2025/04/07

Ֆուտբոլային, ինտելեկտուալ մրաշար

 Մրցաշարը նվիրված է կրթահամալիրում անց կացվող «Դավիթ Գևորգյան» ֆուտբոլային հուշամրցաշարին։ Մրցաշարը անց է կացվելու երկու փուլով՝ թիմային խաղերի համակցված տարբերակով։ Մրցաշարի առաջին մասը անց է կացվելու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ձևաչափաով, այս փուլում կհնչեն 15 հարցեր, որոնցից յուրաքանչյուրին ճիշտ պատասխանելու համար մասնակից թիմերը կստանան մեկ միավոր։ Խաղի երկրորդ մասը տեղի կունենա փաստաշար ձևաչափով, այս դեպքում կներկայացվի 3 փաստաշար՝ յուրաքանչյուրը 5-ական հուշումով։  Երկու փուլերի հանրագումարում առավելագույն միավորներ հավաքած թիմը կճանաչվի խաղի հաղթող։  Խաղին կարող են մասնակցել մինչև 6 հոգանոց թիմեր, խաղը տեղի կունենա Ապրիլի 10-ին, ժամը՝ 13։00-ին, Մարմարյա սրահում։ Մրցաշարը ունենալու է ֆուտբոլային բնույթ։ 


Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։ Խաղի ընթացքում տեղի կունենա 2025 թ.-ի ֆուտբոլային մրցաշարի վիճակահանությունը։

Խաղին մասնակցելու համար կարող եք լրացնել հետևյալ հայտը։ 

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий