Բուսականությունը այն ռեսուրսն է, որը պայմանավորում է մարդու գործունեությունն ու
նրա կեսնագործունեությունը: Ավելին` բուսականությամբ է պայմանավորված նաև երկրագնդի
մյուս բոլոր օրգանիզմների գոյությունն ու օրգանական ծագում ունեցող նյութերի ստեղծումը: Հիշենք նաև, որ բուսականությունը ունի հողապաշտպան,
ջրապաշտպան, ռեկրեացիոն, սանիտարական, կլիմայապաշտպան խոշոր նշանակություն: Ահա թե
ինչու բուսական ռեսուրսներով հարուստ լինելը յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման
գլխավոր նախապայմաններից մեկն է:

Գիտնականների կարծիքով Հայաստանը բուսատեսակների բազմազանությամբ երկրագնդի հազվադեպ շրջաններից է: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության տարածքում առկա բուսատեսակները հասնում են 3000-ի: Այսպիսի բազմազանությունը բացատրվում է տեղանքի աշխարհագրական դիրքով, որտեղ իրար սահմանակցում են իրենց բնույթով միանգամայն տարբեր բուսաաշխարհագրական մարզեր:
Բացի բուսատեսակների մեծ բազմազանությունից, հանրապետության տարածքը բնութագրվում է նաև էնդեմիկ բուսատեսակների բազմազանությամբ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհը գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում :

Կարևոր է նշել, եր Արարատյան դաշտի համեմատաբար բարձրադիր շրջաններում
հանդիպում են նաև վայրի ցորենի, գարու, աշորայի տեսակներ, որոնք գիտական մեծ հետաքրքրություն
են ներկայացնում: Հայաստանի անապատայնին ու կիսաանապատային բուսատեսակների զգալի մասը
բնակչությունը շատ հնուղ օգտագործել է որպես սնունդ և դեղամիջոց: Դրանցից են սիբեխը,
շուշանը, ավելուկը, կապարը, թրթնջուկը և այլ բուսատեսակներ:
Հանրապետության տարածքում ավելի բազմազան է լեռնատափաստանային բուսականությունը:
Չնայած այս վայրերում ևս բնական բուսատեսակները
փոխարինվել են մշակովի բուսատեսակներով, սակայն այստեղ էլ հանդիպում են վայրի հացազգիների
որոշ տեսակներ:

վայրում (2700-2800մմ) տարածվում են լեռնային մարգագետինենրը, որնք աչքի են ընկոնւմ բուսականության բազմազանությամբ: Այստեղ հանդիպում են ավելի քան 100 տարբեր տեսակի բույսեր: Շատ են տարածված հատկապես եռատամ զանգակածաղիկը, խատուտիկը, քիմիոնը, անմոռուկը և բազում բուսատեսակներ: Հայաստանի հանրապետության տարածքում հանդիպող լեռնային մարգագետինները ծառայում են նայել որպես արոտավայր: Պատահական չէ, որ հիմանականում այդ հանվածներում է զարգացած անասնապահությունը: Քանի որ ՀՀ տարածքը աչքի է ընկնում նաև լեռնային ռելիեֆով, ուստի միանգամայն տրմաբանական է, որ անասնապահության առաջատար ճյուղաը համարվում է ոչխարաբուծությունը: Առանձին տարիներին դրանց գլխաքանակը հասել է մինչ 2 մլն-ի:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий