2019/04/21

Աստղացուցարանը որպրես ուսումնական գործիք



2011 թ-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է ուսումնական Աստղացուցարանը, որն այսօր հանդիսանում է ուսումնական պրոցեսի կազամակերպման  մաս: Աստղացուցարանում կազմակերպում է եռաչափ ուսումնական ֆիլմերի ցուցադրություն, որոնք ամբողջացնում են նախորդող դասապրոցեսների ընթացքում սովորողների ստացած գիտելիքները; Որպես ուսումնական գործիք այն օգտագործվում է տարբեր տարիքային խմբերում՝ լուծելով տարբեր խնդիրներ: Կրթահամալիրում առկա են մի շարք ուսումնական ֆիլմեր, որոնք պատմում են Արեգակնային համակարգի կազմում գտնվող տիեզերական մարիմնների (մոլորակներ, գաճաճ մոլորակներ, բնական արբանյակներ,  երկրնաքարեր և այլն), կլիմայի գլոբալ փոփոխության, օգտագործվող հիմնական աստղադիտակների ու տիզերական այլ սարքավորումների մասին:
Կրտսեր դասարաններում (մինչև 3-րդ դասարան), սովորողները «Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակնում ուսումնասիրում են «ես և շրջական աշխարհը» դասընթքացը, որի մասն է կազմում նաև տիեզերքի մասին իմացությունը; Տվյալ տարիքային խմբի լուծվող խնդիրը սովորողի մոտ տարրական երևույթների մասին պատկերացում կազմելն է, որը հեշտությամբ լուծվում է Աստղացուցարանում կազմակերպվող դասընթացի շնորհիվ: Տարրական պատկերացում ասելով, տվյալ դեպքում, նկատի ունենք երկրագնդի պտտվելու համգամանքը, հեռավորություն հասակացությունը, գիշերվա և ցերեկվա հերթափոխը և այլն:
Արդեն ավելի մեծ տարիքային խմբում(4-6-րդ դասարաններ) սովորողները ուսումնասիրում են «Բնագիտություն» առարկան առանձին դասընթացի շրջանակներում, որտեղ արդեն նախորդ տարիների ստացած պատկերացումների գումարվում են մի շարք կարևոր հասկացություններ, որոնք հիմք պետք է հանդիսանան նաև առանձին բնագիտական առարկաների ուսումնասիրման ժամանակ երևույթների մասին լիարժեք պատկերացում կազմելու համար: Այս տարիքային խմբում հատկապես կարևորվում են հետևյալ հասկացությունները՝ ձգողության ուժ, տիրզերական մարմինների գնդաձևության ու չափերի հետևանքները, խտություն, կյանքի բարենպաստ պայմաններ և այն:


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий