2023/11/30

Աշխարհագրությունն ու հայրենագիտությունը Արատեսի ռազմամարզական ճամբարում



Դեկտեմբերի 1-ին մեկնարկում է Արատեսի ռազմամարզական ճամբարի հերթական փուլը, որով և կավարտվի 2023 թ-ի ռազմամարզական ճամբարների հերթափոխը։ Ճամբարին մասնակցում են 9-րդ դասարանի 20 սովորողներ, ովքեր երևանյան փուլում արդեն հասցրել են ծանոթանալ ռազմամարզական գործունեությանը։ Յուրաքանչյուր ճամբարային գործունեություն իրենց նաև ենթադրում է մի քանի բաղադրիչներ։ Այս անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճամբարին մասնակցող 9-րդ դասարանցիները այս տարի ուսումնասիրում են Հայաստանի Աշխարհագրություն  դասընթացը, ճամբարային օրակարգում ընդգրկվել են նաև հայրենագիտական ու աշխարհագրական բաց դասեր։
Ճամփորդության ընթացքում հասցնելու ենք լինեն միանգամից երեք բնական լանդշաֆտներում՝ կիսաանապատային, լեռնատափաստանային, ալպյան, սովորողների կներկայացվի յուրաքանչյուրի առանձնահատկություն ու լանդշաֆտային անցումները։ Արդեն Խաչոց ձորում անց կացվի բաց դաս գետերի գործունեությանն վերաբերյալ, կներկայացվի կիրճերի առաջացումը, լեռնային ապարների քայքայում, հողերի ձևավորում։
Ճամփորդության ընթացքում կկիրառվեն նաև ամենատարբեր բջջային հավելվածներ, որոնց միջոցով սովորողներին կփոխանցվի տեղանքում կողմնորոշվելու հմտություններ, տեղանքի աշխարհագրական կոորդինատներն ու բացարձակ բարձրություն հաշվելու հմտություններ։


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий