Սեպտեմբերի մեկը սովորողների
մեծ խմբի հետ մեկնարկել ենք Արամաղանի
բարձունքը հաղթահարելով։ Այս ուսումնական տարվա առաջին շաբաթվա առավոտյան ընդհանուր
պարապմունքի
ծրագիրը իրականացնելու պարտականությունը կիսել եմ Անուշ Ներսիսյանի հետ։ ՀՀ Անկախությանը
տոնը այս անգամ սովորողների մեծ խմբով նշեցինք Բազումի լեռների Արջասար
գագաթում՝ երկօրյա ուսումնական ճամփորդություն անց կացնելով Գյուլագարակ գյուղում։
Սեպտեմբեր ամիսը նաև հագեցած էր 2024-2025 ուսումնական տարվա հետազոտական աշխատանքների
մեկնարկով, այս ընթացքում յուրաքանչյուր սովորողի հետ քննարկվել է աշխատանքի պլանը,
ներկայացվել են աշխատանքի հիմնական ուղղությունները, առանձին դեպքերում սովորողները
կատարել են աշխատանքի զգալի մասը։
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий