
Տարբերվում են հողերի քայքայմանև
ոչնչացման 4 հիմնական պատճառ՝ էրոզիան, ոռոգման բացասական հետևանքներ, հողերի հյուծում
և օտարում:
Հողերի
էրոզիան: Էրոզիան առաջին հերթին սկսում է այն հողերում, որտեղ բացակայում
է բնական բուսածածկույթը, որը տվյալ դեպքում կատարում է առնվազն երկու գործառույթ:
Առաջինը՝ բույսերն իրենց արմատներով ամրացնում են հողը, և երկրորդը՝ բույսերի վերգետնյա
մասը վնազեցնում են ջրի և, հատկապես, քամու հոսքի ուժն ու ինտեսիվությունը: Սակայն
մարդու գործունեության ազդեցությամբ էրոզիոն գործընթացները կտրուկ արագացել են: Օրինակ
վերջին 50 տարվա ընթացքում դեպի օվկիանոս գետերի տեղափոխած նյութը ավելացել է 8 անգամ:

Ոռոգելի
հողագործություն: Ոռոգելի հողագործությունը մշակվող հողերի արհեստական
մատակարարումն է ջրով: Ոռոգումը նպաստում է ստացվող գյուղատնտեսական արտադրանքի էական
ավելացմանը այն վայրերում, որտեղ տեղումները քիչ են:
Ոռոգվող հողատարածությունների մակերեսը
ներկայումս ամբողջ աշխարհում կազմում է շուրջ 250 մլն հա: Ոռոգման ժամանակ, բացի էրոզիայից,
հողը ենթարկվում է նաև երկորդային աղակալման, որը հաճախ անհնար է դարձնում բույսերի
զարգացումն այդ տարածքում: Դաշտերը հաճախ ոռոգվում են ավելի շատ ջրով, քան հողը կարող
է պահել իր մեջ: Այդ ավելցուկ խոնավությունը հասնում է գրունտային ջրերին, որի հետևանքով
դրանց մակարդակը բարձրանում է: Մի քանի տարի անց գրունտային ջրերը հասնում են հողի
մակերեսին, և ջուրը սկսում է գոլորշանալ: Ընդ որում ջրում լուծված աղերը կուտակվում
են հողի մակերեսային շերտում: Այդպիսի հողերը գործնականում դառնում են ոչ պիտանի հողագործության
համար: Ներկայումս կա մոտ 60մլն հա երկրոդային աղակալած հող, որը կազմում է բոլոր ոռոգվող
հողերի մոտ 25%-ը:
Հողերի
ճահճացումը: Չորային կլիմայով շրջաններում հողերի աղակալումը հաճախ
ուղեկցվում է ճահճացմամբ: Այն սերտ կապված է տարածքի ջրային ռեժիմի հետ և հնարավոր
է միայն այդ տարածքների երկարատև և մշտական գերխոնվացման պայմաններում: Հաճախ ճահճացումը
զարգանում է ջրավազանների մոտ գտնվող տարածքնրում: Այստեղ խիստ բարձրանում է ստորերկրյա
ջրերի մակարդակը, և ճահճացումը ընդգրկում է մեծ տարածքներ:

Հողերի
օտարումը: Օտարումը տարբեր, դրանց բնական գործառույթի հետ չկապված նպատակներով
հողի օգտագործումն է: Ներկայումս երկրագնդի մեկ բնակչին բաժին է ընկնում 0.1 հա օտարված
հողատարածություն: Ընդհանրապես օտարումը անխուսափելի երևույթ է: Չարդարացված մեծ ծավալներով
հողերի օտարում տեղի է ունենում նավթի և այլ օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий