06.10.2013

Նոր համաշխարհային բնապահպանական ռազմավարությունը

Քսաներորդ դարի երկրորդ կեսից մարդկությունը սկսեց գիտակցել մեր մոլորակի էկոլոգիական ճգնաժամի հարաճուն վտանգը: Դրա հետ մեկտեղ ակնհայտ դարձավ աշխարհի ժողովուրդների` ճգնաժամի վտանգը կանխելուն ուղղված ջանքերը միավորելու անհրաժեշտությունը: Ի վերջո հաղթանակեց այն գաղափարը, որ անհրաժեշտ է բնապահպանական համաշխարհային միասնական ռազմավարություն մշակել:
 Այդպիսի ռազմավարություն մշակելու աշխատանքներին ձեռնամուխ եղան ձեզ արդեն հայտնի Բնության և բնական ռեսուրսների պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ), ՅՈՒՆԵՊ-ը և Բնական ռեսուրսների օգտագործման միությունը (ԲՌՕՄ): Այդ կազմակերպությունների մշակած առաջարկությունների հիման վրա ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեան 1982 թ. հանդիսավորությամբ ընդունեց 
«Բնության պահպանության համաշխարհային խարտիան»:
 1992 թ. ամռանը Ռիո դե Ժանրիոյում կայացավ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանս` նվիրված մեր մոլորակի բնության պահպանության համաշխարհային ռազմավարությանը: Նախկինում և ոչ մի միջազգային համաժողով չէր հավաքել պետությունների ու կառավարությունների այդքան շատ ղեկավարների: Դա ընդգծում էր կոնֆերանսի բացառիկ կարևորությունը:
  Ռիո դե Ժանեյրոյի կոնֆերանսի մասնակցում էին  աշխարհի 179 պետությունների պատվիրակություններ, ի թիվս դրանց` և Հայաստանի պետական պատվիրակությունը` հանրապետության նախագահի գլխավորությամբ:
   Կոնֆերանսն ընդունեց «Օրակարգ 21-րդ դարի համար»    անունով մի ծավալուն փաստաթուղթ, որը ամբողջ մարդկության համար բնապահպանական գործունեության մի վիտխարի ծրագիր է: Այնտեղ տրված են բնապահպանական քաղաքականության գլխավոր ուղղությունները և նոր համաշխարհային ռազմավարությունը այդ բնագավառում:
 Որոնք են նոր բնապահպանական ռազմավարության գլխավոր ելակետային դրույթները:
  Առաջին. մեր մոլորակը և դրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր պետությունները , բնակչության բոլոր խավերը և անհատ անձինք:
 Երկրորդ.  բնական միջավայրի պահպանությունը և հարստության սոցիալ-տնտեսական զարգացումը չեն կարող դիտարկվել որպես իրարից անկախ բնագավառեր:
 Երրորդ. միջազգային համագործակցությունը պետք է ուղղված լինի երկու նպաըակի
·         աշխարհի բոլոր ժողովուրդների համար շրջակա միջավայրի բաձր որակի ապահովում
·         առողջ և էկոլոգիապես հավասարակշռված տնտեսության ապահովում:
Նոր համաշխարհային ռազմավարության համաձայն պետք է արմատապես փոխվի մարդկանց վերաբերմունքը տնտեսության զարգացման և տնտեսական խնդիրների լուծման ուղիների ու միջոցների նկատմամբ:
Երկրի տնտեսական վիճակը  և բնակչության բարեկեցությունը ընդունված է չափվում է արտադրած նյութական բարիքներով և ստացվող եկամտի քանակով: Համարվում է, որ ինչքան մեծ է արտադրության ծավալը և ինչքան բարձր է բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը, այնքան բարձր է տնտեսական զարգացման մակարդակը:
 Բայց և հայտնի է , որ ինչքան մեծ է նյութական արտադրության ծավալը, այնքան ուժեղ է բնության շահագործումը, որ նյութական արտադրության քանակական աճը միաժամանակ խորացնում է մարդու և բնական միջավայրի միջև եղած հակասությունը, վատթարացնում բնական միջավայրի որակը, հանգեցնում է բնական ռեսուրսների նվազման և սպառման:
 Ամբողջ աշխարհում տարեցտարի ավելանում է թերսնվողների և աղքատների թիվը: ՄԱԿ-ի տվյալներով այդ թիվը մոտենում է 2 մլրդ-ին:
 Վերջին 50 տարում մարդկությունը  կորցրել է վարելահողերի բերրի շերտի գրեթե 20 %-ը և խոնավ արևադարձային անտառների դարձյալ 20%-ը:
 Գրեթե 13 %-ով ավելացել է մթնոլորտի ածխաթթու գազը (CO2), որի պատճառով ուժեղացել է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը:
 Արագ թափով ծավալվում է անապատացումը, ծանծաղում են լճերն ու գետերը, ոչնչանում են բույսերի ու կենդանիների հարյուրավոր տեսակներ, քայքայվում է երկրագնդի օզոնի պաշտպանական շերտը:
Եվ այդ ամենը բնական միջավայրի վրա մարդածին ներգործության անընդհատ ուժեղացման պատճառով: Այն պատճառով, որ մարդկության զարգացումն ընթանում է միակողմանի, միայն տնտեսական աճի ուղղությամբ: Տնտեսական ցուցանիշներն անընդհատ բարելավվում են, աճում են նյութական արտադրության ծավալները, բայց և միաժամանակ քայքայվում են բնական լանդշաֆտներն ու կենսապահովման համակարգերը,վատանում են մարդկանց կյանքի և աշխատանքի բնական պայմանները,ավելանում են հիվանդությունները:
 Այս ամենը շատ գիտնականների հիմք է տալիս պնդելու, որ տնտեսական աճը իրականում ոչ թե բարեկեցություն է ստեղծում,այլ ընդամենը 
«զարգացման պատրանք, իլյուզիա»: Ավելի ակնհայտ է դառնում, որ բնության հնարավորություններն անսահման չեն , և  ի վերջո, բնական միջավայրի վատթարացման ու բնական ռեսուրսների նվազման պատճառով տնտեսական աճը ընդհանրապես կարող է կանգ առնել:

Действия:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий