2024/09/09

«Բարձունքի հաղթահարումը» որպես ուսումնական նախագիծ

 «Մխիթար սեբաստացի կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղկացուցիչներից միշտ եղել են ուսումնական ճամփորդությունները, որոնց շարքում իրենց առանձնահատուկ ուրույն դերն ունեն բարձունքների հաղթահարման ուղղված ճամփորդությունները։ Որպես կանոն բարձունքների հաղթահարման նախագծերը կազմակերպվում են Հանրապետության ու անկախության օրերի շրջանակներում։

Ինչպես յուրաքանչյուր ուսումնական նախագիծ, «Բարձունքի հաղթահարում» նախագիծը ևս ենթադրում է նպատակ, նախապատրաստական փուլ,  ընթացք և ակնկալվող վերջնական արդյունքներ։

Նախագծի նպատակների շարքում կարելի է առանձնացնել մի քանիսը

·         Հայարենգիտություն

·         Բնական միջավայրի ուսումնասիրություն

·         Ֆիզիկական պատրաստվածություն ստուգում

·         Ազգագրություն

Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ուսումնասիրվում է  բարձունքը, հնարավորության դեպքում այն հաղթահարած մարդկանցից մանրամասն խորհրդատվություն ստանալով, նկարագրվում է բարձունքի հաղթահարման ընթացքն ու դժվարությունները, տեղանքի հետ կապված հայրենագիտական բաղադրիչներն ու աշխարհագրական նկարագիրը։

Բարձունքի հաղթահարման ընթացքում պետք է խստորեն պահվեն անվտանգության կանոններն ու բարձունք հաղթահարելու ուղղված ուղեցույցները։ Հնարավորության նկարագրվի նաև ընթացքում առաջարկվող կանգառներն ու հայրենագիտական անդրադարձերը։  

Բարձունք հաղթահարելով, բացի մի շարք կարևոր հայերնագիտական ու  ազգագրական դասերից սովորողները ձեռք են բերում թիմային աշխատանքի մեծ փորձ։ Իսկ կախված եղանակային պայմաններից ու ընտրված բարձունքից նաև տեղանքի տեսարանով հիանալու հնարավորություն ստանալով։

 

 

Որպես նախագիծ «Բարձունքի հաղթահարումը» իր մեջ ներառում է հետևյալ բաղադրիչները

·         Օրվա խորհուրդ

·         Ֆիզիկական պատրաստվածություն

·         Հայրենագիտություն

 

Նկատի ունենալով բարձունքի հաղթահարման խորհրդանշական կողմը, այդ օրերին ցանկալի է Հայաստանի ամենատարբեր գագաթներից տեսնել ու հիանալ բնական միջավայրի առանձնահատուկ բացվող տեսարանով։ Բարձունք ընտրելու հիմնական գործոններից է ակնկալվող տպավորիչ տեսարանի առկայությունը։

Բարձունքի հաղթահարումը իրենից ենթադրում է նաև ֆիզիկական պատրաստավությունը, որը բնականաբար կոփվում է կրտսեր տարիքից։ Բարձունք ընտրելու մյուս կարևարագույն բաղադրիչը ըստ սովորողների տարիքային խմբի ու ֆիզիկական պատրաստվածության։

Բարձունքի հաղթահարման հայրենագիտական բաղադրիչը ենթադրում է, տվյալ բարձունքի հետ կապված ավանդույթների ու զրույցների ուսումնասիրությունը, տեղանքի հետ կապված բնակավայրերի ազգագրության ուսումնասիրությունը։ Հայերնագիտական բաղադրչի մեջ ներառվում է նաև տվյալ բարձունքի երկրաբանական առանձնահատկությունները, տեղանքի աշխարհագրական համառոտ նկարագիրը՝ ներառելով նաև գագաթի տեսարանից բացվող տեսարանի աշխարհագրական նկարագիրը։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий