2021/10/25

Ատեստավորում: Առարկայական բաղադրիչ

 


Դասավանդվող առարկան հանրակրթության պետական չափորոշիչում 

Ուսումնական նյութ <<Հանրակրթական պետական չափորոշիչ>>, և <<Ուսումնական պլան>>։ 

Գործնական 1 Նպատակը՝ անդրադարձ կատարել հանրակրթության պետական չափորոշչին, ծանոթանալ հեղինակային ծրագրի ուսումնական պլանին։ 

  • Կարդալ <<Հանրակրթական չափորոշիչը>>, առանձնացնել համապատասխանությունները և անհամապատասխանություններըհիմնավորել և գրավոր վերլուծել։ 
  • կարդալ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանըև գրավոր վերլուծել 

    Կարդալով հանրակրթական պետական չափորոշչի մեջ Աշխարհագրություն առարկայի դերը, կարող եմ փաստել, որ նույն պետական չափորոշիչով սահմանված նպատակներն լիովին իրագործելի են, սակայն շեշտադրումը կատարվում է միայն Հայաստանի աշխարհագրություն վրա, բաց թողնելով աշխարհագրության դասավանդման հիմնական կոնցեպցիա հանդիսացող աշխարհը տարածության մեջ ճանաչելու հնարավորության մասին։   

Գործնական 2 Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում

·         Կարդալ տարրական հանրակրթական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները

·         Առանձնացնել աշխարհագրություն առարկայով առանձնացված դասընթացները

·         Կատարել վերլուծություններ, և ներկայացնել այն միջոցառումների համակարգը, որով պետք է հասնել սպասված վերջնարդյունքին։

Ծանոթացա տարրական հանրակրթական ծրագրին աշխարհագրության մասով առանձնացվում են հետևյալ կետերը

1.      Մշակութային կարողունակություն. սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն: Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։ Նրանք ի վիճակի են զարգացնել սեփական մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով մշակութային գրագիտություն և ճաշակ.

2.       ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.

3.      հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում.

4.      «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով.

Հաշվի առնելով վերոհիշյալ կետերին հասնելու անհրաժեշտությունը,  աշխարհագրություն առարկայի դերը տվայլ կետերի հասնելու գործում պետք է լինի այլ առարկաների հետ սերտորեն ինտեգրումը:

Ատեստավորում: Երկրորդ առաջադրանք

·         Կարդալ, ծանոթանալ կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությանը: 

·         Կարդալ, բլոգում, հրապարակել, գրավոր վերլուծել նշված հոդվածները

o    <<Բնագիտության դասերը բնական միջավայրում>>-Էմանուել Ագջոյան

o    <<Բնագիտություն-հայրենագիտությունը՝ նոր հարթակում>>— Իվետա

o    <<Բնագիտությունը գործունեության մեջ>>— Անուշ Ասատրյան

o    <<Հեռավար ուսուցման կազմակերպումը հանրակրթությունում>>— Յուրա Գանջալյան

Առաջադրանք 2 Կարդալ, գրավոր վերլուծել տրված հոդվածներից մեկը

·         Իրական կրթությունը, ինքնակրթությունն է- Աշոտ Բլեյան 

·         Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում— Բորիս Բիմ-Բադ 

·         Արդյո՞ք ես 21-րդ դարի ուսուցիչ եմ -Յուրա Գանջալյան 

 

·         Կարդալով հեղինակային մանկավարժության հայեցակարգին ինչպես նաև Էմանուել Ագջոյանի «Բնագիտության դասերը բնական միջավայրում՚» հոդվածը կարող եմ առանձնացնել հետևյալ, որ հեղինակային մանկավարժությունը բնագիտության ուսուցման պրոցեսում ենթադրում է սերտորեն կապ բնական միջավայրի հետ, արդյունքում դասընթացը դառնում է ավելի արդյունավետ և կիրառական: Սույն հոդվածը կիրառելի է ոչ միյան աշխարհագրության այլ նաև այլ բնագիտական առարկաների համար:
Իրական կրթությունը, ինքնակրթությունն է- Աշոտ Բլեյանի հոդվածը, յուրահատուկ ուղեցույց է դասընթացների ծրագրեր ու ամենատարբեր ուսումնական նախագծեր իրականցնելու համար: Սույն հոդվածում էական անդրադարձ կա նաև բնական միջավայրում իրականացվող դասընթացների, որոնք ոչ ֆորմալ կրթության լավագույն դրսևորումներից են:

 

Երրորդ թեմա Ուսումնական նյութերի ստեղծում

Գործնական 1 Ուսումնական նյութերի ստեղծման օրինակներ

·         Ծանոթություն հեղինակային ծրագրով ստեղծված ուսումնական նյութերին

·         Ներկայացնել առավել հաջողվածները և հիմնավորել

o    <<Աշխարհագրական փաթեթ>><<Բնագիտություն ֆլեշմոբ>>, << Էկոլուր>>, <<Ուսումնական փաթեթ>>, <<Էկոլուր>><<Բլոգ՝ անհատակենտրոն ուսուցման հարթակ>><<Էկոլոգիա>>, <<Ընթերցարան>>

Այստեղ կառանձնացներ Էկոլոգիայի ընթերցարանը, քանի որ հսկայական աշխատանք է տարվել սույն փաեթեը ստեղծելու համար:

Գործնական 2 Ուսումնական նյութի ստեղծում

Փորձում ենք  ստեղծել ուսումնական նյութ, նախորդ առաջադրանքում նախապես կազմած ծրագրին համապատասխան, հաշվի առնել հետևյալ կետերը՝

ա)ում համար ենք ստեղծում,
բ)ինչ նպատակ ունի,
գ)ինչ խնդիր ենք լուծում:

Ուսումնական նյութերի փաթեթներ

Աշխատանքը իր մեջ պետք է պարունակի

·         տեսական նյութ՝ որի միջոցով առանց ուսուցչի միջամտության մատուցվում է նյութը։

·         փորձարարական կամ գործնական նյութ, որի միջոցով սովորողը գործնականորենտիրապետում է նյութին։

·         ինքնաստուգման համար նախատեսված նյութ

Չորրորդ թեմա Առարկայական ֆլեշմոբ

Գործնական 1 Առարկայական ֆլեշմոբի օրինակներ

·         Առարկայական ֆլեշմոբ

·         Բնագիտական ֆլեշմոբ

·         Հեռավար ուսուցման գործիքներից

o    Մեր տանը հյուր կա՝ արդեն երկու ամիս

·         Ֆլեշմոբը՝ որպես ուսուցման կազմակերպման միջոց

Գործնական 2 Առարկայական ֆլեշմոբի կազմակերպում

·         Ստեղծել առարկայական ֆլեշմոբ

·         Կազմել մեկ ամսվա համար նախատեսված առարկայական ֆլեշմոբի փաթեթ

·         Կատարել առաջադրանքները սովորողների հետ և արդյունքների վերլուծությունը հրապարակել բլոգում։

Ֆլեշմոբի օրինակներ 1, 2, 3

Առարկայական ֆլեշմոբի վերլուծություն

 

 

Առաջադրանք 5 Առարկայական նախագիծ․

Գործնական 1

Կազմել նախագիծ, իր բոլոր փուլերով, հրապարակել բլոգում, այն իրականացնել սովորողների հետ, բայց մինչ այդ կարդալ նախագծի իրականացման կարգը, Հասմիկ Ղազարյանի հոդվածը: 

·         Ծանոթանալ, բլոգում գրախոսել, նշե՛լ թերությունները, առավելությունները: 

·         Գնահատել նախագիծը՝ իրականացնելուց հետո, բլոգում ներկայացնել արդյունքները․ անդրադարձ՝ նախագծի դրական, հաջողած կողմերը, թերությունները,  բացթողումները։ 
 

Գործնական 2 Առարկայական նախագծի կազմում

Կազմել առարկայական նախագիծ, որտեղ արտացոլված պետք է լինի․

·         Նախագծի նպատակը

·         Խնդիրները, սպասվելիք արդյունքները

·         Միջառարկայական և ներառարկայական կապերի հաստատում

·         Նախնական տեղեկատվության ուսումնասիրում

·         Հետազոտական գործիքների ընտրություն

·         Հետազոտության արդյունքում վարկածի ձևակերպում, փորձարկում և նախագծի ամփոփում։

 

Ուսումնական նախագիծ

Նախագծի ամփոփում  

Վեցերորդ թեմա․ Գնահատում, ամփոփում 

Գործնական 1 Գնահատման սկզբունքներ, ձևեր

Անդրադառնալ հանրակրթական պետական չափորոշչում ամրագրված՝ սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին։

·         Սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներ/ Հանրակրթության պետական չափորոշիչ։

Գործնական 2 Գնահատում, ամփոփում

·         Բլոգում հրապարկել, ներկայացնել գնահատման սեփական փորձը, նշել հաջողությունները:

·         Գնահատման տարբեր ձևերի համար գործիքների ստեղծում և կիրառում։

Ամբողջ աշխատանքի արդյունքը արտացոլված պետք է լինի բլոգում

Առարակայական ծրագրում ներկայացվող գնահատումը

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий