
Զգալի
են հողի կուրստները նաև ՀՀ-ում: Գյուղատնտեսության ոլորտը աչքի էր ընկնում նաև շրջակա
բնական միջավայրին հասցված վնասների հետևյալ գործոններով.
1. թեք լանջերի օգտագործումը
գյուղատնտեսության մեջ որպես վարելահող առանց ինժեներական կիրառման, որի արդյունքում
տեղի էր ունենում հողերի էրոզիա, տեղատարում, լվացում, ձորակառաջացում,
2. չափից ավելի ոռոգում
3. ցանքաշրջանառության կանոների
խախտումներ,
4. գյուղմեքենաների բազմակի մուտք
հողատարածքներ,
5. լեռնային և գյուղամերձ արոտավայրերի
գերարածեցում
6. տեղական ավանդական մշակաբույսերի
ցանքատարածությունների կրճատում,
7. չհիմնավորված գյուղական ճանապարհների
և անասունների տեղափոխման ուղիների անցկացում, մեքենաների ինտենսիվ երթևեկություն լեռնալանջերում,
8. ջրամբարների կառուցում, ջրի
անխնա օգտագործում,
9. կոլեկտիվ սեփականության պայմաններում
ընդհանուրի նկատմամբ անտարբերություն:
ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողահանդակների մոտ 70 %-ը արոտավայրերն ու խոտհարքներն են: Ներկայումս անկումային անասնապահության պայմաններում (խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատում) փոփոխվել է նաև բնական կերահանդակների օգտագործման ծանրաբեռնվածությունը: Փոխվել է հատկապես ծանրաբեռնվածության տարածքային պատկերը: Ֆինանսների սղության պայմաններում մանր գյուղացիական տնտեսությունները չեն կարողանում անասնահոտերը քշել և հասցնել ամառային հեռավոր արոտավայրեր, ուստի օգտագործում են մերձգյուղական կերահանդակները, դրանով իսկ մեծացնելով այդ տարածքների վրա ծանրաբեռնվածության աստիճանը: Իսկ հեռավոր կերահանդակները (ալպյան և մասամբ մերձալպյան տափաստանային գոտիներում) վերկանգնվում են: Նման գերարածացման հետևանքով առաջանում են հետևյալ գեոէկոլոգիական հետևանքները` ֆլորայի կազմի փոփոխություն` մոլախոտային, կոշտ, փշոտ բուսատեսակների շատացում ի հաշիվ արժեքավոր կերային բույսերի, հողերի քայքայման ակտիվացում, անասունների կողմից հողի տրորում, որը հանգեցնում է արահետների ցանցի խտացման, որոնք զուրկ լինելով խոտածածկույթից ենթարկվում են էրոզիայի:

Ներկայումս
ՀՀ տարածքում տարբեր աստիճանի էրոզացված հողերի մակերեսը կազմում է մոտ 1 271 100 հա`
ՀՀ հողային ֆոդի մոտ 43 %-ը: Էրոզացվածության նման ցուցանիշի պատճառ է դարձել հատկապես
ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակվող հողահանդակների ընդարձակումը: Ներկայումս ՀՀ
համար խնդիր է համարվում նաև խոպան հողերի առկայությունը:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий