Քաջարանիպղնձամոլիբդենայինգործարանը, իրգոյությանողջպաըմությանընթացքումօգտագործելովբացառապեստեղականհումքը, էականվնասէհասցրելինչպեսշրջակամիջավայրին, այնպեսունենքլուրջտնտեսական կորուստներհանքիոչճիշտշահագործմանհետևանքով: Խնդիրըկայանումէնրանում, որհիմնականումօգտագործվումենպղնձնումոլիբդենը, բայցբացիվերոհիշյալմետաղներիցհանքանյութըիրմեջպարունակումէմեկտասնյակից ավել այլթանկարժեքմետաղներ: ՍակայնմինչայժմՔաջարանիպղնձամոլիբդենայինհանավայրերումկոմպլեքսայինհումքից, որիմեջպարունակումէշուրջ15 տեսակիհազվադեպթանկարժեքմետաղներ, մեծմասը«պոչանքի» հետմիասիննետվումենշրջակամիջավայր: Մոտավորհաշվարկներով, Ողջիգետիհովտումունրահարակիցվայրերումկուտակվածէավելիքան120 մլնտոննաայդպիսի«պոչանք», որիբաղադրությանմեջկաթելուր, սելեն, բիսմութ, ռենիում, գալիում, ինչպեսնաևպղինձ, մոլիբդենուշատայլմետաղներ: Այսպիսով՝մենքկորցնումենքոչմիայնմեծքանակությամբթանկարժեքգունավորմետաղներ, այլևշրջակամիջավայրընետվածհսկայական«պոչանքի» ազդեցությամբշարքիցհանելենքՈղջիգետիզուլալջրայինռեսուրսները, որըայնքանէաղտոտվել, որոչ մի նպատակով հնարավոր չէ օգտագործել: Մինչդեռ արտադրական բարձր կուլտուրայով
հնարավոր է հանքանյութում եղած բոլոր մետաղները կորզել, այլև դրանից հետո առաջացած
ամբողջ թափոնի բազայի վրա կազմակերպել սիլիկատային շինանյութերի հզոր արտադրություն,
որը կբավարարի աբողջ Զանգեզուրի շինարարական ինդուստրիայի պահանջները:
Ուսւոմնասիրությունները ցույց
են տալիս, որ նույնիսկ նշված հանքավայրերի հանքանյութի մեջ եղած հիմնական մետաղների՝
պղնձի հումքի միայն 65-66 տոկոսն է կորզվում, մոլիբդենի՝ շուրջ 70, բազմամետաղների
միայն 50 տոկոսը:
Նախագծի նպատանկը-սովորողներին ծանոթացնել ՀՀ բնապահպանական իրավիճակին, հանրապետությունում առկա էկոլոգիական խնդիրների վերհանում կոնկրետ օրինակներով, ուսումնահետազոտական աշխատանքների ներկայանցում:
Նախագծի ընթացքը-սովորողները խանոթանում են ՀՀ-ի բնակլիմայական պայմանների առանձնահատկություններին, տնտեսության կառուցվածքին, դիտում են թեմային վերաբերող ֆիլմեր 12
Նախագծի արդյունքը-Սովորողները ռեալ պատկերացում են կազմում ՀՀ բնապահպանական իրավիճակի մասին, կարողանում են ձևավորել սեփական կարծիքը առկա խնդիրների շուրջ:
Օգնող հարցեր
Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են
դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են
դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք
օրինակներ:
Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս
քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»
Կենդանական ռեսուրսները բուսական ռեսուրսների հետ միասին կազմում
են կենսաբանական ռեսուրսները: Ընդհանարապես կենդանական աշխարհը հսկայական դեր ունի
մարդու կենսագործունեության մեջ: Մարդիկ կենդանական ռեսուրսներից ստանում են սննդամթերք,
թանկարժեք մորթիներ ու կաշի, շատ երկրներում կենդանիները նույսիսկ շարունակում են մարդկանց
ծառայել որպես բանվորական ուժ: Բայց բացի վերոհիշյալից կենդանական աշխարհը բնության
մեջ ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Խոշոր է կենդանական աշխարհի դերը նյութերի կենսաբանական
շրջանառության, էկոհամակարգերի ձևավորման, հողառաջացման, բույսերի փոշոտման, բուսատեսակների
տարածման, վերարտադրության, բնական միջվայրի կարգավորման` սանիտարական առումով և այլն:
Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհը նույնպես շատ բազմազան
է: Հանրապետության տարածքում կան կենդանիների այնքան տեսակներ, որքան ողջ Եվրոպայում:
Միայն ողնաշարավորների տեսակները այստեղ հասնում է շուրջ 450-ի, որոնցից կաթնասուններ`
74, թռչուններ` 302, սողուններ` 41, ձկներ` 26, երկենցաղներ` 6 տեսակի:
Միջատների տեսակները անցնում են 10 հազարից, իսկ անողնաշարավորներինը`
5 հազար տեսակից: Պատմական փաստերը հավաստում են, որ նախկինում ՀՀ կենդանական աշխարհը
ավելի հարուստ և բազմազան է եղել, այդ թվում ավելի շատ և ավելի բազմազան են եղել գետերի
ու լճերի ձկնատեսակները: Սակայն, հատկապես վերջին դարում, արդյունաբերության, գյուղատնտեսության,
տրանսպորտի, շինարարության զարգացման հետ կապված, հանրապետության շատ տարածքներից կենդանիների
զգալի մասը թողել, հեռացել է, իսկ զգալի թվաքանակն էլ պարատանյութերի ու թունաքիմիկատների
համատարած օգտագործման հետևանքով ոչնչացել է:
Հանրապետության տարածքում վայրի կենդանիների տեսակները հիմանականում պահպանվել են անտառներում
և գյուղատնտեսական ակտիվ վայրերից հեռու գտնվող
շրջաններում: Կենդանական աշխարհը համեմատաբար հարուստ ու բազմազան է հանրապետության
անտառներում: Այստեղ հանդիպում են այծյամը, վայրի խոզը, արջը, անտառային կատուն, լուսանը,
աղվեսը, գայլը, սկյուռը:
Հանրապետության անտառային որոշ վայրում կլիմայավարժեցվում են դրսից բերված որոշ կենդանատեսակներ,
դրանցից են ուսուրական բծավոր եղնիկը (Դիլիջանի ու Խոսրովի անտառներում), ճահճակուղբը
(Մեծամորի ճահճուտներում) և այլն: Դաշտային մասերում տարածված են դաշտամուկը, ճագարամուկը, կուրամուկը, գետնասկյուռը,
կզաքիսը: Հանրապետությունում երբեմն հանդիպում է նաև հովազը: Ավելի բազմազան են թռչունների
տեսակները, հատկապես տարածված են շիկահավը, փայտփորիկը, սոխակը, սարյակը, արտույտը,
արագիլը, բուն, լորը, կաքավը, ագռավը, կաչաղակը, լեռներում` լեռնային հնդկահավը, գառնանգղը
և այլն: Թռչունների տեսակները հանրապետության տարածքում հասնում են 302-ի:ՀՀ տարածքում խիստ կրճատվել են նաև սողունների տեսակները, որը հիմնականում կապված է անապատային ու կիսաանապատային էկոհամակարգերի վերափոխման հետ, նրանք վերածվում են ագրոէկոհամակարգերի: Այնուհանդերձ, այժմ հանրապետության տարածքում կա օձերի 30 տեսակ, որոնցից թունավոր են գյուրզան, հայկական իժը, տափաստանային իժը,եղջերավոր իժը: Նշված պատճառներով խիստ նվազել են նաև միջատների տեսակները:
ՀՀ լճերում ու գետերում պահպանված ձկնատեսակների թիվը հասնում է 26-ի: Ձկնապաշարներով վճռական տեղը պատկանում է Սևանա լճին, որը շատ վաղուց է հայտնի իշխան ձկով: Սակայն իշխանի քանակը Սևանի էկոլոգիական խնդրի սրման հետևանքով կտրուկ կրճատվել է: Տարիներ առաջ Լադոգա լճից սիրգ ձկնատեսակը ներմուծվեց Սևանա լիճ և այժմ այն համարվում է հիմնական ձկնատեսակներից մեկը: Արփա, Որոտան և մյուս գետերում շատ է հանդիպում կարմրախայտ տեսակը, Արաքս գետում շատ են լոքոն, բեղլուն, սպիտակաձուկը և այլ տեսակներ: Արփի լիճ-ջրամբարում ` ծածանը: ծածանը:
Բուսականությունը այն ռեսուրսն է, որը պայմանավորում է մարդու գործունեությունն ու
նրա կեսնագործունեությունը: Ավելին` բուսականությամբ է պայմանավորված նաև երկրագնդի
մյուս բոլոր օրգանիզմների գոյությունն ու օրգանական ծագում ունեցող նյութերի ստեղծումը: Հիշենք նաև, որ բուսականությունը ունի հողապաշտպան,
ջրապաշտպան, ռեկրեացիոն, սանիտարական, կլիմայապաշտպան խոշոր նշանակություն: Ահա թե
ինչու բուսական ռեսուրսներով հարուստ լինելը յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման
գլխավոր նախապայմաններից մեկն է:
Հայաստանի Հանրապետությունը չնայած պատկանում է աշխարհի համեմատաբար
սակավանտառ երկրների թվին, սակայն այն բնութագրվում է բուսատեսակների մեծ բազմազանությամբ:
Իսկ բուսատեսակների բազամազանությունն էլ իր հերթին պայմավավորված է բնական պայմանների
բազմազանությամբ:
Գիտնականների կարծիքով Հայաստանը բուսատեսակների բազմազանությամբ երկրագնդի հազվադեպ
շրջաններից է: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության տարածքում առկա բուսատեսակները
հասնում են 3000-ի: Այսպիսի բազմազանությունը բացատրվում է տեղանքի աշխարհագրական դիրքով,
որտեղ իրար սահմանակցում են իրենց բնույթով միանգամայն տարբեր բուսաաշխարհագրական մարզեր:
Բացի բուսատեսակների մեծ բազմազանությունից, հանրապետության տարածքը բնութագրվում է
նաև էնդեմիկ բուսատեսակների բազմազանությամբ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության
բուսական աշխարհը գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում :
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետության տարածքում
աճող բնական բուսատեսակների զգալի մասն ունեն բուժիչ նշանակություն, որոնք օգտագործվել
են անհիշելի ժամանակներից: Հայաստանի Հանրապետության ցածրադիր մասերում, հիմնականում
Արարատյան դաշտում աճում են չորասեր բույսեր, բայց քանի որ Արարատյան դաշտը մարդու
միջամտությամբ վերածվել է ագրոէկոհամակարգի
ու այստեղ եղած բնական բույսերը շատ քիչ տարածում ունեն: Այստեղ պահպանվել և դեռևս
հազվադեպ հանդիպում է հադիպում է բորակաթուփը, որի պտուղները օգտակար շատ վիտամիններ
են պարունակում: Արարատյան դաշտում, Մեղրու կիճում, Վայքում հանդիպում են լեռնաչորասեր
բուսատեսակներ` նշենին, փռշնին, բարձիկանման բույսեր, վարդակակաչ և այլն:
Կարևոր է նշել, եր Արարատյան դաշտի համեմատաբար բարձրադիր շրջաններում
հանդիպում են նաև վայրի ցորենի, գարու, աշորայի տեսակներ, որոնք գիտական մեծ հետաքրքրություն
են ներկայացնում: Հայաստանի անապատայնին ու կիսաանապատային բուսատեսակների զգալի մասը
բնակչությունը շատ հնուղ օգտագործել է որպես սնունդ և դեղամիջոց: Դրանցից են սիբեխը,
շուշանը, ավելուկը, կապարը, թրթնջուկը և այլ բուսատեսակներ:
Հանրապետության տարածքում ավելի բազմազան է լեռնատափաստանային բուսականությունը:
Չնայած այս վայրերում ևս բնական բուսատեսակները
փոխարինվել են մշակովի բուսատեսակներով, սակայն այստեղ էլ հանդիպում են վայրի հացազգիների
որոշ տեսակներ:
Հանրապետության բարձրադիր վայրում (2700-2800մմ) տարածվում են լեռնային
մարգագետինենրը, որնք աչքի են ընկոնւմ բուսականության բազմազանությամբ: Այստեղ հանդիպում
են ավելի քան 100 տարբեր տեսակի բույսեր: Շատ են տարածված հատկապես եռատամ զանգակածաղիկը,
խատուտիկը, քիմիոնը, անմոռուկը և բազում բուսատեսակներ: Հայաստանի հանրապետության տարածքում
հանդիպող լեռնային մարգագետինները ծառայում են նայել որպես արոտավայր: Պատահական չէ,
որ հիմանականում այդ հանվածներում է զարգացած անասնապահությունը: Քանի որ ՀՀ տարածքը
աչքի է ընկնում նաև լեռնային ռելիեֆով, ուստի միանգամայն տրմաբանական է, որ անասնապահության
առաջատար ճյուղաը համարվում է ոչխարաբուծությունը: Առանձին տարիներին դրանց գլխաքանակը
հասել է մինչ 2 մլն-ի:
ՀՀ
տարածքում մետաղային օգտակար հանածոներից առաջնային են համարվում գունավոր և
հազվագյուտ մետաղները, որոնցից գործնական նշանակություն ունեն կամ կարող են
ունենալ` պղինձը, մոլիբդենը, բազմամետաղները (հատկապես կապարն ու ցինկը), ոսկին,
ալյումինի հումքը, տիտանը, նիկելը, վոլֆրամը, կոբալտը, վանադիումը, բիսմութը:
Վերջին թանկարժեք մետաղները հիմնականում հանդես են գալիս պղնձի, մոլիբդենի և
բազմամետաղների հետ նույն հանքավայրերում: ՀՀ-ում կամոտավոր 170 մլրդ ԱՄՆ դոլար
արժողքությամբ 613 հանքավայր, որտեղից կարելի է արդյունահանել 60 տեսակի օգտագար
հանածո:
ՀՀ-ում
հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակության առաջին տեղը պատկանում է
պղնձին: ՀՀ-ում հայտնաբերված
պղնձի պաշարների 80-90%-ը գտնվում է Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում:
Քաջարանի և Ագարակի հանքավայրերը բացի պղնձից պարունակում են նաև մոլիբդեն և
կոչվում են պղնձամոլիբդենային: Արդյունաբերական նշանակության պղնձի պաշարներով
հայտնի մյուս շրջանը ՀՀ հյուսիսն է` Լոռվա մարզը, որտեղ հայտնի են Ալավերդու և
Շամլուղի հանքավայրերը և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: ՀՀ-ում պղնձի
հանքանյութի մեջ նրա պարունակությունը կազմում
1-5%: Ալավերդիի պղնձաձուլական գործարանում տարեկան արտադրվում է 5-6 հազ. տ սև
պղինձ, որն ամբողջությամբ արտահանվում է:
Գործնական
նշանակություն ունեցող մյուս գունավոր մետաղը մոլիբդենն է: Սա հանդես է գալիս պղնձի հետ միասին, այդ իսկ պատճառով էլ
հանքավայրերը համընկնում են պղնձի հանքավայրերի հետ: Սակայն այսպիսի
հանաքավայրերում պղնձից և մոլիբդենից բացի հանդիպում են նաև հազվադեպ մի շարք
մետղաներ` ռենիում, սելեն, թելուր, գերմանիում, տիտան, բիսմութ, ցինկ, մկնդեղ,
արծաթ, ոսկի և այլն: Գործնական առավել նշանակություն ունեցող մոլիբդենի պաշարները
գտնվում են Քաջարանում և Ագարակում: Առաջինում հանքանյութում մոլիբդենի
պարունակությունը կազմում է 0.1-0.2%, պղձինը 3-4%: Քաջարանի կոմիբինատը
(ներկայումս Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատ) տարեկան արդյունահանում է մոտ
6-7 հազ. տ. մոլիբդենի խտանյութ և 43 հազ. տ. պղնձի խտանյութ: Հայաստնում է գտվում
մոլիբդենի համաշխարհային պաշարների 7-9%-ը: Քաջարանում գործող լեռնահարստացուցիչ
կոմբինատում կազմակերպվել է հարստացված մոլիբդենի խտանյութի վերամշակում և
պատրաստի մետաղային մոլիբդենի (ֆերոմոլիբդեն) արտադրամաս: 2005 թ. ՀՀ-ից մոլինդենի
հումք չի արտահանվում, այն ամբողջությամբ վերամշակվում է Զանգեզուրի
պղնձամոլիբդեանային կոմբինատում և Երևանի “Մաքուր երկաք” ձեռնարկությունում:
Մոլիբդեն պարունակող հանքավայրեր գտնվում են նաև
ՀՀ հյուսիսում, մասնավորպես հայտնի է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, որի
պաշարները գնահատվում են 150 հազ. տ, իսկ պղնձինը 1.6 մլն տ:
ՀՀ
պղնձամոլիբդենային հանքանյութի մեջ պարունակվում է շուրջ 15 մետաղ, որոնցից
կորզվում է միայն պղնիձը, մյուսները դառնում են թափոն:
ՀՀ-ում
հայտնաբերված են նաև բազմամետաղների հանքավայրեր: Դրանք բնութագրվում են ցինկի,
կապարի, ինչպես նաև պղնձի ու մի շարք գունավոր մետաղների հանքանյութերի
պարունակությամբ: Այս հանքավայրերի թիվը մեծ է: Բազմամետաղային հանքավայրերից
գործական նշանակություն ունի Ախթալայի բազամետաղային հաքավայրը, որտեղ և կառուցված
է հարստացուցիչ ֆաբրիկա:
ՀՀ-ում
տարածված են նաև տիտանի, նիկելի, կոբալտի, վոլֆրամի, ռենիումի, ծարիրի, սնդիկի, բիսմութի,
մագնեզիումի և այլ գունավոր հազվադեպ մետաղների պաշարներ: Այսպիսի մետաղների զգալի
պաշարներ կան ինչպես պղնձամոլիբդենային, այնպես էլ ՀՀ տարբեր վայրերում
հայտնաբերված կոմպլեքսային այլ հանքավայրերում:
Գունավոր
մյուս մետաղներից ալյումինի արտադրության համար խոշոր հումքային բազա կարող
են հանդիսանալ նեֆելինային սիենիտները,
որոնք գտնվում են Թեժ սարի ստորոտում: Սրա բազայի վրա կառուցվել է ալյումինի
ձուլման կոմբինատ Հրազդանում, բայց էկոլոգիական տեսանկյունից փակվել են
(զբոսաշրջային շրջաններին չվնասելու համար):
Ազնիվ
մետաղներից ՀՀ-ում արդյունաերական նշանակություն ունի ոսկին: Այն առկա է գունավոր
մետաղների կոմպլեքսային հանքավայրերում, բազմամետաղների, պղնձի, մոլիբդենի հետ:
Սակայն նրա հիմնական պաշարները գտնվում են զուտ ոսկու հանքավայրերում, որոնց թիվը
անցնում երկու տասնյակից. Գեղարքունիքի մարզ, Կոտայք և Լոռի: Ոսկի հանքավայրերից
առայժմ գործնական նշանակություն ունեն Սոտքի (1 տ-ում 7.42 գ ոսկի) և Մեղրաձորի (1
տ-ում 9.58 գ ոսկի) հանքավայրերը, որտեղից հումքը տարվում և մշակվում է Արարատի
ոսկու կորզման ֆաբրիկայում: Շահագործման է հանձնվել նաև Մեղրու շրջանի Տերտերասարի
և Լիճք-Թեյի հանքավայրերը: Ազնիվ մյուս մետաղների շարքում ՀՀ-ում հադիպում են նաև
արծաթ և պլատին, որոնք հանդես են գալիս կոմպլեքսային հաքավայրերում:
Սև
մետաղական հանքավայրեր ՀՀ-ում նույնպես հայտնաբերված են: Մասնավորապես
արդյունաբերական նշանակություն կարող են ունենալ Կապուտանի (Կոտայք), Հրազդանի
(Կոտայք), Սվարանցի (Սյունիք-Գորիսի մոտ) երկաթի
հաքավայրերը, որոնք ինչպես ասվեց չեն շահագործվում: Բացի նշվածներից երկաթի
հանքավայրեր կան Կողբում (Տավուշ-Նոյեմբերյան),
Բազումում, Կամակարում (Սյունիք-Մեղրի): Ընդհանուր առմամբ ՀՀ-ում երկաթի
հանքաքարի կանխագուշակված պաշարները կազմում են 3.75 մլրդ տ: Սև մետաղներից ՀՀ-ում հայտնաբերված են նաև մանգանի
և քրոմի պաշարներ:
Ոչ
մետաղային հանքային ռեսուրսներից ՀՀ-ում առավել տարածված են քարանյութերը: ՀՀ
համարյա ամբողջ տարածքը ծածկված է հրաբխային քարանյութերի համատարած շերտով:
1920-ականներից ի վեր մեր հանրապետություն հայտնաբերված է քարանյութերի ավելի քան
700 հանքավայր: Գործնական նշանակության տեսակներից ՀՀ-ում առավել կարևորնենրն են
տուֆերը, բազալտները, անդեզիտները, պեմզան, պեռլիտները, հրաբխային խարամները, մարմարները, գրանիտները, կրաքարերը,
բենտոնիտները, հրակայուն կավերը: Տնտեսական նշանակություն կարող են ունենալ նաև
դոլոմիտները, դիատոմիտները ևն: ՀՀ-ում
քարանյութերից առաջին տեղը պատկանում է տուֆաքարերին, որի երկրաբանական պաշարները
կազմում են 2.5 մլրդ խորանարդ մ: ՀՀ-ում տուֆի խոշորագույն տարածման շրջաններն են
Շիրակի մարզը, Արագածոտնը, Երևանի շրջակայքը, Գեղարքունիքը (սպիտակ տուֆ), Տավուշի
հյուսիսը և այլն: Բազալտները` Շիրակ, Կոտայք, Վայոց Ձոր, Լոռի, Սյունիք,
Գեղարքունիք և այլն:
Այսպես
ՀՀ-ում ընդերքի ռեսուրսները հանդսանում են շրջակա միջավայրի տարրերից
ամենաօգտագործվողները: Դրանց հիման վրա ՀՀ-ում զարգանում է
հանքրադյունաբերությունը, որը տալիս է արդյունաբերության ՀՆԱ-ի 17%-ը:
Հանքարդյունաբերության հետևանքով առաջացող
գլխավոր գեոէկոլոգիական հետևանքներն են` հողային ծածկույթի խախտումը, պոչամբարների
ընդլայնումը, թափոնների կուտակումները, ջրային ռեսուրսների աղտոտումը:
ՀՀ-ում հանքարդյունաբերության հետևանքով
խախտվել են հողային մակերեսները:
Համեմատական
առումով հանքարդյունաբերության գործունեության հետևանքով տարածքի խախտվածության
բարձր ցուցանիշներ ունեն Արմավիրի, Շիրակի, Սյունիքի մարզեր: Սակայն ընդհանուր ՀՀ
մասշտաբով նման բնույթի հողերը չնչին տարածք են զբաղեցնում` 0,29 % ՀՀ տարածքի:
Հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրի մեծ վնաս
է հասցնում արդյունաբերական թափոններով, որոնց գումարվելով նաև կենցաղային
թափոնները, շրջակա միջավայրի որակը էապես վատացնում են:
Հանքարդյունաբերության հասցված մյուս վնասը
պոչամբարների կառուցումն է, որտեղ կուտակվում են տարբեր թունավոր քիմիական տարրեր:
Ներկայումս ՀՀ տարածքում հաշվվում են թվով 19 պոչամբարներ, որոնցում կուտակված է
շուրջ 220 մլն մ3 ապարներ:
Ընդերքօգտագործման հետևանքով աղտոտվում են նաև
ջրային ռեսուրսները` հատկապես գետերը: Մասնավորապես գետերի աղտոման հիմնական
պատճառ են դառնում պոչանքները, որոնք կուտակվելով պոչմաբարներում, ժամանակ
ընթացքում թափվում են գետերի մեջ: ՀՀ-ում հետաքրքրին այն է, որ պոչամբարները շատ
մոտ են կառուցված գետերին: Պոչամբարների հետևանքով աղտոտված գետեր է համարվում
Ողջին, որի հովտում մոտավոր հաշվարկներով կան 150 մլն տ պոչանք, որոնք պարունակում
են թելուր, սելեն, բիսմութ, ռենիում, գալիում, պղինձ, մոլիբդեն և այլն:
Էկոլոգիական ճգնաժամային վիճակում է գտնվում նաև Դեգեդ գետը, որի աղտոտման պատճառ
են դառնում Ալավերդու պղնձաձուլական և Ախթալային լեռնահարստացուցիչ կոմբինատները:
ՀՀ շրջակա միջավայրին վնաս է հասցրել նաև
շինանյութերի արդյունաբերությունը: Սրանք ազդում են շրջակա միջավայրի հատկապես
հողաբուսական աշխարհի վրա: Ներկայումս շինանյութերի արդյունահաման հետևանքով
գյուղատնտեսական շրջանառությունից հանվել է ավելի քան 7 հազ. գյուղատնտեսական
հողհանդակ:
Այստեղ հանդիպում ենք հետևայլ հիմնախնդիրենրին:
Առաջինը որ ընդերքօգտագործումն առաջացող բազում գեոէկոլոգիական հետևանքները
ներկայանում են շրջակա միջավայրի ամբողջական փոփոխությունների տեսքով: Այսինքն
ընդերքօգտագործումն ազդում է շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների վրա: Ընդ որում
ՀՀ-ում հիմնախնդիր է հանդիսանում մետաղական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը այն
տեսանկյունից, որ արտանետված թափոնները, որպես երկրոդային կամ տեխնածին
հանքավայրեր նույնպես օգտագործվեն, քանի որ, ինչպես տեսանք, պոչամբարների մեջ կան
բազում օգտակար հանծոներ: Միաժամանակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ
հանքավայրերի մետաղների` պղնձի արդյունահանված հումքի միայն 65-66 % է կորզվում,
մոլիբդենի 70%, բազմամետաղների 50%: Մյուս հիմնախնդիրն այն է, որ հատկապես
շինանյութային ռեսուրսների տարածման շրջանները համընկնում են գյուղատնտեսական
առավել արժեքավոր հողահանդակների հետ և շրջանառությունից դուրս են բերում դրանց:
Ընդերքի
ռեսուրսները կամ այլ կերպ` օգտակար հանածոները, դասվում են սպառվող-չվերականգնվող ռեսուրսների շարքին: Ելնելով տնտեսական գնահատման առանձնահատկություններից
ռեսուրսների այս խոշոր խումբը բաժանվում է 3 ենթախմբի` վառելիքային, մետաղային
(գունավոր և սև), ոչ մետաղային:
Հանքահումքային ռեսուրսների
արդյունահանումը միշտ ուղեկցվում է զգալի տարածքների, բնական միջավայրի
այլ բաղադրիչների խախտմամբ (հողեր, բուսակենդանականաշխարհ, մակերեսայինևստորերկրյաջրեր): Այդիսկպատճառովէլհանքահումքային ռեսուրսների օգտագործմանմեջկարևորտեղէգրավումհողերիռեկուլտիվացիան (վերականգնումը): Հողերի վերականգնումըտնտեսական գործունեության հետևանքով խախտված մակերեսային հողերի արդյունավետությանևայլորակականհատկություններիվերկանգնումն էհատուկհամալիրաշխատանքների, միջոցառումներիօգնությամբ:
Օգտակար
հանածոների օգտագործմանբնորոշառանձնահատկությունն այնէ, որայն
ունիկետայինտեղաբաշխում, այսինքնընդգրկումէ, սովորաբարոչընդարձակտարածքներ, իտարբերությունանտառների, հողերի, ջրերի (ջրերն ունեն նաև գծային տեղաբաշխում), և մյուս
առանձնահատկությունն այն է, որ հանքահումքային բնօգտագործումը իտարբերությունբնօգտագործմանմյուստեսակներիավելիբարդևբազմառեսուրսայինպրոցեսէ: Այսինքն, օր., ածխիարդյունահանումըուղեկցվումէայլբնականռեսուրսներիօգտագործմամբ` տարածքի, ստորերկրյաջրերի, օտարվածհողերիև այլն:
ՀՀ-ում
ընդերքօգտագործման համար տրամադրված տարածքները` 12109.1
հա,
կազմում են ՀՀ ամբողջ մակերեսի ընդամենը 0.34 %-ը: Վերջինիս մարզային կտրվածքով
տարածական պատեկրն ունի հետևյալ տեսքը (աղյուսակ 5).
Ինչպես
երևում է աղյուսակից համեմատական առումով այս տեսանկյունից ռիսկային մարզեր են
համարվում Արամվիրը (19%), Կոտայքը (16%), Արարատը (14%), Շիրակը (14%):
ՀՀ
ընդերքօգտագործման տակ գտնվող տարածքներն ըստ վարչական միավորների
Վարչական միավոր
մակերես/հա
տեսակարար կշիռը ՀՀ-ում (%)
Արագածոտն
849.1
7
Արարատ
1709.7
14
Արմավիր
2339
19
Գեղարքունիք
778.2
6
Լոռի
668.8
6
Կոտայք
1969.5
16
Շիրակ
1695.3
14
Սյունիք
1104.7
9
Վայոց Ձոր
491.1
4
Տավուշ
342.9
3
Երևան
160.8
1
ՀՀ
12109.1
-
Ինչպես
հայտնի է ՀՀ հանրապետությունն աղքատ էվառելիքային
ռեսուրսներից: Մասնավորպես ՀՀ-ում չկան գազի և նավթի արդյունաբերական
նշանակություն ունցող պաշարներ: Սակայն որոշ տեղերում ի հայտ եկան նավթագազային երևակումների նշաններ: Հատկապես բնական գազի, շատ սահմանափակ,
գործնական նշանակություն ունեցող կուտակումներ հայտնաբերվեցին Հոկտեմբերյանի
տարածշրջանի արևմտյան մասում: Մյուս վառելիքային ռեսուրսը, որ հայտնաբերվել է ՀՀ
տարածքում քարածուխն է, գորշ ածուխը և այրվող թերթաքարը որոնք արդյուաբերական և
գործնական նշանակություն չունեն: Քարածխի հանքավայրեր կան Ջերմանիսում (Արարատ),
Ջաջուռում (Շիրակ), Դիլիջանում և Իջևանում (Տավուշ): Որակական հատկանիշների
տեսանկյունից կարող է հետաքրքրություն ներկայացնել Իջևանի հանքավայրը, սակայն
տնտեսական և էկոլոգիական (ծածկված է անտառներով) տեսանկյունից այն շահագործել
ձեռնտու չէ: Այդուհանդերձ ՀՀ-ում
էներգետիկ ճգնաժամի տարիներին Ջաջուռից
արդյուանհանվել է քարածուխ և բաժանվել մակապարտեզներին ու դպրոցներին: Այրվող
թերթաքարերի մի քանի երևակումներ հայտնաբերված են
Երևանի շրջակայքում (Ավան, Ձորաղբյուր, Արզնի), Դիլիջանի մոտակայքում,
Շիրակում, Մեղրիում և այլն, որոնք առայժմ տնտեսական հետաքրքրություն չունեն:
ՀՀ-ում
հատյնաբերված վառելիքի պաշարներից համեմատաբար հետաքրքրույթուն է ներկայացնում
տորֆի պաշարները: ՀՀ-ում գրանցված տորֆի
60 հանքավայր: Տորֆ հայտնաբերված է Լոռիում, Աշոցքում, Վարդենիսում: Վերջինս Սևանա
լճի Գիլի հանքավայրն է, որտեղ զգալի քանակությամբ տորֆ է արդյունահանվում և օգտագործվում հիմնականում որպես
պարարտանյութ, բժշկական նպատակներով և այլն: Գիլի հանքավայրը նախկինում ճահճային տեղամաս էր իր յուրահատուկ
բուսակենդանական աշխարհով, որը չորացել է Սևանի մակարդակի իջեցման հետևանքով:
Այսպիսով,
ՀՀ-ում վառելիքային ռեսուրներն առայժմ ոչ մի տնտեսական դեր չեն խաղում ՀՀ համար և
միաժամանակ, կարելի է ասել, չօգտագործման շնորհիվ գեոէկոլոգիական ոչ մի հետևանք
չեն թողնում: