2025/06/01

Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը կրթահամալիրում

Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը վաղուց տեղ է գտել կրթահամալիրի օրացույցում և այս իրականացում է «Էկոտուր 2025» -ի շրջանակներում, այս անգամ կրթահամալիրի տարբեր խմբեր յան անց կացնեն Հրազդան գետի կիրճի տարբեր հատվածներում քայլ կատարելով։ Քայլի ընթացքում սովորողների խմբերը հնարավորություն կունենան տեսնելու կիրճի ու գետի էկոլոգիական վիճակը, բացահայտել նրա ռեկրեացիոն նշանակությունը։

Երթուղի 1- Հրազդան մարզադաշտից դեպի  մանկական երկաթուղի։ 
Երթուղու հղումը։

Քայլքը սկսվում է «Հրազդան» մարզադաշտից շարժվելով գետի հոսքին հակառակ ուղղությամբ դեպի հարավ-արևելք։ Անցնելով մոտ մեկ կիլոմետր այս հատվածով կարող ենք նկատելի գետի կիրճի խորացում և բուսականության առատացում։ Ճանապարհի միջին հատվածը անցնում է Ծիծեռնակաբերդի բարձունքի հարևանությամբ։


Երթուղի 2 «Հրազդան» մարզադաշտից դեպի «Թումոյի« այգի։
Երթուղու հղումը։

«Հրազդան» մարզադաշտից տարածքի քայլով դեպի «Թումոյի« այգի տանող ճանապարհը անցնում է այն հատվածով որտեղ ավելի ինտեսիվ է մարդու կողմից գետի վրա ազդեցության հետքերը, նախ և առաջ ամբող հունի երկայնքով լիքն են տարբեր տեսակի շինությունները, որը զերծ չեն մնացել գետը աղտոտելուց։ Այս հատվածում արդեն տեսանելի կլիներ սառած հրաբխային հոսքի հետքերը, որոնց «քարերի սիմֆոնիա» ենք անվանում։ Բացի այդ Այս հատվածում կիրճը դառնում է առավել խորը, որի վրա մանրամասն երևում են հին հունի դարավանդները։



Երթուղի 3-Արգավանդից դեպի Երևանյան լիճ։
Երթուղու հղումը։

Արգավանդ համայնքից դեպի Երևանյան լիճ տանող ճանապարհը համեմատաբար քիչ շահագործված է քանի որ այս հատվածում շատ են  ծառածածկ տարածքներն ու թփուտները։ Այս հատվածում են մարդ բնություն հարաբերությունները մի փոքր այլ բնույթ են կրում, քանի որ բնակավայրերը հիմնականում գյուղական բնույթի են։ Այս հատվածում նաև տեսանելի է Երևանյան լճից սկիզբ առնող ջրանցքները, որոնք օգտագործվում են արարատյան դաշտը ոռոգելու համար։ Այս երթուղի աջակողմյան հատվածում գտնվում է պատմական Կարմիր բլուրը։


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий