Նախագծի նպատակներն են
Քարտեզագրական
հմտությունների զարգացում․ Սովորեցնել
թեմատիկ քարտեզների հետ աշխատանքի, գունային սանդղակների կազմման և քարտեզների
ձևավորման (վերնագիր, պայմանական նշաններ) կանոնները։
Թվային
քարտեզագրման գործիքների տիրապետում․ Փոխանցել
գործնական հմտություններ՝ հատուկ ինտերակտիվ քարտեզագրական ծրագրերից (ՀՀ-ի և ամբողջ աշխարհի համար)
օգտվելու համար։
Վերլուծական հմտությունների
ձևավորում․ Սովորեցնել գտնել, մշակել, տեսակավորել (սանդղակների)
բաժանել վիճակագրական տվյալները։
Տարածական
մտածողության և քարտեզ ընթերցելու զարգացում․ Ձևավորել քարտեզի գունային պատկերից երևույթների ընթերցում։
Նախագծի ընթացքը
Քայլ 1․ Թեմայի ընտրություն և վիճակագրական աղյուսակի կազմում
Սովորողները ընտրում են ուսումնասիրության ոլորտը և
աշխարհագրական տարածքը (օր․՝ ՀՀ մարզերն ըստ
բնակչության խտության կամ Աշխարհի երկրներն ըստ նավթի պաշարների)։
Հավաստի աղբյուրներից հավաքում են տվյալները և կազմում համապատասխան աղյուսակ։
Քայլ 2․ Ցուցանիշի արտահայտման սանդղակի որոշում
Վիճակագրական տվյալները խմբավորում են տրամաբանական
միջակայքերի (օր․՝ 30–40 մարդ/կմ² կամ 100–200 մլն բարել)՝ ստեղծելով համապատասխան
կատեգորիաներ։
Քայլ 3․ Պայմանական նշանների ընտրություն և քարտեզագրում
Քարտեզագրման ծրագրում ավելացնում են կատեգորիաները,
ընտրում են համապատասխան գունային սանդղակը (մուգից բաց) և ըստ աղյուսակի ներկում
քարտեզի համապատասխան տարածքները։
Քայլ 4․ Քարտեզի ձևավորում, վերնագրում և արտահանում
Ավելացնում են քարտեզի հստակ վերնագիրը, ստուգում են
պայմանական նշանների ճշգրտությունը և ներբեռնում վերջնական պատկերը։
Ակնկալվող
վերջնարդյունքները-Նախագծի ավարտին սովորողը կկարողանա․
Վստահորեն օգտվել թվային քարտեզագրման ծրագրերից,
Ճիշտ կազմել քարտեզի պայմանական նշանները ՝ կիրառելով
տրամաբանական գունային սանդղակներ։
Ձևավորել սեփական թեմատիկ ատլասը՝ պահպանելով քարտեզագրական
ձևավորման կանոնները։
Ինքնուրույն հավաքագրել ու մշակել
վիճակագրական տվյալները
Ընթերցել թեմատիկ քարտեզի գունային
սխեման և բացահայտել երևույթների տարածական տեղաբաշխման օրինաչափությունները։
Բացատրել տարբեր տարածաշրջանների
միջև առկա տարբերությունների պատճառահետևանքային կապերը։







0 Մեկնաբանություն:
Отправить комментарий