Վերջին շրջանում Հայաստանի տարբեր հատվածներում ակտիվացել են ամենատարբեր հանքերի շահագործմանը գործընթացները՝ հանքերի ուսումանսիրություն, տարբեր կազմակերպությունների կողմից հանքերի շահագործման թույլտվությունների ստացում, հանրային քննարկումներ: Այս գործընթացները լիարժեք հասկանու համար ամառային ուսումնական ճամբարի ընթացքում կուսումնասիրենք վերջին տասամյակում շահագործված հանքերից մեկը՝ Մելիք գյուղի ոսկու հանքը, դիտարկելով այն ժամանակային կտրվածքով:
Նմանատիպ ուսումնասիրության դեպքում
կարևորվում է սպասվելիք արդյունքների ու ներկայիս վիճակի գնահատումը, որը շահագործել
հավակնող հանքավայրերի համար կարող է դառնալ ուղեցույց
Նախագծի նպատակը՝ կոնկերտ հանքի
օրինակով ծանոթանալ հանքի շահագործման բոլոր փուլերին, ծանոթանալ հանքի շահագործման
ընթացքում առաջացած էկոլոգիական խնդիրներին, որոնել տվյալ խնդիրների լուծումները:
Նախագծի ընթացքը՝ սովորողները ծանոթանում են տվյալ հանքին վերաբերվող նյութերին, ուսումնասիրում
են հանքի շահագործման ժամանակագրությունը, հնարավորության դեպքում այցելում Մելիք գյուղ
տեղում վիճակին ծանոթանալու նպատակով:
Նախագծի արդյունքը՝ սովորողները
կատարում են համակողմանի ուսումասիրություն, լիարժեք տիրապետում են հանքի շահագործման
բոլոր հետևանքներին:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий