2016/11/30

Նոյեմբերի 30


  • Մասնագիտական խմբի, դպրոցի դեկտեմբերի օրացույց, դեկտեմբերյան ուսումնական նախագծեր
  • Ուսումնական արձակուրդի նախագծեր
  • Մանկավարժական աշխատողի հունվարի անհատական պլան

2016/11/08

Աշխատանք ինտերակտիվ քարտեզներով

https://maphub.net/ կայքում գրանցվելով կազմել հետևյալ քարտեզները:








  1. ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 
  2. ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:
  3. ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել
    ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.
    բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: 
  4. Նշել ՀՀ լանդշաֆտները- առանձնացնելով տվյալ լանդշաֆտին բնորոշ բուսական ու կենդականական աշխարհը, կլիմայական պայմանները, հողերը, տարածման բարձրությունները: 

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ինտերակտիվ քարտեզով աշխատելու հմտությունները, ամրապնդել տեսական գիտելիքները, նպաստել տարածական երևույթների ընկալմանը: 

2016/11/01

ՀՀ մակերևույթը

Դասի հղումը 



  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել  հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի:
  2. Ուրվագծային քարտեզի վրա նշել հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: 






2016/10/30

Նոյեմբեր

  1. Կրթհամալիրի դպրոցների ինտերակտիվ քարտեզի ստեղծում: 
  2. Հետաքրքիր փաստեր երկրների մասին նախագծի շարունակում: 
  3. Այլ ինտերակտիվ քարտեզների ստեղծում:
  4. Նախորդիվ հրապարակած, սակայն կիսատ մնացած նախագծերի շարունակում: 
  5. Նոյեմբերյալ ֆլեշմոբի համակարգում:

2016/10/18

ՀՀ գետային ցանցը

Դասի հղումը


  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել հետևյալ գետերը.
    Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որոտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբետ, Ասղտև:
  2. Ինչու՞ ՀՀ գետերը նավարկելի չեն:
  3. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀՀ գետային ցանցը:


2016/10/08

Հարավային Եվրոպա

Դասի հղումը


  1. Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:
  2. Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը
  3. Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները: 

2016/10/04

ՀՀ օգտակար հանածոները

Դասի հղումը



  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՀ մետաղական հանքերը (Պղինձ, մոլիբդեն, ոսկի)
  2. Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՀ ոչ մետաղական հանքերը (տուֆ, գրանիտ, բազալտ, կերակրի աղ, հանքային ջրեր): 

2016/10/01

Ֆրանիսա


Բնակչության ցուցանիշները 

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 
  2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները
  3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները: