են ծառայել դասարանը, բաց ուսումնական լաբորատորիան, թանգարանը,
բնական միջավայրը և այլն:
Մեդիամիջավայրը
ներառում է սովորողի և դասավադողի ուսումնական բլոգները, թվայնացված դասագրքերը,
դասանադողի կողմից առանձնացված համցանցային ռեսուրսներն ուսումնական ծրագրերը,
թվայնացված քարտեզները և այլն:
Ծրագրի ակնկալվող վերջնարդյունքները
1.
Սովորողը պետք
է հստակ պատկերացում ունենա երկրագնդի բնական ու հասարակական երևույթների տեղաբաշխման
և փոխազդեցությունների մասին։
2.
Տարբեր տարածաշրջանների
ու երկրների օրինակով բացատրի աշխարհագրական դիրքի ազդեցությունը։
3.
Սովորողը պետք է հասկանա և բացատրի բնական գործոնների ազդեցությունը
տնտեսության զարգացման գործում։
4.
Կարողանա ընթերցել
տարաբնույթ աշխարհագրական քարտեզներ, դրանց հիման վրա կատարի վերլուծություն։ Աշխատել
էլեկտրոնային ու ուրվագծային քարտեզներով։ Կազմի սեփական քարտեզներ։
5.
Հստակ պատկերացում
ու բացատրություն ունենա աշխատանքի աշխարհագրական բաժանման մասին։
6.
Ընկալի բնական
պայմանների ու բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման սկզբունքները։
7.
Գիտակցի հասարակության
ու բնության հարաբերությունները, և այդ հարաբերությունների հետևանքները աշխարհի տաբեր
հատվածներում՝ բացահայտելու այդ հարաբերությունների առանձնահատկությունների վրա աշխարհագրական
գործոնների ազդեցությունը։
Բովանդակություն
7-րդ դասարան
1.
Հասարակական աշխարհագրություն
2.
Բնական ռեսուրսներ
3.
Բնական
ռեսուրսների տեղաբաշխումը
4.
Աշխարհի
բնակչության թիվն ու շարժը
5.
Բնակչության վերարտադրությունը
6.
Աշխարհի
բնակչության ռասայական, կրոնական և ազգային կազմը
7.
Աշխարհի
պետությունների խմբավորումը
10.
Վառելիքաէներգետիկ
արդյունաբերություն
11.
Մետաղաձուլություն և մեքենաշինություն
12.
Քիմիական և թեթև
արդյունաբերություն
14.
Բուսաբուծություն
15.
Անասնապահություն
16.
Աշխատանք ուրվագծային
քարտեզներով
17.
Ձկնորսություն,
անտառային տնտեսություն, որսորդություն
18.
Տրանսպորտ և կապ
19.
Միջազգային
հաղորդակցության ուղիները
20. Սպասարկման ոլորտ
8-րդ դասարան
Եվրոպա
1. Հյուսիսային Եվրոպա: Մեծ Բրիտանիա
2. Արևմտյան Եվրոպա: Ֆրանսիա: Գերմանիա
4. Արևելյան
Եվրոպա ՌԴ-ընդհանուր բնությագիրը, բնական պայմանները: ՌԴ-բնակչությունը: ՌԴ-տնտեսությունը:
Ասիա
1. Թուրքիա
2. Իրան
3. Վրաստան
4. Ադրբեջան
4. Հարավային Ասիա
5.
Հնդկաստան
Նոր Աշխարհի
երկրներ
1. Կանադա
2. Բրազիլիա
3. ԱՄՆ
4. Ավստրալիա
ՀԱՀ
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий