2013/05/16

ՀՀ արգելավայրերը


Պետական արգելավայրերը գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող տարածքներ են, որտեղ ապահովվում են էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների բնական վերարտադրությունը:
Արգելավայրերի տարածքում արգելվում է ամեն մի գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերը կամ սպառնում է հատուկ գիտական և մշակույթային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
Այստեղ սահմանափակվոււմ կամ արգելվում է ցանկացած գործունեություն, որը հակասում է արգելավայրի  սահմանափակումներին:
Ի տարբերություն պետական արգելոցների, որտեղ խիստ ռեժիմով պահպանության են վերցվում  ամբողջ էկոհամակարգեր և արգելվում է ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն՝  արգելավայրերում կարող են պահպանվել  էկոհամակարգի առանձին տեսակներ կամ նույնիսկ մեկ էկոհամակարգ:
Այստեղ թույլ է տրվում նաև տնտեսական գործունեություն, եթե այն չի նասում պահպանման ենթակա տեսակները:
Պետական արգելավայրերն ունեն կանոնադրություն, ըստ որի էլ կազմակերպվում է արգելավայրի կենսագործունեությունը:
Ներկայումս Հայաստանում կա 26 արգելավայր, որոնք միասին զբաղեցնում են ավելի քան 102 հազ հա տարածք, կամ ՀՀ տարածքի մոտ 3.5%-ը: Ցավոք, այս արգելավայրերի մի մասում չեն պահպանվում մի շարք նորմերը, և դրանց գոյությունը ուղղակի ձևական բնույթ է կրում:
ՀՀ արգելավայրերից առավել հայտնի են

«Սոսու պուրակ» արգելավայր
Պահպանվում է Կովկասի տարածքի արևելյան սոսու ամենախոշոր պուրակը:Այն ստեղծվել է 1958 թ-ին և այժմ զբաղեցնում է 64.2 հա տարածք: Մինչև 2004 թ. այն գտնվում էր Կապանի անտառտնտեսության ենթակայության տակ, իսկ հետո բնապահպանական գործունեությունը խստացնելու նպատակով հանձնվել էր «Շիկահող» արգելոցին: Արգելավայրը գտնվում է «Շիկահող» արգելոցին կից Ծավ գետի հովտում` Ներքին Հանդ գյուղի մոտ` ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա
Սուսու պուրակը ունի ձգված տեսք` Ծավ գետի երկայնքով 50-200 մ լայնությամբ և 10 կմ երկարությամբ: Պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա հազարից ավել ծառեր, որոնք հասնում են 30-35 մ բարձրությանը և պահպանվել են մինչ այժմ: Կան նաև շատ հին, մեջը դատարկ ծառեր: Բացի սոսուց, այստեղ աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին և այլն: Էնդեմիկներից ու հազվագյուտ տեսակներից պետք է նշել Վորոնովի գնարբուկը և Կոմարովի գնարբուկը, ինչպես նաև զանգեզուրյան տանձենին:
Ողնաշարավորների ֆաունայից բավականին բազմազան են սողունները` 7 տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ: Հազվագյուտ տեսակներից հանդիպում են շերտավոր մերկաչքը, և անդրկովկասյան սահնօձը: Ծավ գետի և դրա վտակների ջրերում բնակվում են կարմրախայտը, Քուռի բեղլուն և այլ տեսակներ:

«Որդան կարմիր» արգելավայր:Աղուտ հողերում պահպանվում է որդան կարմիր էնդեմիկ միջատը, որի թվաքանակի կրջատմանը նպաստել է Արարատյան դաշտի աղուտների ազազերծման գործընթացը:
«Արջատխլենու» արգելավայր: Արգելավայր Տավուշի մարզում, Իջևանի լեռների արևելյան լանջերին, Աղստև գետի ձախափնյակում, Իջևան քաղաքից արևմուտք: Հիմնադրվել է 1958 թ., տարածքը` 40 հա:
Արջատխլենին բազմանում է բնական վերաճով`սերմերից: Այստեղ արջատխլենու առանձնյակները շատ են: Սակայն, արջատխլենու գեղեցիկ ամուր բնափայտը գործածվում է որպես շինանյութ նեղ կենցաղային պայմանների համար, որն էլ պատճառը է հանդիսանում թվաքանակի կրջատման:

«Զանգեզուր» արգելավայր
«Զանգեզուր» արգելավայրը ստեղծվել է 2009 թ. հոկտեմբերի 15-ին և հանդիսանում է նոր պահպանվող տարածքներից մեկը: Չնայած այն տեղադրված է հարավային Հայաստանի հակառակ պետական սահմանի վրա, այն գտնվում է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ:Արգելավայրի տարածքը կազմում է 17300 հա, զբաղեցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի և Գեղի գետավազաններն ու Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջերը և սահմանակցում է Քաջարան քաղաքի լեռնագործական շրջանին և Մեղրու լեռնաշղթային` արևելքում ու Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության «Օրդուբադ» ազգային պարկին` հարավ-արևմուտքում:


Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Զանգեզուրի և Բարգուշատի լեռնաբազուկների հարավային լեռնալանջերի բարձր լեռնային, ջրային և ցամաքային էկոհամակարգերի յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև արգելավայրի տարածքում առկա պատմամշակութային ժառանգության պահպանությունն է:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий