«Աշնանային գույները Տավուշում» եռօրյա ճամբարային նախագիծը ուղղված է բնական միջավայրում քայլարշավերի միջոցով բնական միջավայրի հետ կապի հաստատումն ու էկոտուրիզի զարգացման հեռանկարների ուսումնասիրությունն է։ Այդ իսկ պատճառով նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախ և առաջ ուսումնասիրվել է Էկոտուրզմի զարգացման հեռանկարները Հայաստանում, ըստ որում նաև շեշտադրում անելով ոչ միայն դրական այլ նաև բացասական կողմերին։ Քանի որ Ճամփորդություն կազմակերպվում է Տավուշի մարզում, ապա նաև առանձին ուսումնասիրվել է Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները Տավուշի մարզում։
Իրականացվող Եռօրյա ուսումնական
ճամփորդությունը իր մեջ պարունակում է նաև հայրենագիտական բաղադրիչ, այդ իսկ պատճառով
մինչ ուսումնական ճամփորդությունը առանձնացվել են այն բոլոր հայրենագիտական
կանգառները , որոնք նախատեսվում են այս եռօրյա ճամբարի ընթացքում։
Իրականացվող ուսումնական ճամփորդության
ընթացքում կարևոր կանգառներից մեկը Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն
այցելություն է, որտեղ և հնարավորություն կունենանք ծանոթանալու Հայաստանում իրականացվող
կենդանիների կլիմայավարժեցմանը:
Որպես Առանձին Էկոլոգիական դասընթաց այս եռօրյա ուսումնական ճամփորդության մեջ
ներառված է նաև Սևանա լճի հիմնախնդիրն անդրադարձ, որը վերագրվել է Սևանա
կղզուց մինչև Սևանա թերակղզի, ներառելով հիմնախնդրի ողջ ժամանակագրությունը։
Շարունակելի․․․
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий