2025/06/01

Ցտեսություն

 Շարունակելով  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ձևավորված  գեղեցիկ ավանդույթը, այս անգամ ևս սովորողների մեխ խմբի հետ մեկնեցինք վերջին ճամփորդության։ Իհակե գրեթե բոլորը պնդում էին, որ սա վերջինը չի, սակայն հաստատ վերջինն էր որպես գործող սովորողներ։ Այս անգամ սովորողների տպավորիչ մեծ խումբ ուղեկցելու պարտավորություն ունեիք, քանի որ մեր հետ էին 44 սովորողներ ու որքան էլ զարմանալի էր, կան մարդիկ որոնք մինչ այժմ երբեք իրար հետ չէին ճամփորդել։ 

  Այսել, որ այն տպավորիչ էր նույնէ թե ոչինիչ չասել։ Ողջ ուսումնական տարվա ընթացքում աշխատում էի չմտածել ճամփորդության մասին, անգամ երբ սովորողները դիմում էին այդ հարցով միշտ պատասխանում էի, որ դեռ ժամանակ կա, դեռ շատ շուտ է, բայց դե գիտենք ժամանակը ավելի արագ է թռչում քան մենք դա ցանկանում ենք։

Եվ ահա եկավ սպասված օրը, ու մայիսի 23-ին նմանատիպ ճամփորդություններում իմ  հետ հավասարապես կոփված Իրինա Ապոյանի, Հին գործընկեր Ալինա Թումասյանի ու խումբ ծանոթ ու կիսածանոթ շրջանավարտների հետ մեկնեցինք դեպի Փամբակի ափերը։
Շատերի հետ առաջին անգամ էի ճամփորդում, իսկ որոշների պարագայում արդեն հասցրել էինք մի քանի անգամ չամփորդել։ Պարզեցի, որ ռեկորդակիրը այդ առումով Անի Սմբաթյանն էր, երեք տարում միայն իմ հետ 7 ճամփորդություն։ 
Մի գուցե բառերով դժվար կլինի այդ ամենը նկարգրելն ու անգամ դժվար կլինի հիշելով ամենը վերապրելը, կամ ինչպես ժամանակին շատ սիրելի սովորողներից մեկն ասել է 
«լավագույն պահերը ապրելու ու վայելելու, այլ ոչ թե գրելու համար են»։ Հաստատ կասեմ, որ որքան էլ տարիներ անցնեն, 2025 թ-ի շրջանավարտները հավերժ կմանան իմ սրտում։ 


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий