Բնապահպանության տեսանկյունից ջրային ռեսուրսների ամենակարևոր առանձնահատկությունը
պետք է համարել ինքնամաքրման առանձնահատկությունը:
Ջուրն ինքնամաքրվում է գոլորշիանալիս, հողի մեջ ներծծվելիս, ինչպես նաև մանրէների
միջոցով: Գոլորշիանալիս այն ազատվում է հիմնական աղերից, ներծծվելիս` մեխանիկական մասնիկներից,
իսկ մանրէները ջուրը մաքրում են օրգանական մնացորդներից:
Գիտնականների կարծիքով` Երկրի վրա ներկայումս ջրերի
աղտոտվածությունն այնդիսին է, որ օվկիանոսի լրիվ ինքնամաքրման համար կպահանջվի 2600
տարի, ստորերկրյա ջրերի համար` 5000 տարի, լճերի համար 3-4 տարի, հողաշերտի ջրերի համար`1
տարի, իսկ գետերի համար` մի քանի օր, իհարկե, եթե ենթադրենք, որ նոր աղտոտում տեղի
չի ունենում:
Ջրային ռեսուրսների պահպանման և ջրամատակարարման
հարցերը լուծելիս մեծ տեղ է տրվում ջրի արհեստական մաքրմանը: Կիրառվում են ջրերի արհեստական
մաքրման տարբեր մեթոդներ: Դրանք կազմում են 3 խումբ` մեխանիկական, ֆիզիկաքիմիական,
կեսաբանական:

Քիմիական մեթոդներից հատկապես տարածված է մակարդման
մեթոդը, երբ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրի մեջ եղած խառնուրդները մակարդվում
են և նստում հատակին, ապա հեռացվում են: Այս ձևով ջրերը մաքրվում են հատկապես ֆոսֆորական
միացություններից: Քիմիական մեթոդներից լայն տարածում ունի կլանման մեթոդը, երբ որևէ
նյութի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը: Ամենից լայն տարածված
է ջրերի քլորացումը և օզոնացումը, երբ քլորի ու օզոնի օգնությամբ ոչնչացվում են ջրի
մեջ եղած կենդանի օրգանիզմները, վերացվում անցանկալի հոտերը:

Աերացիայի մեթոդով ջուրը հարստացնում են թթվածնով,
այսինքն`բարելավում են ջրի որակը:
Երբեմն վերը թվարկված բոլոր ջրամաքրման մեթոդները
կիրառվում են նույն օբյեկտում հաջորդաբար, և դրանք իրար լրացնելով` ջրերը ամբողջաբար
մաքրում են անցանկալի նյութերից:
Ջուրը հատուկ նպատակներով օգտագործելիս աղազերծում,
գազազերծում, փափկեցնում են, մաքրում հիվանդաբեր մանրէներից, մետաղական միացություններից:
Ջրային ռեսուրսների պահպանությունը ինչքան կարևոր,այնքան
էլ բարդ խնդիր է: Կարևորությունը նրանում է, որ ջուրը օգտագործվում է տնտեսության բոլոր
ճյուղերում և սպառման ծավալները տարեցտարի աճում են: Սակայն ջրի պաշարները սահմանափակ
են, և ոչ բոլոր շրջաններն են ապահոված տեղական ջրով: Տեղափոխումը մի վայրից մյուսը
կապված է հսկայական ծախսերի հետ:
0 Մեկնաբանություն:
Отправить комментарий