2016/02/20
2016/02/16
Քիմիկան և թեթև արդյունաբերություն
2/16/2016
Մեկնաբանություն չկա
Դասի հղումը
- Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:
- Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:
- Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:
2016/02/15
Չինաստան
2/15/2016
Մեկնաբանություն չկա
Դասի հղումը
Այլ հղումներ 1 2
Չինաստանի բնակչությունը
Այլ հղումներ 1 2
Չինաստանի բնակչությունը
- Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
- Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:
- Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
- Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:
- Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
2016/02/14
Ճապոնիա
2/14/2016
Մեկնաբանություն չկա
Դասի հղումը
Ճապոնիայի բնակչությունը
Ճապոնիայի բնակչությունը
- Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
- Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:
- Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
- Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:
- Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:
2016/02/11
Ֆլեշմոբը՝ որպես ուսուցման կազմակերպման միջոց
2/11/2016
Մեկնաբանություն չկա
Իմ խորին համոզմամբ ներկայիս դպրոցի
առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը կրթության պրոցեսի արդյունավետ կազմակերպումն
է: Ի դեմս կրթության մենք գործ ունենք անընդհատ զարգացող երևույթի հետ, ինչը ենթադրում
է կրթության կազմակերպման նոր գործիքների ներդրում և դրանց օգտագործում: Սույն հոդվածով
կփորձեմ ներկայցնել այդպիսի գործքներից մեկը՝ ֆլեշմոբը:
Որպես բնագիտական առարկաներից ֆլեշմոբի համակարգող՝ կցանկանայի կատարել որոշակի բովանդակային եզրահանգումներ՝ նպատակ ունենալով առավել մեծացնելու ֆլեշմոբերի արդյունավետությունը: Բնագիտական առարկաների ֆլեշմոբը կազմակերպվում է սկսված 4-12-րդ դասարանի սովորողների համար և յուրաքնաչյուր տարիքային խմբում ունի իր առանձնահատկությունները:
Սույն դովածով կփորձեմ ներկայացնել այն բոլոր առավելությունները, որոնք ընձեռում է ֆլեշմոբը:
Որպես բնագիտական առարկաներից ֆլեշմոբի համակարգող՝ կցանկանայի կատարել որոշակի բովանդակային եզրահանգումներ՝ նպատակ ունենալով առավել մեծացնելու ֆլեշմոբերի արդյունավետությունը: Բնագիտական առարկաների ֆլեշմոբը կազմակերպվում է սկսված 4-12-րդ դասարանի սովորողների համար և յուրաքնաչյուր տարիքային խմբում ունի իր առանձնահատկությունները:
Սույն դովածով կփորձեմ ներկայացնել այն բոլոր առավելությունները, որոնք ընձեռում է ֆլեշմոբը:
·
Հնարավորություն է տալիս գիտելիքների
ստուգման
·
Ի հայտ է բերում կրթական ծրագրում
եղած բացթողումները
·
Սովորողներին մղում է ինքնակրթության
·
Այլ միջոցառումների համար
հանդիսանում է հարթակ
·
Տարածում է կրթական ծրագիրը
Յուրաքանչյուր ֆլեշմոբ կազմակերպվում
է կրթահամալիրի օրացույցով նախատեսված օրը, ժամը՝ 19:00-ից և տևում է 3-4 ժամ, ինչը
պատշաճ մասնակցելու հնարավորություն է տալիս ոչ միայն սովորողին, այլ նաև նրա ընտանիքի
անդամներին: Ֆլեշմոբը, որը հասնում է սովորողի ընտանիք, հնարավորություն է տալիս սովորողին,
ծնողին ևս ընդգրկված լինել ուսումնական պրոցեսին: Այսպիսով, ծնողը ոչ միայն հնարավորություն
է ունենում ծանոթանալ կրթահամալիրում իրականացվող ծրագրերին, այլ նաև հետևել սեփական
երեխայի գիտելիքներին: Ֆլեշմոբի ընտանիք թափանցելու լավագույն արդյունքը կարելի է համարել
այլն, երբ սովորողն ու ծնողը կատարում են համատեղ ուսումնական աշխատանք:
Կրթական պրոցեսի անքակտելի մաս է
կազմում գիտելիքների ստուգումն ու գնահատումը: Յուրաքանչյուր ամիս ֆլեշմոբին հաջորդում
է գրանցված արդյունքների ամփոփումն ու արդյունքների վերլուծությունը: Այդ արդյունքները
ցանկացած տարիքային խմբում գիտելիքների ստուգման լավ ցուցանիշներ են, որոնք ցույց են
տալիս տվյալ ծրագրի յուրացվածության աստիճանը: Այս առումով կարելի է առանձնացնել ավարտական
դասարանների համար կազմակերպող ֆլեշմոբը, որը ուղղված է նաև ավարտական ու միասնական
քննություններին նախապատրաստվելուն:
Ֆլեշմոբի արդյունքների մանրամասն
վերլուծությունը հնարավորություն է տալիս նաև տեսնել կրթական ծրագրի իրականացման ընթացքում
եղած բացթողումները, ինչպես դասընթացի մասով, այնպես է առանձին թեմայի մասով:
Առանձին դեպքերում ֆլեշմոբը կարող է ունենալ թեմատիկ
ուղղություն: Այս պայմանական բաժանումը առավել լավ է ընդգծում առաձին թեմաների շուրջ
եղած բացթողումները և, իհարկե, ավելի է հեշտացոնւմ դրանց վերացման աշխատանքները: Այս
առումով առավել պարզ է 4-6-րդ դասարաններում կատարովող աշխատանքները: Որպես ակնկալվող
արդյունք՝ նշեմ նաև, որ ֆլեշմոբերի արդյունքների վերլուծությունը կնպաստի նաև նոր ուսումնական
տարում առարակայական ծրագրերի մշակմանը:
Ցանակացած ժամանակում էլ ուսուցման
պրոցեսում մեծագույն դերը միշտ էլ պատկանել է սովորողին, այս դեպքում դասավանդողի համար
կարևոր խնդիր է դառնում սովորողին անընդհատ մղել ինքնակրթության: Ինքնակրթության մղելու
նորագույն գործիք հանդիսանում է հենց ֆլեշմոբը: Առաջադրված հարցերում մեծ տեղ են հատկացվում
նաև այնպիսի հարցերին, որոնք հիմնված չեն կոնկրետ գիտելիքի և իմացության վրա, այլ տվյալ
հարցերին պատասխանելու համար սովորողը պետք է կատարի որոշակի ուսումնասիրություն, կամ
տրամաբանելով գտնի ճիշտ պատասխանը: Նմանատիպ հարցադրումները անընդհատ սովորողնին մղում
են ինքնակրթության՝ էապես մեծացնելով ֆլեշմոբի արդյունավետությունը:
Ֆլեշմոբի առավելությունների շարքում
պետք է նշել նաև նրա տեխնիկական առավելությունները, որոնք հնարավորություն են տալիս
գրանցել ու պահպանել արձանագրված արդյունքները: Լավագույն արդյունքներ գրանցած սովորողները
ընդգրկվում են ամենատարբեր մրցույթներում: Մասնավորապես առարակայական օլիմպիադաների
մասնակիցների ցուցակում տեղ են գտնում այն սովորողները, ովքեր լավ արդյունքներ են գրանցել
նախորդող ֆլեշմոբերում:
Կրթահամալիրի որդեգրած սկզբունքներից կարևորագույնն
իմ կարծիքով բաց գործելաոճն, որն ավելի ու ավելի լայն թափ է հավաքում: Անշուշտ, լավ
ցուցանիշ է ամենատարբեր ստուգատեսների մասնակցության մեծացող աշխարհագրությունը, սակայն
այս առումով ֆլեշմոբը ևս գրանցում է հաջողություններ: Թեև բնագիտական առարկաներից ֆլեշմոբ կազմակերպվել է 3 անգամ, բայց կարելի է խոսել
մեկ տասնյակի հասնող այլ դպրոցների սովորողների մասնակցության մասին, որը, անշուշտ,
ընդլայնման միտում ունի:
2016/02/09
Արևելյան Ասիա
2/09/2016
Մեկնաբանություն չկա
Դասի հղումը
Արևելյան Ասիայի երկների բնակչության ցուցանիշները
Ասիայի ինտերակտիվ քարտեզ
Ինտերակտիվ խաղեր
Արևելյան Ասիայի երկների բնակչության ցուցանիշները
Ասիայի ինտերակտիվ քարտեզ
Ինտերակտիվ խաղեր
- Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:
- Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:
- Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
- Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
Մետաղաձուլություն և մեքենաշինություն
2/09/2016
Մեկնաբանություն չկա
Դասի հղումը
- Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:
- Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
- Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:
- Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ:
- Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:

2016/02/01
Հեռավար ուսուցում արյունքներ:
2/01/2016
Մեկնաբանություն չկա
Հեռավար ուսուցման ժամանակաշրջանն համընկավ առաջին կիսամյակի ավարտի հետ, ուստի բնական էր , որ առացանց ուսուցման հիմնական ուղղություն ուսումնական տարին ամփոփելն ու կիսատ աշխատանքներն ավարտելն էր: 11-րդ դասարանցիների մեծ խումբ բարեհաջող ավարտեցհաձնարարված առաջադրանքը, մի ամբող առաջադրանք կատարելով, գրեթե ինքնուրույն՝ սակավաթիվ հարցեր հղելով: Ներկայացնեմ առավել հաջող աշխատանքները (1, 2, 3 4): Ցավոք սրտի առաջադրանքի երկրորդ մասը, որը ուղղված էր նոր կիսամյակում Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում թեմայի նախապատրաստմանը, սովորողների կողմից ունեցավ քիչ արձագանք (1 2):Փոքր-ինչ պակաս էր նաև 9-րդ դասարանցիների արձագանքը, այս տարիքային խմբի համար աշխատանքը ուղղված էր ՀՀ բնակչություն թեման ամբողջացնելու ու փոքրիկ վերլուծական ախատանք կատարելուն ( 1 2 3, ևս մի քանի սովորողներ ուղարկել են էլ հասցեով):
12-րդ դասարանի սովորողների համար կազմվել են հարցաշարեր, որոնք ուղղավծ էր ավարտական քննությունների նախապատրաստվելուն, սակայն գրեթե արձագանքներ չեն եղել:
7-րդ դասարանցիների համար կազմվել էր ամփոփիչ հարցաշար, որն ուղաված էր անցած թեմաներն ամփոփելուն: Արձագանքել է 33 սովորող
8-րդ դասարանցիների համար կազմվել էր ամփոփիչ հարցաշար, որն ուղաված էր անցած թեմաներն ամփոփելուն: Արձագանքել է 23 սովորող
Подписаться на:
Сообщения (Atom)



















