2013/09/20

Բնական միջավայրի որակի ստանդարտները


Մարդիկ դարերի փորձով զգում և գնահատում են բնական միջավայրի որակը և ձգտում են բնակություն հաստատել ավելի բարենպաստ պայմաններ ունեցող վայրերում: Բայց վերջին ժամանակներս մշակվել են բնական միջավայրի նաև գիտական գնահատման չափանիշներ: Դրանցից են բնական միջավայրի որակի ստանդարտները, որոնք լինում են երկու կարգի` էկոլոգիական և արտադրատնտեսական:
Էկոլոգիական ստանդարտները սահմանում են բնական միջավայրի վրա մարդածին ներգործության սահմանային թույլատրելի նորմերը, որոնց գերազանցումը կործանարար է մարդկանց առողջության, ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհի համար:
Էկոլոգիական ստանդարտներ են աղտոտիչների սահմանային թույլատրելի խտությունները (ՍԹԽ) և վնասակար ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակը (ՍԹՄ): Վերջիններս վերաբերում են, օրինակ, աղմուկի և էլեկտրամագնիսական աղտոտման մակարդակին:
Բնական միջավայրի արտադրատնտեսական ստանդարտները կարգավորում են գործարանների, գյուղացիական տնտեսությունների, տրանսպորտային ձեռնարկությունների աշխատանքային ռեժիմը: Դրանք դրանք սահմանում են աղտոտիչ նյութերի սահմանային թույլատրելի արտանետումները (ՍԹԱ):
Մարդկությունը մտահոգված է բնական միջավայրի ներկա որակով և բազմաբնույթ միջոցառումներ է կիրառում այն բարելավելու համար: Բնական միջավայրի որակի բարելավման կիրառվող հիմանական միջոցներն են` տեխնոլոգիական, ճարտարապետական, ինժեներակազմակերպական, իրավական, կրթադաստիարակչական, տնտեսական:
Տեխնոլոգիական միջացառումները արտադրության նոր տեխնոլոգիաների մշակման ու ներդրման միջոցներով ապահովում եմ հումքի համալիր օգտագործմանը, արտադրական թափոնների վնասազերծումը և լիրվ օգտագործումը, այլ կերպ ասած անթափոն ու սակավաթափոն տեխնոլոգիաների զարգացումը:   Ճարտարապետական միջոցառումները հնարավորություն են տալիս միջավայրի որակը պահպանել և բարելավել աղտոտող ձեռնարկությունների, կանաչ գոտիների և բնակելի թաղամասերի ճիշտ տեղաբաշխման միջոցով:        
Ինժեներակազմակերպական միջոցառումների շնորհիվ նկատելիորեն պակասում է օդային ավազանի աղտոտումը ավտոմոբիլային տրանսպորտի կողմից:      Բնապահպանական միջոցառումները լավ կիրականացվեն եթե մշակվեն հատուկ օրենքներ, որոնք կսահմանեն բնօգտագործման կոնկրետ չափը, և երկորդ, երբ իրականացվի խիստ վերահսկողություն:      ||
Շրջակա միջավայրի պահպանության լավագյունը մեթոդներից է բնակչության էկոկրթության մակարդակի բարձրացումը: Այն կարելի է իրականացնել երեք եղանակով` բնապահպանական գիտելիքների տարածում, ոլորտի մասնագետների պատրաստում, հասարակության ուշադրության սևեռումը էկոլոգիական խնդիրներին:    
Բնապահպանության և շրջակա միջավայրի որակի բարելավմանն ուղղված ջանքերը ցանկալի արդյունք կարող են տալ միայն այն դեպքում, եթե վերը թվարկված միջոցառումները կիրառվեն համատեղ: Շրջակա միջավայրի որակը սերտորեն կապված է կյանքի որակի հետ: Կյանքի որակ հասկացությունը վերջին տարիներին լայն տարածում է ստացել և կիրառվում է տարբեր երկրների բնակչության կյանքի  պայմաններն ու մակարդակը որոշելու համար:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ինչքան բարձր է շրջակա միջավայրի որակը, այնքան բարձր է  կյանքի որակը: Այդ պատճառով էլ բոլոր զարգացած երկրները, որպեսզի բնակչության կյանքի որակը բարձր մակարդակի վրա պահեն ու ավելի բարելավեն, հսկայական միջոցներ են ծախսում բնապահպանության և շրջակա միջավայրի որակի բարելավման համար:  


Բնական միջավայրի որակը

Մոնիթորինգի վերջնական նպատակը մարդակնց շրջապատող բնական միջավայրի վիճակի վերահսկողությունն ու գնահատումն է` որակի բարելավման համար: Բնական միջավայրի որակի հիմնական չափանիշը այն է, թե ինչպես է նա ազդում մարդու առողջության վրա:   Պարզվում է, որ «մարդու առողջություն» հասկացությունը, ժամանակակից պատկերացումների համաձայն, բավականին բարդ է: Առօրյա պատկերացմամբ մարդն առողջ է, եթե ակնհայտ հիվանդություն չունի:
Գիտական սահմանումը շատ ավելի լայն է ու ընդգրկուն; Մարդու առողջությունը` նրա ընդհանուր վիճակն է, երբ ապահովվում է ֆիզիկական, հոգոբանական և սոցիալական լիարժեքության կամ հարմարավետության զգացողությունը:
Գիտնականների գնտահատմամբ բնակչության առողջական վիճակը 20-40%-ով ուղղակիորեն կախված է բնական միջավայրի վիճակից, 15-20%-ով` գենետիկական գործոններից, 25-50%-ով` ապրելակերպից և 10%-ով` առողջապահական ծառայության գործունեության մակարդակից: Բայց հայտնի է նաև, որ ժողովրդի ապրելակերպը էականորեն պայմանավորված է բնական պայմաններով ու բնօգտագործման առանձնահատկություններով: Դա նշանակում է, որ բնական միջավայրը բնակչության առողջության վրա ազդում է նաև անուղղակի ձևով` ապրելակերպի միջոցով:
Ուրեմն, կարող ենք եզրակացնել, որ բնակչության առողջական վիճակը պայմանավորող գլխավոր գործոնը բնական միջավայրն է և այն, թե բնակչությունը ինչքանով է հարմարված այդ միջավայրին և ինչ մակարդակի վրա են գտնվում «հասրակաության-բնություն» փոխհարաբերությունները:
Շրջակա միջավայրի որակի, հետևապես և մարդկանց առողջության վրա շատ ավելի ուժեղ բացասական ներգործություն է ունենում աշխարհագրական թաղանթի մարդածին աղտոտումը:  
Գիտնակնները պարզել են, թե մարդածին աղտոտման որ տեսակը ինչպես է վատթարացնում շրջակա միջավայրի որակը և ինչ հիվանդությունների պատճառ է դառնում: Օրինակ, քիմիական գործարանների մերձակայքում ավելի շատ տարածված են բրոնխիալ ասթման և ալերգիկ հիվանդությունները: Կամ` կենսաբանական աղտոտումն ավելի հաճախ աղեստամոքսային հիվանդություններ է հարուցում: Պակաս վտանգավոր չէ ֆիզիկական աղտոտումը: Օրինակ, աղմուկի բարձր մակարդակը համգեցնում է հիպերտոնիկ հիվանդությունների ու ստրեսային վիճակի, իսկ ռադիոակտիվ աղտոտումը` սպիտակարյունության և քաղցկեղի:
Ըստ որակի առանձնացնում են շրջակա միջավայրի երեք վիճակ` առողջ միջավայր, անառողջ միջավայր և էքստերմալ միջավայր:
Առողջ է համարվում այն միջավայրը, որտեղ մարդու առողջությունը լավ վիճակում է կամ բհարելավվում է:                       
Անառողջ է համարվում այն միջավայրը, որտեղ բնակչության առողջական վիճակը խախտվում է:   Էքստրեմալ է համարվում այն միջավայրը, որտեղ բնակչության առողջական վիճակի մեջ տեղի են ունենում անդառնալի բացասական փոփոխություններ:

Մարդու առողջությունն և շրջակա միջավայրը

  1. Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը: 
  2. Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք օրինակներով:
  3. Առանձնացնել ՀՀ-ում տարածված հիմանական հիվանդություննը, որքանով են դրանք կապվում շրւակա միջավայրի հետ 
  4. Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
  5. Ստեղծեք փոքրիկ  հոլովակ, որը դիտելուց հետո մարդկանց մոտ բնության հանդեպ վերաբերմունքը դեպի լավը կփոխվի (օգտագործում ենք բացառապես սեփական նկարած նկարներ ու վիդեոներ):
    Առաջարկվող թեմաներ 1 2 3 4 5 
Սովորողների աշխատանքներ `

  1. Մեհրաբյան Անի 
  2. Խաչատրյան Անի
  3. Մնացականյան Մարինա  
  4. Քնարիկ Մարտիրոսյան 
  5. Վիկա Մարկոսյան 
  6. Թամարա Ստեփանյան 
  7. Ամալյա Մնացականյան 
  8. Էլեն Ավանեսյան 
  9. Հովհաննես Ալեքյան 
  10. Փաշինյան Մարիամ 
  11. Մովսիսյան Գոհար 
  12. Գևորգյան Կարինե
  13. Սահակյան Նարեկ 
  14. Հարությունյան Նելլի 
  15. Գասպարյան Անի
  16. Մանուկյան Ալվարդ 
  17. Մելիքյան Հռփսիմե 

Հսկողություն շրջակա միջավայրի վրա: Մոնիթորինգ

Բնածին միջավայրի վրա մարդածին փոփոխությունները շատ խորն են ու բազմաբնույթ, իսկ հաճախ` նաև վտանգավոր: Բնական միջավայրի մարդածին փոփոխությունների բոլոր հետևանքներն չէ, որ նկատելի են անզեն աչքով: Դրանցից շատերը բացահայտված և ուսումնասիրված չեն նույնիսկ գիտության կողմից: Բացահայտված չեն, օրինակ, գյուղատնտեսական վնասատուների դեմ թունաքիմիկատների օգտագործման, ճահիճների չորացման և շատ այլ միջոցառումների էկոլոգիական բոլոր հետևանքները: Երբ 20-րդ դարում ակընհայտ դարձավ բնական միջավայրի մարդածին փոփոխությունների վտանգը, մարդիկ սկսեցին այդ փոփոխությունների հատուկ դիտարկումներ կազմակերպել:                               
 Սկզբում դա արվում էր առանձին պետությունների կողմից, իսկ 1970-ական թվականներից սկսած` նաև միջազգային մակարդակով: Ձևավորվեց դիտարկումներ կատարելու և դրանց արդյունքներն ուսումնասիրելու մի ամբողջական համակարգ, որը ներկայումս գործում է աշխարհի երկրների մեծ մասում:
Հատուկ դիտարկումների միջոցով տվյալներ են հավաքում բնական միջավայրի վիճակի, դրանում ընթացող մարդածին փոփոխությունների, բոլոր տեսակի աղտոտիչների, դրանց քանակի ու որակի մասին: Ամեն մի երկրի ներսում կատարված դիտարկումների տվյալները հավաքում են հատուկ գիտական կենտրոններում: Այդ տվյալները գիտական վերլուծության են ենթարկվում և հիմք են ծառայում բնական միջավայրի վիճակը գնահատելու, վերահսկելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև փոփոխությունները կառավարելու և աղետներն ու արտակարգ վտանգները կանխելու համար: Վերհիշյալ գործընթացների ամբողջությունը միասին կոչվում է մոնիթորինգ:
Բնական միջավայրի մոնիթորինգը մի համակարգ է, որի գլխավոր խնդիրը բնական միջավայրի վիճակի և դրա մարդածին փոփոխությունների դիտարկումը, գնահատումը ու վերահսկում է` ռացիոնալ բնօգտագործում և բնապահպանություն ապահովելու նպատակով:
Այժմ գործում են բնօգտագործման ու բնապահպանական ազգային ու միջազգային, պետական և ոչ պետական մեծաթիվ կազմակերպություններ, որոնք մշակել և իրականացնում են բազմաթիվ ծրագրեր:
Առավել կարևոր է Միավորաված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Շրջակա միջավայրի ծրագիր (ՅՈՒՆԵՊ) կոչվող կազմակերպությունը: Դա միջկառավարական ծրագիր է, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի որոշմամբ գործում է 1973 թվից: Այդ ծրագրի շրջանակներում ստեղծվել է շրջակա միջավայրի մոնիթորինգի համամոլորակային համակարգ, որին մասնակցում է աշխարհի 60 երկիր: ՅՈՒՆԵՊ-ի հետազոտությունների ու վերահսկողության գլխավոր ոլորտը առավել սուր էկոլոգիական ճգնաժամներն են, ինչպիսիք են մեր մոլորակի անապատացումը, անտառազրկումը, հողերի նվազումն ու բերրիության անկումը, խմելու ջրի հիմնախնդիրը: ՅՈՒՆԵՊ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում:
Հատուկ նշանակություն է տրվում երկրագնդի բնական ոլորտներից յուրաքանչյուրի` մթնոլորտի, կենսոլորտի, ջրոլորտի, քարոլորտի ներսում, ինչպես նաև դրանց միջև կատարվող նյութափոխանակության և այլ երևույթների պատճառահետևանքային կապերի բացահայտմանը, բազմակողմանի ուսումնասիրմանն ու հսկմանը:

Ներկայումս համեմատաբար լավ է կազմակերպված ջրոլորտի և մթնոլորտի մոնիթորինգը: Շատ ավելի վաղ, քան ձևավորվել էր մոնիթորինգի համակարգը, աշխարհի շատ երկրներում գործում էին հատուկ կայաններ ու դիտարկման կետեր, որոնք գրանցում էին մթնոլորտի ու ջրային ավազանների վիճակը, դրանցում ընթացող բնական երևույթները: Այդ տվյալները օգտագործվում էին գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովման համար:


2013/09/17

Ռացիոնալ բնօգտագործման սկզբունքները

 Մարդկային հասարակության զարգացումը անհնար է պատկերացնել առանց բնության տված բարիքների օգտագործման: Ներկայիս պայմաններում մարդության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է կազմակերպել բնության ռացիոնալ օգտագործում: Երկարատև ուսումնասիրություններից հետո գիտնականները փորձել են սահմանել,  թե ինչ սկզունքների պետք է բարավարի բնօգտագործումը որպեսզի համարվի ռացիոնալ: Այսպես ասած մշակվել են ռացիոնալ բնօգտագործման սկզբունքներ, դրանք են
1.Համակարգված մոտեցման սկզբունք. նախատեսում է արտադրական միջավայրի վրա ազդեցության և համապատասխան հակազդեցության համալիր և բազամակողմանի գնահատում: Համակարգված մոտեցման տեսանկյունից ոչ մի բնական ռեսուրս մյուսից անկախ չի կարող օգտագործվել կամ պահպանվել: Օրինակ, հողի բերքատվության բարձրացումը ոռոգման համակարգի կիրառման կիրառմամբ կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների քանակի կրճատմանը, որն անհրաժեշտ է նախատեսել և կանխել, իսկ դեպի գետեր կատարվող արտանետումների դեպքում պետք է հաշվի առնել ոչ միայն ազդեցությունը բուսական ու կենդանական աշխարհի վրա, այլ գետի ողջ հունի վրա:
2.Բնօգտագործման օպտիմալացման սկզբունք. նախատեսվում է բնական ռեսուրսների և բնական համակարգերի օգտագործման օգտագործման դեպքում առավել նպատակահարմար որոշման կայացում, որի հիմքը էկոլոգիական և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման միարժամանակյա կանխատեսումն է: Օրինակ, օգտակար հանածոների բաց հանքային եղանակով մշակումն ունի մի շարք տնտեսական առավելություններ փակ եղանակի նկատմամբ, սակայն բաց եղանակով շահագործումը հանգեցնում էհողային ծածկույթի կորուստի:
3. Ռեսուրսախնայողության սկզբունքը հիմնված է արտադրության գործընթացում առաջացող թափոնների նվազեցման, այսինքն` միևնույն քանակությքն հումքի ավելի ամբողջական օգտագործման վրա և ենթադրում է արտադրանքի աճ ոչ թե բնական ռեսուրսների նոր զանգվածների օգտագործման, այլ գոյություն ունեցողների ավելի լիարժեք օգտագործման հաշվին, ինչն իրագործվում է ռեսուրսախնայողական և տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման ճանապարհով:
4. Տարածաշրջանային սկզբունքը նախատեսում է բնօգտագործման իրականացում որոշակի տարածաշրջանում` հաշվի առնելով վերջինիս բնական և տնտեսական պայմանները, ինչպես նաև կոնկրետ տարածաշրջանի զարգացման հեռանկարները:
5.Բնության և արտադրության հարաբերությունների ներդաշնակության սկզբունքն իրենից ենթադրում է որևէ արտադրություն և նրա հետ փոխազդեցության մեջ գտնվող բնական միջավայր, որը մի կողմից` ապահովում է բարձր արտադրողական ցուցանիշներ, մյուս կողմից` ազդեցության գոտում վերահսկում է բնական միջավայրի իրավաճակը, ապահովելով նրա ինքնավերականգնումը: Այսինքն սա այն իրավիճակն է երբ բգնությունը և արտադրությանը հանդես են գալիս որպես մեկ ամբողջական համակարգ:                                                                                     Վտանգավոր իրավիճակների ժամանակին և ճշգրիտ հայտնաբերումը ձեռք է բերվում դիտարկումների միջոցով, որի ընթացքում պարբերաբար տեղեկատվություն է հավաքվում շրջակա միջավայրի վիճակի և փոփոխության վերաբերյալ, ինչը առաջ է եկել մարդու գործունեության պատճառով: Շրջակա միջավայր մանրամասն մանրամասն վերահսկումը հնարավորություն է տալիս կանխատեսել իրավիճակի զարգացումը:



Մարդը և նրա ապրելու միջավայրը

1.      Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:
2.     Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում: 
3.     Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
4.      Ինչ է սպասվում մեզ ապագայում: 

                          
Առաջարկվող թեմաներ  1 2 3 4 5
Առաջարկում եմ նաև դիտել հետևյալ ֆիլմերը 1 2

Սովորողների աշխատանքներ

2013/09/05

Մթնոլորտի աղտոտման աղբյուրները

Օդային ավազանի աղտոտող գործոնները սովորաբար բաժանվում են երկու խմբի` ստացիոնար կամ անշարժ աղտոտողներ (ջերմաէլեկտրակայանները և այլ արդյունաբերական ձեռնարկությունները) և շարժական աղտոտողներ (հիմնականում տրանսպորտային միջոցներն են): Օդի աղտոտման աղբյուրները կարելի է դասակարգել նաև ըստ մարդու գործունեության ոլորտների` կենցաղ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն:

Փոխադրամիջոցներ
Օդի աղտոտման շատ ծանրակշիռ պատճառ են փոխադրամիջոցները` մեքենաները, ինքնաթիռները և այլն:
Տրանսպորտային միջոցները երկակի բացասական ներգործություն ունեն շրջակա միջավայրի վրա`
·         Վառելիքի այրման համար ծախսում են մթնոլորտի թթվածինը
·         Այրման թունավոր արգասիքները արտանետվում են մթնոլորտ
Մեքենաների արտանետումները ջերմոցային էֆեկտի առաջացման պատճառներից են:
Ինչպես գիտեք քիմիայի դասընթացից` ներքին այրման շարժիչների աշխատանքը բարելավելու նպատակով բենզինի մեջ ավելացվում են կապարի օրգանական միացություններ: Վառելիքի այրման արգասիքների հետ շրջակա միջավայր արտանետվող կապարի միացությունները թունավորում են օդը: Շրջակա միջավայրում կապարի պարունակության աճն ազդում է ուղեղի զարգացման և երեխաների աճի վրա, առաջացնում է թոքային, մաշկային, ստամոքսային հիվանդություններ:
Տրասնպորտային աղտոտումը նվազեցնելու միտումով աշխարհի շատ երկրներում օրենքներ և կանոններ են ստեղծվել: Դրանց թվին են պատկանում բենզինում կապարի քանակը նվազագույնի հասցնելու նպատակով մեքենաներում տեղադրվող կատալիտիկ վերափոխիչների, ֆիլտրերի կիրառումը, կապար պարունակող բենզինի տեսակների փոխարինումը բենզինի այլ տեսակներով:
Բայց շատ երկրներում այդպիսի կանոններ առայժմ չեն ընդունվել:
Բազմաթիվ պետություններում խրախուսվում են այն գիտական հետազոտությունները և տեխնոլոգիական նորույթները, որոնք հնարավորությունը կտան նվազեցնել տրասնպորտային միջոցներից շրջակա միջավայր արտանետվող նյութերի քանակը և վնասակար ներգործությունը:
Արդյունաբերություն
Արդյունաբերական արտանետումներից առաջինը դիտարկենք էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կատարվող արտանետումները:
Նկատենք, որ հիդրոէլեկտրակայաններում դեպի օդային ավազան արտանետումներ չեն լինում: Սկզբունքորեն օդային ավազանը չեն աղտոտում նաև բնականոն աշխատող միջուկային էլեկտրակայանները:
Ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են հանքային վառելիքով` նավթով, քարածուխով, բնական գազով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր: Դրանք հիմնականում վառելիքի բաղադրության մեջ եղած տարրերի օքսիդներն են` ածխաթթու գազը, ազոտի և ծծմբի օքսիդները: Դժվար չէ նկատել, որ այս բոլոր օքսիդները թթվային օքսիդներ են: Տեղումների ժամանակ օդում եղած այդ նյութերը լուծվում են ջրում` առաջացնելով, այսպես կոչված, «թթու անձրևներ», որոնք բացասական ներգործություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Դրանք ոչնչացնում են շենքերն ու հուշարձանները, լճերի ու գետերի ձուկը, թունավորում սննդամթերքը, ազդում հացահատիկային բույսերի աճի վրա, տկարացնում և սպանում են ծառերը:  Այս ամենը դիտվել է ողջ Եվրոպայի զարգացած երկրների տարածքներում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Հայաստանում և այլուր:
Օդի աղտոտման մեջ իրենց մեծ բաժինն ունեն անև նավթավերամշակման, քիմիական նյութեր, պլաստմասաներ, գունավոր և սև մետաղներ արտադրող, ցեմենտի, շինանյութերի և այլ գործարանները: Այս գործարաններից յուրաքանչյուրն ունի նաև իրեն բնորոշ արտանետումներ` կախված նրանից, թե ինչպիսի նյութեր են արտադրվում և ինչպիսի նյութեր են օգտագործվում արտադրական գործընթացներում: Դա վերաբերում է նաև առաջին հայացքից մաքուր թվացող արտադրություններին: Օրինակ Երևանի «ԵրԱԶ» ավտոմեքենաների գործարանը հսկայական քանակությամբ օրգանական լուծիչներ էր արտանետում մթնոլորտ, քանի որ ավտոմեքենաները ներկվում էին ոչ հերմետիկ խցերում, իսկ նրանց չորացումը կատարվում էր բաց օդում:
Կահույքի գործարանները արտանետում են լուծիչներ, որոնք պարունակվում են սոսնձի և լաքերի մեջ:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի վրա ևս: Արտանետված նյութերը օդում, արևի լույսի կատալիտիկ ներգործության տակ, փոխազդելով միմյանց հետ, առաջացնում են նոր նյութեր, որոնք քայքայիչ ազդեցություն կարող են ունենալ երկրի էկոհամակարգի և մթնոլորտի շերտերի վրա:
Այսօր, ինչպես հիսուն տարի առաջ, գործարանները և ջերմաէլեկտրակայանները կիրառում են աղտոտիչների հետ պայքարի նույն ձևը. կառուցում են բարձր ծխնելույզներ` վտանգավոր նյութերը մթնոլորտի վերին շերտերը հասցնելու և աղբյուրից հեռու ցրելու նպատակով: Արդյոք սա հարցի լուծում է: Մթնոլորտն անհուն չէ, ինչպես շատերն են կարծում: Քամու և տեղումների հետ աղտոտիչները ետ են վերադառնում: Բոլորիս սպառնում է ջերմոցային էֆեկտը, հետևաբար օդի աղտոտումը տեղական, տարածաշրջանային և համամոլորակային հիմնախնդիր է:
Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսության պատճառով օդի աղտոտման երեք հիմնական աղբյուր կա`
1.      Քիմիական նյութերի` պարարտանյութերի, հերբիցիդների, պեստիցիդների օգտագործումը, որոնք օդն աղտոտում են թե արտադրության, թե կիրառության ընթացքում
2.      Զանազան վառելիքներով աշխատող տեխնիկան,
3.      Գյուղատնտեսական արտադրության մնացորդների այրումը և գյուղատնտեսության համար հողատարածություններ ազատելու և փայտածուխ արտադրելու նպատակով անտառի այրումը, որոնց պատճառով օդն աղտոտվում է կարծր մասնիկներով և ածխաթթու գազով:
Կենցաղ
Պարզվում է, որ օջախի վրա ճաշ պատրաստելիս կնոջ ներշնչած թունավոր նյութերի քանակը 40 անգամ գերազանցում է Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից անվտանգ ճանաչված սահմանը: Երեք ժամվա ընթացքում նա ներշնչում է քսան տուփ ծխախոտին համազոր քանակությամբ քաղցկեղ առաջացնող բենզապիրին: Դա հավասար է արդյունաբերության մեջ աշխատող բանվորի ութ ժամերի ընթացքում կլանած թունավոր նյութերին:
Այս սթափեցնող փաստերը բխում են հետամնաց երկրներում ճաշ եփելու պայմանների վերլուծությունից: Մեծ կենսազանգված ունեցող վառելանյութ (փայտը, բերքահավաքի մնացորդները, չոր գոմաղբը) շատ ծուխ է արտադրում:
Վառելանյութի ոչ լրիվ այրումը, ծխնելույզների և ընդհանուր օդափոխության բացակայությունը էկոլոգիական և առողջապահական խնդիրներ են առաջացնում:

Բացի փայտ օգտագործող օջախներից կենցաղում գոյություն ունեն օդի այլ աղտոտիչներ: Դրանցից է շինարարության մեջ օգտագործվող, մարդու առողջությանը սպառնացող, թունավոր գազեր արձակող ասբեստը: Արհեստական հենքով գորգերում և պլաստմասաներից պատրաստված արտադրատեսակներում պարունակվում են երիկամների և լյարդի խանգարումներ առաջացնող քիմիական նյութեր: Կահույքի թեփատախտակներում որպես լցոն օգտագործվում են աչքերի, կոկորդի, մաշկի և լյարդի բորբոքում առաջացնող ֆենոլ ֆորմալդեհիդային խեժեր և այլն: Օդի աղտոտիչներ են զանազան ներկերի, լաքերի, սոսինձների մեջ պարունակվող, լայնորեն օգտագործվող լուծիչները:

2013/09/04

Էկոլոգիական հիմնական խնդիրները

 Էկոլոգիական հիմնախնդիրները բազմաթիվ են, սակայան առանձնանցվում է դրանց խումբ, որոնք պահանջում են հրատապ լուծում և ամբողջ աշխահրի մարդկնց համատեղ ջանքեր: Այլ կերպ դրանց անվանում ենք համամոլորակային  էկոլոգիական հիմնախնդիրներ:
1.      Երկրագնդի մթնոլորտի աղտոտումը և օզոնի շերտի քայքայում:
Արդյունաբերության, ջերմաէլեկտրակայանների, տրանսպորտային միջոցների արտանետումները, կենցաղային աղբի և այլ օրգանական նյութերի հսկայական զանգվածների փտումից առաջացած գազերը աղտոտում են Երկրի օդային ավազանը: Սա կարող է ունենալ ինչպես տեղային, այնպես էլ համամոլորակային բացասական ներգործություն: Առաջինի դեպքում մթնոլորտի աղտոտման ազդեցությանը ենթակա են արտանետման օջախներին մոտ բնակվող մարդիկ, բնական համակարգերը, պատմական հուշարձանները: Բայց մթնոլորտը սահմաններ չունի և աղտոտվածությունը արագորեն տարածվում է:Արտանետվող վնասակար նյութերը, մթնոլորտում կուտակվելով, փոխում են մթնոլորտային օդի բաղադրությունը և պատճառ են դառնում նոր համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրների:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են «անցքեր», հատկապես հարավային բևեռի շրջանում` Անտարկտիդայի վրա: Գիտնականների կարծիքով դրա պատճառը ինչպես որոշ բնական գործընթացներն են, այնպես էլ անտրոպոգեն, այսինքն` մարդածին արտանետումները մթնոլորտ:
2.      Երկրագնդի անտառազրկումը:
Այս չափազանց լուրջ էկոլոգիական հիմնախնդիրը կարող է և տեղային, և տարածաշրջանային, և համամոլորակային նշանակություն ունենալ: Անտառ էկոհամակարգը բույսերի և կենդանիների զգալի մասին համար ապրելավայր է և նրա ոչնչացումը կհանգեցնի դրանց անդառնալի կորստին: Անտառները նաև հողաստեղծ և ջրապահպան գործոն են, կանոնավորում են տարածաշրջանի կլիման, ջրային հաշվեկշիռը:
Բացի այդ, անտառը Երկրի թոքերն է կամ թթվածնի գործարանը: Չլինեն անտառները` թթվածինը մթնոլորտում արագ կսպառվի, քանի որ այն անհրաժեշտ է ինչպես կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար, այնպես էլ տնտեսության բոլոր ոլորտներում:
3.      Հողերի վատթարացումը և էրոզիան: 
Գյուղատնտեսական հանդակներից բերքի հետ միասին մարդը հեռացնում է հանքային և օրգանական նյութերի մի զգալի քանակ` աղքատացնելով հողը: Հողի արդյունավետ, գիտականորեն հիմնավորված մշակումը կարող է երկար ժամանակ պահպանել հողի պտղաբերելու ներուժը:
Հողի վատթարացումը հողի հնարավոր բերքատվության անկումն է:
Էրոզիան հողի վերին շերտի քայքայման, հողմահարման կամ ջրի հոսանքով լվացման, հեռացման գորևծընթացն է: Հողի բնական էրոզիան ընթանում է խիստ դանդաղ, մինչդեռ մարդու գործունեությունը զգալիորեն արագացնում է այն:
4. Անապատացումը:
Անապատացման պատճառներն են հողերի էրոզիան, վատթարացումը, անտառազրկումը: Երկրագնդի վարելահողերը տարեկան 60000 կմ2-ով նվազում են: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է Հայաստանի տարածքը:
5. Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը: 
Համաշխարհային օվկիանոսը երկրագնդի կլիմայաձևավորման կարևորագույն գործոն է, մայրցամաքների միջև հաղորդակցության ուղի: Այն կենդանիների և բույսերի տեսակների ապրելավայր է և կարևոր էկոհամակարգ, որտեղից միլիոնավոր տարիներ առաջ երկրագնդի վրա սկիզբ է առել կյանքը:
Տագնապ է հարուցում այն փաստը, որ ավելի ու ավելի հաճախ է համաշխարհային օվկիանոսը օգտագործվում որպես աղբավայր: Առանց որևէ վերահսկողության թունավոր նյութերով տարողությունները թափում են օվկիանոսի համեմատաբար մեծ խտություն ունեցող վայրերը` առանց գնահատելու ստորջրյա հոսանքների ուժը և ուղղությունը: Մինչդեռ տարաների քայքայումից հետո թունավոր նյութերը կարող են աղտոտել հսկայական տարածություններ:
    6.Կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրներ: 
Բնության մեջ ամեն ինչ ներդաշնակ է և կատարյալ: Այս կատարելության մեջ կա մի կարևոր հատկանիշ. Յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր կենդանի, անկենդան աշխարհի ցանկացած նյութ և ապար իրենց տեղն ունեն բնության մեջ: Այդ տեղը ոչ թե պարզապես մաթեմատիկական կոորդինատներով նշվող հասցե է, այլ նաև որոշակի դեր է, որոշակի գործառույթ, որն ունի այդ սուբյեկտը էկոլոգիական համակարգում: Այդ տեղը, այդ դերը, գործառույթը բնորոշվում է էկոլոգիական խորշ հասկացությամբ:
Բնությունը բազմազանության շնորհիվ կենդանի է, որքան քիչ են տեսակները, այնքան նրանց գոյությունն ավելի է վտանգված: Կլիմայական փոփոխություններից, հիվանդություններից հեշտությամբ կարող են ոչնչանալ նաև սակավաթիվ վերապրած տեսակներ: Բույսերի և կենդանիների անհետացող տեսակների համար ստեղծվել են Կարմիր գրքեր:
   7.Քաղցրահամ ջրերի որակի վատացումը: 
Երկրագնդի ջրային պաշարների մեջ, ըստ տարբեր աղբյուրների տվյալների, քաղցրահամր ջուրը կազմում է 2.7-3.5%, իսկ դրա 70%-ից ավելին կենտրոնացված է լեռների անմատչելի գագաթների և բևեռների սառցադաշտերում: Մեր օգտագործման համար պիտանի ջուրը պետք է անընդհատ հոգածության առարկա լինի: Մինչդեռ գետերն ու լճերն են լցվում կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերն ու աղբը: Այն ամենն, ինչ մթնոլորտ է արտանետվում, վերջիվերջո տեղումների հետ վերադառնում էրկրի մակերևույթ և ջրերի հոսքով, լվացվելով դարձյալ լցվում է գետերը, լճերը և համաշխարհային օվկիանոս կամ, ներծծվելով հողի մեջ, թափանցում է ստորեկրյա ջրային ավազան:
Երկրագնդի բնակչության թվաքանակի աճի հետ այս գործընթացն ավելի է խորանում:
Վերոհիշյալ բոլոր գործոնների ազդեցությունը կարելի է անվանել շրջակա միջավայրի որակի վատացում, որը գործում է բումերանգի պես` իր հետևից բերելով մարդկանց կենսապայմանների և առողջության վատացում, գենետիկականալերգիկ, մինչև այժմ անհայտ նոր հիվանդությունների առաջացում, ինչը նույնպես համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիր է:

Էկոլոգիական հիմնախնդիրների բնույթը

 Բոլոր այն հիմնախնդրները, որոնք ծագում են շրջակա միջավայրի և մարդկային հասարակության փոխհարաբերությունների ընթացքում, էկոլոգիական հիմնախնդիրներ են: Էկոլոգիական հիմնախնդիրները` ըստ իրենց բնույթի, բաժանվում են երկու մեծ խմբի`
·         Բնական պաշարների արդյունավետ օգտագործման հիմնախնդիրներ,
·         Շրջակա միջավայրի (բնական համակարգերի) պաշտպանության, պահպանման, վերականգնման հիմնախնդիրներ:
Դժվար չէ նկատել, որ հիմնախնդիրների առաջին խումբը սերտորեն կապված է մարդու տնտեսական գործունեության հետ, և եթե մեր տնտեսությունն ու կենցաղը վարենք բնապահպան, խնայողական մեթոդներով, մենք մասամբ կկանխենք հիմնախնդիրների երկրորդ խմբի առաջացումը:
Էկոլոգիական հիմնախնդիրները` ըստ իրենց ընդգրկման, կարելի է բաժանել 3 խմբի`
·         Տեղային
·         Տարածաշրջանային
·         Համամոլորակային
·         Տեղային էկոլոգիական հիմնախնդիրներ
Սրանք կարող են լինել ինչպես որևէ գյուղի, քաղաքի, համայնքի, այնպես էլ ողջ պետության խնդիրները: Օրինակ` դա կարող է լինել որևէ քաղաքի աղբահանման խնդիր, որևէ բնակավայր խմելու, մաքուր ջրով ապահովելու խնդիր, բնակչության լայն շրջանում ծագած որևէ վարակիչ, խրոնիկ, ժառանգական հիվանդության խնդիր, որն ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում է շրջակա միջավայրի վիճակի հետ:
Այսպիսի տարանջատումը պայմանական է: Առաջին հայացքից, տեղային թվացող խնդիրները իրենց նշանակությամբ կարող են երբեմն ավելի լայնամասշտաբ բնույթ ստանալ: Այդ դեպքում դրանք ուսումնասիրվում, վերլուծվում և կարգավորվում են տարբեր համագործակցությունների ուժերով, որոնք նմանօրինակ խնդիրների լուծման փորձ ունեն, կամ խնդրի լուծումը բխում է նրանց ընդհանուր շահերից:
·         Տարածաշրջանային էկոլոգիական հիմնախնդիրներ
Այս հիմնախնդիրները կարող են ընդգրկել մի քանի պետությունների տարածքներ, առանձին մայրցամաքներ կամ նրանց հարակից շրջանները: Կարող են լինել նաև տնտեսական համագործակցության մեջ գտնվող երկրների հիմնախնդիրներ: Օրինակ` Բալթիկ ծովի էկոլոգիական խնդիրների լուծումը Մերձբալթյան տարածաշրջանի խնդիր է, և դրան առնչվում են մի շարք պետություններ:
Դանուբի ջրերի մաքրությունն Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային էկոլոգիական հիմնախնդիր է, և նույնպես կապված է մի շարք պետությունների տնտեսական գործունեության հետ:
Տարածաշրջանային էկոլոգիակն հիմնախնդիրները հաճախ անհնար է լուծել տեղական միջոցառումներով և պահանջվում են բոլոր շահագրգիռ կողմերի ընդհանուր շահերը: Նույնը բնորոշ է նաև համամոլորակային հիմնախնդիրներին:
·         Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրներ
Սրանք վերաբերում են մոլորակի կենսապահովման համակարգերին` կենսոլորտին, մթնոլորտին, քարոլորտին, դրա պահպանմանն ու արդյունավետ օգտագործմանը: Թվարկենք առավել կարևոր համարվող տասը համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրները: