2021/10/24

Բնագիտության լաբորատորիայի գործունեությանը մանկավարժական ընթացքում։

 9-րդ դասարանների ուսումնական գործունեության կազմակերպում իրականացում բնագիտական առարկաների դասավանդման շրջանակներում

Ծրագրում

1.      Առարկայական ծրագրերի վերանայում

2.      Ուսումնական ճամփորդությունների կազմակերպումը, որպես մասնագիտական կողմնորոշման բաղադրիչ

3.      Ամենամյա ստուգատեսերի կազմակերպումը (բնագիտատեխնիկական, բնապահպանական), որպես սովորողի մասնագիտական կողմնորոշման ամփոփում   

1․Առարկայական ծրագրի վերանայում։ Աշխատանքի ընթացքում վերանայում է 9-րդ դասարանում դասավանդվող յուրաքանչյուր  առարկայի ծրագիր, ըստ 9-րդ դասարանների մեկամյա գիտափորձի ծրագրի կատարողականի ու բնագիտության լաբորատորիայի կողմից մշակված ուղեցույցի։ Յուրաքանչյուր դասավանդողի հետ աշխատանքը կազմակերպվում է առցանց՝ նամակագրությամբ, որի արդյունքում դասավանդողը կատարում է անհրաժեշտ փոփոխություններ։ 2 Ուսումնական ճամփորդությունների կազմակերպումը, որպես մասնագիտական կողմնորոշման բաղադրիչ։

     2․Ուսումնական ճամփորդությունների կազմակերպումը, որպես մասնագիտական         կողմնորոշման բաղադրիչ։ Այս առումով կարևովում են, այցելությունները դեպի թանգարաններ, լաբորատորիաներ, մասնագիտակցված արտադրամասեր։ Այլ ուսումնական ճամփորդությունների և բազմօրյա ճամբարների պարագայում կարևորվում է ձեռք բերած հմտությունների կիրառությունը։  

3.այս փուլում մշակվում են այն բոլոր նախագծերը, որոնք ներկայացվելու են ստուգատեսերին, որպես ամփոփիչ աշխատանքներ։ 9-րդ դասարանցու մասնակցությունը ստուգատեսերին դիտարկվում է, որպես գիտափորձի ամփոփում։  

Սեբաստացու օրեր կրթահամալիրում բնագիտության լաբորատորիայի գործունեության ուղղությունները  

1․ Բնագիտության ուսուցումը լաբորատոր փորձի հիման վրա, ներկայացվում են  ֆիզիկայի և քիմիայի դասընթացների լաբորատոր գործունեությունը: Նախ և առաջ սովորողները ներկայացնում են լաբորատորիայում իրականացվող աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները, ներկայացնում անհրաժեշտ նյութերը ։ Արդեն իսկ փորձից հետո պարզաբանում փորձի ստացված արդյունքները ներկայացնելով նաև փորձի հետևանքով ստացած գիտելիքներն ու հմտությունները։

2․Բույսերի և կենդանիների խնամքը, ջերմոցային գործունեությունը, որպես ընդհանուր բնագիտություն և  կենսաբանություն դասավանդման միջոց։ Բաց դասերը ընթանում են կրթահամալիրի ջերմոց լաբորատորիաներում և ուսումնական ագարակում, որտեղ սովորողները ներկայացնում են դասընթացների ժամանակ ձեռք բերած գիտելիքների ու հմտությունների գործնական կիրառությունը։

3․ Թվային քարտեզների ու առանց ծրագրերի օգտագործումը աշխարհագրություն ուսուցման ժամանակ։ Սովորողները ներկայացնում են Թվային քարտեզների (123) հետ աշխատանքի հմտությունները, որոնք բացի դասընթացի ժամանակ կիրառելուց լայնորեն օգտագործվում են նաև առօրյա կյանքում, օրինակ ուսումնական ճամփորդությունների ժամանակ։  Բացի թվային քարտեզներից սովողները ներկայացնում եմ մի շարք ծրագրային հավելվածներ, որոնք ևս ունեն գործնական ու կիրառելի մեծ նշանակություն։

4․Սովորող-սովորեցնող նախագիծ։ Սեբաստացու օրերի շրջանակներում բնագիտության լաբորատորիաներն ու ուսումնական ջերմոցները պատրաստ են հյուրընկալել նաև կրտսեր տարիքի սեբաստացիներին՝ բնագիտության դասընթացները ավելի հետաքրիր ու արդյունավետ դարձնելու նպատակով։ աշխարհագրության ընտրության գործունեության սովորողները օգտագորշելով կրթահմալիրում եղած օրբիտարիումներն բաց դասեր անց կացնեն կրտսեր տարիքի սովորղների հետ՝ Տիեզերք նախագծի շրջանակներում։ 

 

 


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий