07.05.2013

Կոշտ թափոններ: Աղբի հիմնախնդիրը


Կենցաղային անպետք իրերը, խոհանոցային մնացորդները, արդյունաբերության տարբեր ճյուղերի մնացորդները և այլ անպետք ու չօգտագործվող իրեր ժամանակի ընթացքում հավաքվում են ինչոր տեղ և վերածվում են աղբի կամ թափոնների հսկայական սարերի: Թափոնները կարող են լինել պինդ, հեղուկ և գազային: Հեղուկ և գազային թափոններին անվանում են արտահոսք կամ արտանետում, իսկ պինդ թափոններին`  աղբ: Պինդ թափոնները լինում են կենսաքայքայվող (խոհանոցային մնացորդներ, գոմաղբ, թղթի և սննդի մշակման գործարանների թափոններ) և ոչ կեսաքայքայվող, ինչպիսիք են մետաղները, ապակին, պոլիեթիլենը, ռետինը և այլ նյութեր:
Միջին հաշվարկով յուրաքանչյուր մարդու համար ամեն տարի արդյունահանվում և աճեցվում է 20 տոննա զանազան հումք, որը մոտ 800 տոննա ջրի և մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի օգնությամբ վերածվում է 2 տոննա անմիջական օգտագործման արտադրանքի: Դժվար չէ նկատել, որ սկզբնական հումքի 90%-ը վերածվում է թափոնների, սրանք արդյունաբերական ու գյուղատնտեսական թափոններ են, նույն բախտին է արժանանում նաև ջրի հիմանական մասը: Վերջնական շուրջ 2 տոննա ստացված ապրանքի մի զգալի մասն էլ շուտ օգտագործվելուց հետո կրկին վերածվում է աղբի:
Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե 1 տարվա կենցաղային աղբը չոչնչացվի և ամբողջ աշխարհից հավաքվի մեկ տեղ, ապա կառաջանա շուրջ 6000 մետր բարձրությամբ աղբի սար:
Աղբի քանակը տարեցտարի աճում է: Դրա պատճառներից են
·         Երկրագնդի բնակչության աճը
·         Միանգամյան օգտագործման ապրանքների մեծ քանակությունը
·         Օգտագործվող ապանքատեսակների բազմազանության աճը
·         Մարդկանց կենսամակարդակի բարձրացումը և գիտության ու տեխնիկայի նորանոր նվաճումները
Երկրագնդի բնակչությունը աճում է ուղղակի աննախադեպ տեմպերով: Միայն վերջին 180 տարում աշխարհի բնակչության թվի ավելացել է 7 անգամ: Բնակչության աճի զուգահեռ աճում է նաև մարդկանց պահանջները բավարարելու միջոցների քանակը:
Այսօր մեր կենցաղում միանգամյա օգտագործման ապրանքերի քանակը անընդհատ աճում է: Դրանց թվաքանակի աճը դառնում է մտահոգիչ, քանի որ այսպիսի ապրանքների մեծամասնությունը կազմում են ոչ կեսաքայքայվող ապրանքներ` հիմանակնում պոլիեթիլեն:
 Յուրաքանչյուր տարի մարդը ստեղծում է մի քանի հարյու նոր տեսակի նյութը, ըստ այդմ ավելանում են նաև թափոնների տեսակները:
Մարդկանց կենսամակարդակի բարձրացումը հնարավորություն է տալիս դեն նետել իրեր, որոնք դեռևս կարելի է օգտագործել, բայց մարդիկ դրանք ժամանակակից չեն համարու և դեն են նետում, նպաստելով աղբի քանակի ավելացմանը: Զարգացող երկրները մինչև 2017 թվականը զարգացած երկրներից առաջ կանցնեն հնացած համակարգչային տեխնիկայի թվաքանակով, իսկ ևս 13 տարի անց նման համակարգիչների ընդհանուր թիվը կարող է հասնել 1,1 միլիարդի, ուստի անհրաժեշտ է վերաիմաստավորել «էլեկտրոնային աղբի» դեմ պայքարի քաղաքականությունը. այս կարծիքին են ամերիկացի ու չինացի գիտնականները:



Действия:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий