Մոլորակի մաքրման խնդիրը, արդյունաբերական, գյուղատնտեսական,
կենցաղային ու դեղագործական թափոնների առկայությունը վաղուց արդեն դարձել են համամոլորակային
հիմնախնդիր: Քաղաքային աղբավայրերը՝ 21-րդ դարի հրեշները, ոչ միայն հսկայական տարածք
են զբաղեցնում, այլև վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության համար՝ հանդիսանալով
ստորջրյա աղբյուրների աղտոտման և թունավոր գազերի արտանետման հնարավոր պատճառ: Աղբի
ու թափոնների խնդրի ծավալները ուղղակի դառնում
են անհասանելի:
Աղբի ու թափոնների
առկայությունը խոսում են տան, քաղաքի, երկրի ու մոլորակի լքված ու անտեսված լինելու
մասին:
«Մաքրենք մոլորակը
աղբից» համաշխարհային ակցիան առաջին անգամ անց է կացվել 1993թ.-ին, Ավստրալիայի մի
շարք բնակիչների ջանքերով, ովքեր մի ամբողջական ափ մաքրեցին աղբից: Աստիճանաբար նրանց
միացան նաև այլ երկրների կամավորականներ, իսկ այժմ այս ակցիային մասնակցում են միլիոնավոր
մարդիկ ավելի քան 100 երկրներից:
Առաջին հերթին աղբից մաքրվում են հանգստի վայրերը՝ լողափերը, այգիները, ջրամբարները, գետերի ափամերձ շրջանները: Ակցիաները անց են կացվում հետևյալ կարգախոսերով՝ «Թափոնները ելք չունեն», «Այգի աղբանոցի փոխարեն», «Գրոհ պլասիկի վրա»:
Առաջին հերթին աղբից մաքրվում են հանգստի վայրերը՝ լողափերը, այգիները, ջրամբարները, գետերի ափամերձ շրջանները: Ակցիաները անց են կացվում հետևյալ կարգախոսերով՝ «Թափոնները ելք չունեն», «Այգի աղբանոցի փոխարեն», «Գրոհ պլասիկի վրա»:
Աղբյուրը՝ herzenlib.ru
Անմասն չմնալով համաշխարհային
տենդենցին և հարգանքի տուրք մատուցելով 25 տարի առաջ այս գործ սկսած ավստրալիացի կամավորականներին՝
այս տարի «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրի խումբը ևս հանդես կգա «Մոլորակը մաքրելու
փոքրիկ նախաձեռնությամբ»: Համագործակցելով NABU միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ՝ ձեռնամուխ
կլինենք Բուսաբանական այգում Գետառ գետի հարակից տարածքի մաքրման աշխատանքներին:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий