2014/03/24

Օգնե՛նք փրկել Կովկասյան հովազին անհետացումից

Ընդամենը մի քանի տարի առաջ, Կովկասյան հովազի` Հայաստանում գոյատևման հեռանկարները հուսադրող չէին: Այս շքեղ կատվազգին գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (միջազգային Կարմիր գիրք) «Վտանգված» կարգավիճակով, և վերջինիս քանակը վայրի բնության մեջ չի գերազանցում 1300-ը: Հայաստանի տարածքում Կովկասյան հովազի առավելագույնը 13 առանձնյակ է պահպանվել (ըստ ԲՊՄՄ տվ յալների):
Կովկասյան հովազի և վերջինիս կենսամիջավայրի պահպանման նպատակով «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամն իր գործընկեր Վորլդ Լենդ Թրաստ ընկերության աջակցությամբ հիմնեցին «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը»: Այս համագործակցության արդյունքում արդեն 2013 թ.-ին հնարավոր եղավ նշված տարածքում մի քանի անգամ տեսագրել Կովկասյան հովազին, ինչն անմիջապես գրավեց միջազգային հանրության ուշադրությունը, քանի որ Կովկասյան հովազն այսօր անհետացման եզրին է:
Միջազգային հանրության ուշադրությանն արժանանալուց հետո (երեք հոդված միայն «Թայմս» հայտնի պարբերականում) Կովկասյան հովազի պահպանման ծրագիրն այժմ հավակնում է մրցանակի` Գերմանիայի Նեյշնլ Գեոգրաֆիկ-ի կողմից (30,000 Եվրո): Հաղթելու դեպքում այս միջոցներն ամբողջությամբ կուղղվեն Կովկասյան հովազի ու վերջինիս կենսամիջավայրի համար անհրաժեշտ տարածքների ընդլայնմանն ու պահպանմանը Հայաստանում: Կովկասյան հովազի մասին պատմող ֆիլմը հասանել ի է այստեղ
Քվեարկությունը տևելու է մարտի 17-ից 31-ը:
Կարևո՛ր է յուրաքանչ յուր ձայն
Քվեարկել կարող եք հետևելով այստեղ
Միևնույն ցանցին միացված համակարգիչներից ստացված ձայները համարվելու են մեկ ձայն, հետևաբար այս տեսանկյունից ցանկալի է կրկին քվեարկել տանից, սրճարանից, այլ վայրերից:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий