28.05.2021

Մի հանքի հետքերով, Մելիք գյուղի ոսկու հանք


Վերջին շրջանում Հայաստանի տարբեր հատվածներում ակտիվացել են ամենատարբեր հանքերի շահագործմանը գործընթացները՝ հանքերի ուսումանսիրություն, տարբեր կազմակերպությունների կողմից հանքերի շահագործման թույլտվությունների ստացում, հանրային քննարկումներ: Այս գործընթացները լիարժեք հասկանու համար ամառային ուսումնական ճամբարի ընթացքում կուսումնասիրենք վերջին տասամյակում շահագործված հանքերից մեկը՝ Մելիք գյուղի ոսկու հանքը, դիտարկելով այն ժամանակային կտրվածքով:

Նմանատիպ ուսումնասիրության դեպքում կարևորվում է սպասվելիք արդյունքների ու ներկայիս վիճակի գնահատումը, որը շահագործել հավակնող հանքավայրերի համար կարող է դառնալ ուղեցույց

Նախագծի նպատակը՝ կոնկերտ հանքի օրինակով ծանոթանալ հանքի շահագործման բոլոր փուլերին, ծանոթանալ հանքի շահագործման ընթացքում առաջացած էկոլոգիական խնդիրներին, որոնել տվյալ խնդիրների լուծումները:
Նախագծի ընթացքը՝ սովորողները ծանոթանում են տվյալ հանքին վերաբերվող նյութերին, ուսումնասիրում են հանքի շահագործման ժամանակագրությունը, հնարավորության դեպքում այցելում Մելիք գյուղ տեղում վիճակին ծանոթանալու նպատակով:

Նախագծի արդյունքը՝ սովորողները կատարում են համակողմանի ուսումասիրություն, լիարժեք տիրապետում են հանքի շահագործման բոլոր հետևանքներին:

Օգտակար հղումներ 1, 2, 3, 4

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий